Տեղի է ունենում նույն բանն, ինչ առաջ․ «հավատարիմ կողմնակիցները» վարկատուներ են, որոնք ներդրում են կատարում նախագահական ընտրությունների որպես շատ եկամտաբեր բիզնեսի մեջ" />

Կարծիք․ ինչո՞ւ Աբխազիայի ոչ մի նոր նախագահ ոչինչ չի կարող դեպի լավը փոխել

Տեղի է ունենում նույն բանն, ինչ առաջ․ «հավատարիմ կողմնակիցները» վարկատուներ են, որոնք ներդրում են կատարում նախագահական ընտրությունների որպես շատ եկամտաբեր բիզնեսի մեջ

Աբխազիայի 2019թ-ի հուլիսին կայանալիք նախագահի ընտրությունների ընտրարշավի մեկնարկին քիչ է մնացել։ Եվ արդեն պարզ է, որ գործընթացում ներառված քաղաքական ուժերից ոչ մեկը չի պահանջում ոչ նախագահ Ռաուլ Հաջիմբայի վաղաժամ հրաժարական, որ ընտրություններն ավելի ուշ ժամկետների տեղափոխում։

Գլխավոր աթոռի որոշ պոտենցիալ թեկնածուների չծախսված էներգիան փոխակերպվել է Աբխազիայի ապագայի մասին փիլիսոփայական մտորումների, որոնք տեղ-տեղ ամրապնդվում են բարեփոխումների հստակ պլանով։

Ինչո՞ վ է Աբխազիան տարբերվում Շվեյցարիայից

Թեկնածուներից ոչ ոք չունի ձայների արգելափակող քանակի ներուժ։ Այն դեպքում, երբ ներկայիս ընտրողների հիմնական զանգվածը «բողոքի տրամադրություններ ունեցող ընտրազանգվածն է», հարկ է հասկանալ, որ հիասթափված բնակչությանը համոզել միայն ժողովրդի մասին մտածող փիլիսոփայի տեսքով հնարավոր չէ։ Մարդիկ հստակություն են սպասում։

«Ես գիտեմ, թե ինչպես Աբխազիան Շվեյցարիայի վերածել, ինձ ընտրեք, և մենք կդառնանք Շվեյցարիա»․ այս մեթոդը, որն աշխատում էր բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ, արդեն անհեռանկար է։

• Հարցազրույց հայկական «թավշյա» հեղափոխության առաջնորդի տիկնոջ հետ

Չի կարելի բացառել, որ «վերակառուցման որոշ հստակ պլաններ» առանձին թեկնածուների կողմից ի սրտե և հավատով ներկայացվում են, իբր հենց ժողովուրդը նրանց վստահի հետագա չորս տարիների ղեկավարումը, նրանք միանգամից, արդեն հայտարարագրված պլանի համաձայն, կսկսեն մասշտաբային փոփոխություններ կատարել։ Սակայն Աբխազիան լիակատար ճգնաժամի մեջ է։

Այս բոլոր վճռական գործողությունները դատապարտված են երկիրը գլխավորելու հենց մեկնարկից սկսած։ Խնդիրն այն է, որ համակարգը, որով քեզ ընտրում են, ուղղված է միայն մեկ արդյունքի՝ կերակրատաշի հասանելիությանը։

Ընտրություններից մեկ տարի առաջ նախագական աթոռի հավակնողների թիվն անհամար է, մի առանձին տեղեկատու կարելի է հրատարակել։ Սակայն ընտրությունների մոտենալուն զուգահեռ նրանց շարքերը նոսրանում են, քանի որ գործընթացը կարող են հաղթահարել միայն քչերը։ Դրա համար մեծ փողեր և մարդիկ են պետք։

Փող

Ըստ տարբեր հաշվարկների՝ Աբխազիայում նախագահական արշավում հաղթանակին իրապես հավակնելու  համար նվազագույնը երեք-չորս միլիոն դոլար է պետք։

Որքան ես եմ հիշում, աբխազական ընտրությունների ողջ պատմության ընթացքում միակ մարդը, որ նախագահական ընտրարշավին մասնակցել է իր փողերի հաշվին (այլ հարց է, որ հաջողության չի հասել), հայտնի գործարար Բեսլան Բուտբան էր։

Մնացածներն օգտագործում էին այլ տեղերից ներգրավված միջոցներ, որոնց ծագումը ընտրական հանձնաժողովը ամաչում էր ոչ միայն ստուգել, այլև հարցնել այդ մասին։

Աբխազիայում նման ավանդույթ չկա։ Եվ այժմ այդ առումով բացարձակ ոչինչ չի փոխվելու ընտրական ֆոնդը լցնելու գաղտնիքը նման է շվեյցարական բանկերում ավանդ դնելուն։ Նույնիսկ մոտենալու միտք չկա։

Մարդիկ

Փողից զատ մարդիկ էլ են պետք։

Դրանք այն անձինք են, ովքեր նստելու են բազմաթիվ շտաբներում՝ գյուղականներից մինչև կենտրոնական։

Դա այն մարդիկ են, ովքեր ընտրարշավի ընթացքում ագիտացիա են անելու, իսկ ընտրությունների օրը ժողովրդին բերելու են դեպի քվեատուփեր՝ հանելով անկողնուց և դուրս բերելով բոլոր անկյուններից, նրանց հրապուրելով, երբեմն էլ սպառնալով քվեարկել իրենց թեկնածուի օգտին։

Մարտիկներ են պետք, նվազագույնը գրոհայինների երկու լրակազմ վաշտ, ինչպես ասում են, տուն է, թող լինի։

Եվ, ի վերջո, «մասովկա» է պետք, որը շուրջօրյա ռեժիմով թրև գա շտաբի մոտ, իսկ եթե պետք լինի, նաև՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ։ Եվ, արտակարգ դեպքերում նրանք կարող են իրենց ներկայությամբ մարտիկներին մոտիվացնել նախագահականը գրոհել։

Դա հեռավոր 2004թ-ին էր, երբ Աբխազիայում տեղի ունեցան առաջին այլընտրանքային ընտրություններն, ու շատ էին շտաբերում պարզապես հանուն գաղափարի աշխատող ալտրուիստները։ Հիմա միամիտներ չկան։ Նախկին ռոմանտիզմը սաստիկ պրագմատիզմի զոհ գնաց։

Պատահական մարդիկ, որոնք նույնիսկ պարզապես կկանգնեն ընտրական շտաբի մոտ, չկան։ Յուրաքանչյուրն այնտեղ է գնում այն հույսով, որ հետո ստանալու է իր պայմանական «խաչապուրը»։

Եվ ահա դու նախագահ ես

Եվ ահա պատկերացնենք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է քո հաղթանակի մասին։ Ընդհուպ մինչև երդմնակալությունը պոռոտ կենացներ են հնչում այն մասին, թե ինչ լավ ենք մենք այսուհետ ապրելու։

Եվ հենց այդ պահին տեղի է ունենում մեր նորաթուխ նախագահի փոփոխության գործընթացը։

Կոռուպցիայի դեմ պայքարող վճռական մարտիկի և անզիջում ռեֆորմատորի փոխարեն մենք նրա առաջին աշխատանքային օրը ստանում ենք նրա անտիպոդին՝ մի մարդու, որը բացարձակապես կորած է հասարակության և պետության համար։

Նա ուրախ էլ կլիներ իրագործել իր տված բոլոր խոստումները։ Սակայն ո՞վ նրան թույլ կտա։

Քո շտաբի այդ բոլոր ֆինանսիստները, մարտիկներն ու ագիտատորներն արդեն հերթ են կանգնել սպասվող դիվիդենդների համար քո ընդունարանում, ոմանք էլ արդեն քո ախատասեղանի մոտ են նստել։ Եվ հենց նրանց ասում ես, որ պետք է գոտիները ձգել, որովհետև բարեփոխումները հսկայական փողեր, կամք ու համբերություն են պահանջում, քեզ միանգամից կարող են խեղդել քո իսկ հավատարիմ կողմնակիցները։

Քանի որ իրականում նրանք սովորական վարկատուներ են, որոնք շատ եկամտաբեր բիզնեսում՝ նախագահական ընտրություններում ներդրում են արել։

Նման ընտրական համակարգի պարագայում Աբխազիան դատապարտված է հավերժ ճգնաժամի, այլ տարբերակ նա չունի։

 

Ինալ Հաշիգ, աբխազ լրագրող և խմբագիր

 

 

 

 

 

 

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում