Եվ Ռուսաստանում, և ԱՄՆ-ում հաղթում է հետևյալ մտքի դպրոցը ․ նոր պայմաններում միջուկային սպառազինության վերահսկման համակարգ ստեղծող պայմանագրեր պետք չեն" />

Կարծիք․ ինչո՞վ է աշխարհին սպառնում սպառազինության նոր մրցավազքը

Եվ Ռուսաստանում, և ԱՄՆ-ում հաղթում է հետևյալ մտքի դպրոցը ․ նոր պայմաններում միջուկային սպառազինության վերահսկման համակարգ ստեղծող պայմանագրեր պետք չեն

Եվ Ռուսաստանում, և ԱՄՆ-ում հաղթում է այն մտքի դպրոցը, որ նոր պայմաններում միջուկային սպառազինության նկատմամբ վերահսկողության համակարգ ստեղծող պայմանագրեր ընդհանրապես պետք չեն։ Թե ինչպես է դա սպառնում աշխարհին, «Բաց մեդիա» պորտալում պատմում է հեղինակավոր ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը։

 

Նոր իրականությո՞ւն

 

Նման հայացքների կողմնակիցները մի քանի փաստարկ են բերում։ Առաջին հերթին, պնդում են նրանք, այդ պայմանագրերը հաշվի չեն առնում վերջին տասնամյակների գիտատեխնիկական ձեռքբերումները։ Մասնավորապես, դրանք վերահսկողություն չեն սահմանում կիբերտիրույթի նկատմամբ։ Երկրորդ հերթին, աշխարհն այժմ միաբևեռ է դարձել։ Իսկ հիմնական պայմանագրերը՝ երկկողմանի, դրանք կնքվել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ Այդ համաձայնագրերը հաշվի չեն առնում, օրինակ, Չիաստանն՝ իր աճող ռազմական հզորությամբ։

Այս դատողություններում, անխոս, ճշմարտության մաս կա։ Իրոք, կան ռազմական տեխնոլոգիաների զարգացման նոր լորտներ, որոնք հաշվի չեն առնում գործող պայմանագրերը։ Իրոք աճում է Չինաստանի և մի շարք այլ երկրների ռազմական հզորությունը։

Ինչո՞ւ քանդել հինը

Սակայն այդ դատողություններում առկա է նաև երեսպաշտության զգալի մաս։ Ռազմական դիմակայության նոր ոլորտների նկատմամբ վերահսկողության մասին բարդագույն բանակցություններ սկսելու համար գործող պայմանավորվածությունները չեղարկելու անհրաժեշտություն չկա։ Այո, անհրաժեշտ է պայմանագրերի համակարգի մաս դարձնել նաև Չինաստանին։ Սակայն պետք է հաշվի առնել, որ աշխարհում կուտակված միջուկային սպառազինության ավելի քան 90%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին և ԱՄՆ-ին։ Առանց միջուկային դիմակայության անցկացված ավելի քան քսան տարում մոռացվել է համընդհանուր ոչնչացման դեմ վախը։ Հայտնվել են առաջնորդներ, որոնք ուզում են չափվել միջուկային մկաններով, հայտնվել են վերլուծաբաններ, որոնք պնդում են, որ մարդկությունը կարող է վերապրել սահմանափակ ատոմային պատերազմ։

 

Ո՞ւմ է ձեռնտու սպառազինության նոր մրցավազքը

Եվ, ստանալով իշխանություն, նրանք նետվել են քանդելու սպառազինության հանդեպ վերահսկողության համակարգը, որը երկար ու տանջալի կերպով վեց տասնամյակ շարունակ ստեղծել են քաղաքական գործիչները, որոնց ժամանակին ուշքի էր բերել Կարիբյան ճգնաժամը։

Այժմ միջուկային զենքի կույտերը կրկին կսկսեն աճել։ Միաժամանակ գիտակցելով իր համակարգային հետամնացությունը՝ Մոսկվան անընդհատ փորձելու է կարճ ճանապարհ ընտրել, ստեղծել «սուպերզենք»՝ շնորհիվ ինչ-որ ֆանտաստիկ հայտնագործության։ Դա հղի է նոր աղետներով, որոնց հետևանքները կարող են շատ լուրջ լինել։

Բացի այդ, կոչնչացվեն փոխադարձ վերահսկողության բարդ ռեժիմները։ Կողմերն արդեն պարտավոր չեն լինի միմյանց տվյալներ տրամադրել հրթիռներ բաց թողնելու մասին, փորձագետների համար բոլոր համակարգերի հատուկ ցուցադրություն կազմակերպել, որոնք ներառվում են սպառազինության մեջ։

Պայմանագրերի գոյության տարիների ընթացքում ուժերը, որոնք մտնում են երկու երկրների «ռամավարական եռյակի մեջ», բացարձակ գաղտնիներից վերածվել են ամենաբացի։ Իսկ հիմա դրանք կրկին կպարուրվեն գաղտնիության հաստ շղարշով։ Մյուս կողմի մտադրությունների գնահատման ժամանակ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դատապարտված կլինեն ամբողջությամբ հիմնվելու իրենց հետախուզության տվյալների վրա, որոնց բնորոշ է հնարավոր սցենարներից վատագույնի կողմնորոշումը։


Կարդալ ավելին JAMnews-ում