Պատասխանները երկուսն են․ բյուջետային միջոցները դեպի վերահսկվող մասնավոր բիզնես տեղափոխելն ու մասնավորեցնելու միջոցով արևմտյան պատժամիջոցներից ազատվելու փորձը։" />

Կարծիք․ ինչո՞ւ են Ռուսաստանի պետական կորպորացիաներն անհավանական մեծ գումարներով նոր գրասենյակներ կառուցում

Պատասխանները երկուսն են․ բյուջետային միջոցները դեպի վերահսկվող մասնավոր բիզնես տեղափոխելն ու մասնավորեցնելու միջոցով արևմտյան պատժամիջոցներից ազատվելու փորձը։

Մեկ միլիարդ դոլար․ այսպիսի գումար է իր նոր գրասենյակի համար ծախսելու «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը։ Եվ սա միայն նախնական գումարն է, գրում է «Վեդոմոստի» ռուսական թերթը։ Նման գրասենյակային բյուջեներ են տնօրինում միայն Apple և Google-ի մակարդակի՝ աշխարհի հարստագույն ընկերությունները։

Նոր շտաբ-բնակարանների շինարարության պլանների մասին է հայտարարել ռուսական պետական ևս չորս հսկա՝ «Ռոսկոսմոսը», «Ռոստեխը», «Գազպրոմն» ու «Ռոսնեֆտը»։

«Ռուսական պետական կապիտալիզմը համակել է նորամուտի ծարավն», – այս առիթով գրում է Republic ռուսական առցանց պարբերականը։

Ինչո՞ւ են նման հսկայական ծախսեր կատարվում ռուսական տնտեսությունում մեծ դժվարությունների առկայության պարագայում։

• Ստալինը, Պուտինը, Պուշկինը՝ ռուսաստանցիների հերոսները

• Ուկրաինա և Ռուսաստան․ հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ

• Կարծիք․ ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինի բախտը դադարել բերել

Ինչո՞ւ են գործարկվել այս անհավանական բյուջեներով և հավակնություններով նախագծերը։

Ռազմավարական պլան

Այս հարցի պատասխանը կարելի է գտնել Դավոսում կայացած վերջին տնտեսական համաժողովին Ռուսաստանի ներկայացուցիչների ելույթներում։ Նրանք հաղորդել են, որ կառավարությունը պատրաստվում է մասնավորեցնել պետական ընկերությունները, ինչը կիրականացվի փակ ռեժիմով և առանց արտասահմանցիների մասնակցության։

250 հազար քառակուսի մետր մակերեսով շենքը, որը տիեզերական հրթիռի ձև ունի, կընդունի «Ռոսկոսմոս» կորպորացիան։

«Ռոստեխի» համար նոր գրասենյակային տարածքի մակերեսը կկազմի ավելի քան 260 հազար քառակուսի մետր։ Եվս 60 հազար քառակուսի մետրը գլխավորապես բնակելի տարածք կլինի, որտեղ կապրեն պետական ընկերության աշխատակիցներն, ու հյուրանոցներ, որտեղ կտեղավորվեն դրա հյուրերը։

300 հազար քառակուսի մետր ցանկանում է իր համար ստանալ Ռուսաստանի գլխավոր բանկը՝ «Սբերբանկը»։

400 հազար քառակուսի մետր, 87 հարկ և 118-մետրանոց աշտարակ․ այսպիսի տեսք է ունենալու «Գազպրոմի» նոր շտաբ-բնակարանը, որի արժեքը 2,5 մլրդ դոլար է։

Մնացած ընկերություններն իրենց նոր գրասենյակների համար կծախսեն յուրաքանչյուրը ոչ պակաս, քան մեկ միլիարդ դոլար։

Տնտեսական հաջողությունների ֆոնի՞ն

Նման գրասենյակային բյուջեները, որոնք պլանավորում են ռուսական խոշորագույն ընկերություններն, աշխարհում սակավաթիվ խոշորագույններից են։

Սակայն «Գազպրոմի», «Ռոսնեֆտի», «Ռոսկոսմոսի» և մյուսների տնտեսական ցուցանիշները վերջին տարիներին խոստումնալից չեն

• եկամուտներն անկում են ապրում,

• վարկային պարտավորություններն աճում են,

• կապիտալիզացիան անկում է ապրում,

• կոռուպցիոն սկանդալների քանակն աճում է։

Ավելի ու ավելի շատ ռուսական պետական ընկերություններ են ընկնում արևմտյան պատժամիջոցների տակ ԱՄՆ ընտրություններին միջամտելու կամ Ղրիմի օկուպացիայի կապակցությամբ։

Ուրեմն ինչո՞ւ են գործարկվել այս անհավանական բյուջեներով և հավակնություններով նախագծերը։

Ռազմավարական պլան

Այս հարցի պատասխանը կարելի է գտնել Դավոսում կայացած վերջին տնտեսական համաժողովին Ռուսաստանի ներկայացուցիչների ելույթներում։ Նրանք հաղորդել են, որ կառավարությունը պատրաստվում է մասնավորեցնել պետական ընկերությունները, ինչը կիրականացվի փակ ռեժիմով և առանց արտասահմանցիների մասնակցության։

Այդ պլանի նպատակն ակնհայտ է, գրում են ռուսական և արևմտյան շատ պարբերականներ։ Արևմտյան պատժամիջոցները հիմնականում գործում են պետական ընկերությունների դեմ, հետևաբար, դրանք մասնավոր հատվածին փոխանցելը թույլ կտա ազատվել այդ պատժամիջոցներից։

Այս հանգամանքներում խելահեղ թանկ նոր շտաբ-բնակարանների շինարարությունը տրամաբանական քայլ է։

Առաջին հերթին, անրաժեշտ է շատ արագ բյուջետային միջոցներ փոխանցել մասնավորեցվող ընկերություններին։

Երկրորդ հերթին, կասկածները քիչ են, որ այդ շինարարությունների կապալները բաժին են ընկնելու «Պուտին շրջապատի» գործարարներին՝ մարդկանց, որոնք, շնորհիվ Ռուսաստանի նախագահի հետ մոտ հարաբերություններին, դոլարային միլիարդատերեր են դարձել։

Տեղեկության համար․ միայն վերջին երկու տարում սուր տնտեսական ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի դոլարային միլիարդատերերի թիվը 77-ից հասել է 106-ի։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում