Ռուսական մաֆիայի հայտնի մասնագետը հետևանքներ է կանխատեսում՝ համեմատելով ԻՊ ու կազմակերպված հանցավորության կառուցվածքները" />

Կարծիք․ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ «Իսլամական պետության» առաջնորդի և նրա հետնորդի ոչնչացումը

Ռուսական մաֆիայի հայտնի մասնագետը հետևանքներ է կանխատեսում՝ համեմատելով ԻՊ ու կազմակերպված հանցավորության կառուցվածքները

Բրիտանացի քաղաքագետ Մարկ Գալեոտին զբաղվում է Ռուսաստանի և ռուսական կազմակերպված հանցավորության ուսումնասիրությամբ, մասնավորապես, վերջին 30 տարվա ընթացքում։ Նա կարծում է, որ այսպես կոչված «Իսլամական պետությունը» մեծ մասամբ կառուցված է նույն սկզբունքների վրա, ինչ ռուսական կազմակերպված հանցավորությունը։

Հոկտեմբերի 27-ին հաստատվել է, որ ԱՄՆ հատուկ գործողության հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին և նրա հետնորդը համարվող Աբու Հասան ալ-Մուհաջիրը։

Ինչպե՞ս է ոչնչացվել Աբու Բաքր ալ-Բաղդադին

Սիրիայի քրդերը դաշինք են կնքում Ռուսաստանի և Սիրիայի նախագահ Ասադի հետ։ Ինչո՞ւ է դրա համար մեղադրվում ԱՄՆ-ն

Ռեպորտաժ Իրաքից՝ իսլամիստների դեմ պատերազմի առաջնագծից

Իր փորձի հիման վրա Մարկ Գալեոտին վերլուծում է, թե ինչպես են իրադարձությունները զարգանալու հետագայում, այդ թվում՝ նոր ահաբեկչական գրոհների ռիսկերը։

• Այժմ արագ նոր առաջնորդ նշանակելու տենդային մրցավազք կսկսվի։ Իշխանության վակուումը սպառնում է մասնատվածությամբ և բարոյալքմամբ։ Նշանակվածը պարտադիր չէ, որ իսկական առաջնորդ լինի, կառույցի իսկական ղեկավարը կհայտնվի ավելի ուշ։

• Առաջնորդի թեկնածուները պետք է ցուցադրեն գաղափարական ամրություն, խարիզմա, անողոքություն և արդյունավետություն։ Սակայն նրանցից նախևառաջ գործողություններ են սպասելու։ Այդ պատճառով էլ հիմքեր կան ակնկալելու նոր սարսափազդու տեսագրություններ YouTube-ում։

•  Բարձր է խմբավորման ներքին կոնֆլիկտների հավանականությունը։ Իշխանության հավակնորդները պայքարելու են ռեսուրսների համար, ոմանք՝ ավելի մեծ ինքնավարության կամ առանձնանալու համար։ Դա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում հատուկ ծառայությունների համար, որոնք դիմակայում են խմբավորմանը։

• «Իսլամական պետությունը» որպես աշխատունակ կառույց պահպանելու համար նոր ղեկավարությունը պետք է ցուցադրի իր արդյունավետությունը։ Այդ պատճառով էլ պետք է սպասել նոր ահաբեկչական գրոհների կամ դրանց բեմադրման։

• Բաց է մնում այն հարցը, թե արդյոք «Իսլամական պետությունը», որը զրկվել է առաջնորդից և իր վերահսկողության տակ գտնվող տարածքից, կկարողանա պահպանել իր ազդեցությունը։ Չի բացառվում, որ դրա նոր ղեկավարն ընդամենը խորհրդանշական դեր կատարի։

Տեսարան դեպի al-Nouri կիսաքանդ մզկիթ։ Հենց այստեղից է այսպես կոչված «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել խալիֆաթի ստեղծման մասին 2014 թ-ին։ Քաղաք Մոսուլ, Իրաք։ Հոկտեմբերի 27, 2019։ REUTERS/Abdullah Rashid


Կարդալ ավելին JAMnews-ում