Եթե նույն բանտային ժամկետը հասնում է և պաստառներով ցույցերի, և սպանության համար, մարդիկ սկսում են կողմ արտահայտվել արդարադատության նախնադարյան ձևերին" />

Կարծիք․ ինչո՞ւ է Ռուսաստանում մահապատիժը վերադարձնելու գաղափարն իշխանության հանդեպ անվստահության նշան

Եթե նույն բանտային ժամկետը հասնում է և պաստառներով ցույցերի, և սպանության համար, մարդիկ սկսում են կողմ արտահայտվել արդարադատության նախնադարյան ձևերին

Ռուսական Սարատով քաղաքում սկզբից անհետացել, իսկ հետո մահացած է հայտնաբերվել իննամյա աղջիկ։

Աղջկան փնտրում էր երեք հազար կամավոր։ Շուտով ձերբակալվել էր մարդասպանը։ Պարզվել էր, որ նա նախկինում էլ է հանցագործություններ կատարել։

Մահապատիժ․ խորհրդային ավանդո՞ւյթ

Աբխազիայում մահապատիժ է մտցվել թմրանյութերի տարածման համար

Եվ այդտեղ միանգամից երկու անսովոր իրադարձություն կատարվեց․

• հազարավոր մարդիկ գրոհեցին ոստիկաններին և պահանջեցին իրենց հանձնել հանցագործին, որպեսզի Լինչի դատաստանի ենթարկեն նրան;

• Ռուսական Պետդուման սկսեց քննարկել մահապատիժը վերադարձնելու հարցը․ և այդ գաղափարը զանգվածաբար կողմնկակիցներ գտավ սոցցանցերում։

ՄԲԽ-մեդիայի լրագրող Անտոն Օրեխն՝ այն մասին, թե ինչպես են այդ երկու արձագանքները միմյանց հետ կապված, և ինչու է, ըստ նրա, մահապատիժն իշխանությունների նկատմամբ լիակատար անվտստահության նշան։

_____________________________________

Ինչո՞ւ կարծես խաղաղ արվարձանային քաղաքում հանկարծ իսկական ժողովրդական հավաք տեղի ունեցով՝ մարդասպանին ամբոխի դատաստանին հանձնելու պահանջով։ Ինչո՞ւ են մարդիկ այդքան ուզում ինքնադատաստան տեսնել։

Հավանական պատասխան․ քանի որ նրանք չեն հավատում սովորական դատարանին։

Լուրեր են տարածվում, թե մարդասպանին ոստիկանական համազգեստ են հագցրել՝ փրկելու համար, և ամբոխը հեշտությամբ դրան հավատացել է։

Մյուս հավանական պատասխանը․ որովհետև մարդիկ կարծում են, որ պետությունից արդարության հնարավոր չէ ստանալ։

Մարդասպան Միխայիլ Տուվատինն արդեն դատապատված եղել է բռնաբարության և կողոպուտի համար՝ 6.5 տարի ժամկետով։ Ուշադրություն դարձրեք այս ժամկետին․ վեցուկես տարի միասնական ծանր հանցագործության համար։

Բառացիորեն վերջերս Ռոստով քաղաքում նույնպիսի ժամկետի դատապարտվեց երկու ակտիվիստ ցույցի մասնակցելու համար։

Երկու երիտասարդ (19 և 22 տարեկան) դատապարտվել է 6,6 և վեց տարվա ազատազրկման էքստրեմիզմի մեղադրանքով։ Նրանց հանցանքն այն է եղել, որ նրանք քաղաքապետարանի շենքի մոտ պաստառ են պարզել «Վերադարձրե՛ք հողը հրդեհներից տուժածներին»։ Նման կերպ նրանք արդարություն էին պահանջում այն մարդկանց համար, որոնցից խլել էին հողերը Ռոստովի կենտրոնում՝ դիտավորյալ հրդեհելով դրանք 2018թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար մարզադաշտ կառուցելու նպատակով։

Այսինքն՝ պետությունը պաստառներով ցույց անելը հավասարեցրել էր բռնաբարությանը և սպանությանը։

Ռոստովում երկու երիտասարդ (19 և 22 տարեկան) դատապարտվել է 6,6 և վեց տարվա ազատազրկման այն բանի համար, որ նրանք քաղաքապետարանի շենքի մոտ պաստառ են պարզել «Վերադարձրե՛ք հողը հրդեհներից տուժածներին»։

Ոստիկանության, դատարանի նկատմամբ անվստահությունը, վստահությունը, որ պետությունից արդարություն չես ստանա, մարդկանց դրդում են արդարադատության նախնադարյան ձևեր փնտրել։

• Հայաստանում ցմահ բանտարկյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ազատության մեջ են ապրում

• Դեռահաս աղջկա ինքնասպանությունն Ադրբեջանում․ ինչո՞ւ են դատում դպրոցի տնօրենին

Խորհրդարանի պատգամավորներն ակնթարթորեն են արձագանքել․ նրանք սկսել են խոսել մահապատիժը վերադարձնելու մասին։ Հարմար առիթ է ժողովրդի հետ նույն բանին կողմ լինելու համար։

Հասարակության կարծիքին հղում անելը պոպուլիզմի բարձրագույն ֆորմա է այս դեպքում, քանի որ սովորաբար մարդիկ նման իրավիճակներում էմոցիոնալ են արձագանքում, չեն հետաքրքրվում խնդրի էությամբ, չեն ուսումնասիրում վիճակարգություն և հոգեբանություն։

Այդ պատճառով էլ ոչ պատգամավորները, ոչ նրանք, ովքեր սատարել են այդ գաղափարին սոցցանցերում և լրատվամիջոցներում, իրենց հարց չեն տալիս․ «Իսկ ինչպե՞ս ուղղել դատական սխալը, եթե մարդն արդեն մահապատժի է ենթարկվել»։

Ո՞վ կարող է Ռուսաստանում երաշխավորել, որ սխալ չի լինի։ Ընդհանրապես դատական սխալների մասին ո՞վ գիտի կամ ո՞վ է վիճակագրություն վարել։

Փոխարենը նման վիճակագրություն կա ԱՄՆ-ում, որտեղ միաժամանակ շատ ավելի զարգացած է արդարադատության համակարգը։ Մի քանի նահանգներում այնտեղ մահապատիժ է գործում․ և պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ 25 մահապատժի ենթարկվածներից մեկն ավելի ուշ անմեղ է ճանաչվում։

Իսկ գլխավորն այն է, որ մահապատիժը ոչ մի կերպ չի ազդում հանցավորության կրճատման, ոչ էլ բռնության աստիճանի նվազեցման վրա։

Այստեղ արդեն որպես օրինակ է ծառայում Չինաստանը, որտեղ շատ են մահապատժի ենթարկում, և գնդակահարություն ենթադրող հոդվածների ցանկը մեծ է։ Բայց դա ոչ մի կերպ չի ազդել այնտեղ կատարվող հանցագործությունների հսկայական վիճակագրության վրա՝ Եվրոպայի համեմատ, որտեղ մահապատիժը չեղարկվել է։

Եվ անգամ Չինաստանում է վերջին տարիներին օրենսդրության հումանիզացիա տեղի ունեցել, և մահապատիժն այնտեղ սկսել են ավելի հաճախ փոխարինել ցմահ ազատազրկմամբ կամ պարզապես երկար ազատազրկմամբ։


Կարդալ ավելին JAMnews-ում