«Նովայա գազետայի» տեսաբանը գնահատում է այն, թե ինչպես էին դիմավորում ազատ արձակված գերիներին Կիևում և Մոսկվայում " />

Կարծիք․ Երկու հայրենիք` ի՞նչ տարբերություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

«Նովայա գազետայի» տեսաբանը գնահատում է այն, թե ինչպես էին դիմավորում ազատ արձակված գերիներին Կիևում և Մոսկվայում

Կիրիլ Մարտինով, «Նովայա գազետայի» քաղաքականության բաժնի խմբագիր

Ռուսաստանը և Ուկրաինան բանտարկյալներով են փոխանակվել 35-ը 35-ի դիմաց սխեմայով։ Հայրենիք են վերադարձել ուկրաինացի նավաստիները, որոնք ձերբակալվել են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո, ինչպես նաև Ուկրաինայի մի խումբ քաղաքացիներ, որոնք Ռուսաստանի տարածքում հանցագործություններ կատարելու համար են մեղադրվել՝ ուկրաինացի ամենահայտնի քաղբանտարկյալ ռեժիսոր Օլեգ Սենցովի գլխավորությամբ։

Ukrainian Presidential Press Service/REUTERS 

Ղրիմում ծնված Սենցովը բանտում է անցկացրել ավելի քան հինգ տարի, վճռից հետո հացադուլ էր հայտարարել և ահա այժմ ազատ է արձակվել և գտնվում է Կիևի ջերմ երկնքի տակ։ Ինքնաթիռի մոտ ռեժիսորին և մնացած ուկրաինացիներին դիմավորում էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Բանտարկյալների՝ ըստ էության, պատանդների փոխանակումը կարծես թե բոլորն են ողջունում՝ անկախ քաղաքական հայացքներից։ Այս փոխանակումը, եթե սթափ դատենք, պետք է վաղուց կայանար, սակայն տարբեր բաներ խանգարում էին, օրինակ, հիբրիդային պատերազմը, Պուտինի և Պորոշենկոյի վատ անձնական հարաբերություններն, ինչպես նաև միգուցե այն, որ ուկրաինացիներն իրենց քաղաքացիների դիմաց ընդունելի հակապատասխան՝ «վճար» չունեին։

Իսկ հիմա, պարզ է, որ ինչ-որ բան առաջարկելու հնարավորություն Կիևը ստացել է ընդամենը մի քանի ամիս առաջ՝ այն բանից հետո, երբ Դոնեցկի մերձակայքում ձերբակալվել է մալայզիական «Բոինգի» կործանման գործով վկա Վլադիմիր Ցեմախը։

Ինչպես խոստովանել է Զելենսկին, Ցեմախին փոխանակման ցուցակում չներառելը սպառնում էր ամբողջությամբ ձախողել բանակցությունները։

Ուրախանանք բոլորի ազատության համար, սակայն, այնուամենայնիվ, նշենք տարբերությունը։ Ռուսաստանի նախագահը չէր մեկնել Վնուկովո՝ Կիևում ազատ արձակված բանտարկյալերին դիմավորելու։ Վերջիններից ամենահայտնիին՝ լրագրող Կիրիլ Վիշինսկուն, դիմավորում էր «Ռուսաստանն այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը։ Միգուցե դիվանագիտության մասին կրեմլյան պատկերացումների համաձայն՝ դա առավելագույն մակարդակն է, որին կարող են հավակնել տուն վերադարձած հերոսները։

Սակայն, պրոպագանդան չի էլ փորձում Ռուսաստան վերադարձած անձանց, որոնց մեծ մասն Ուկրաինայի քաղաքացի է, հերոս դարձնել։ Հարազատներին չեն իրազեկել չարտերային չվերթի ժամի, ազգանունների հստակ ցուցակի մասին։ Ազատ արձակվածներին Վնուկովոյում հատուկ ծառայություններն էին դիմավորում։ Ավելին, ռուսական տեղեկատվական գործակալություններն ազատ արձակվածների լուսանկարը փոփոխությունների ենթարկված դեմքերով էր։

Մարգարտա Սիմոնյան

Մի խոսքով, այնտեղ, որտեղ Ուկրաինայում ազգային տոն է, մեզ մոտ կրկին հատուկ գործողություն է և «աշխարհաքաղաքականության գործիք»։

Մենք այնպես ենք արժևորում մեր քաղբանտարկյալներին, որ նախընտրում ենք ոչ ոքի չասել նրանց անունները։ Այսպես հիբրիդային պատերազմին հետևում է հիբրիդային իրավապաշտպանություն։ Իրավացի են նրանք, ովքեր հիմա խոսում են երկու պետությունների տարբեր էության մասին։ Ներկայիս Ռուսաստանը կայսրություն է, ավտոկրատիա, իսկ Ուկրաինան՝ ժողովրդավարական ազգային պետություն։

Ռուսաստանում իշխանությունը հիմնված է նրա վրա, ինչը սովորական քաղաքացիներից դիստանցիա է պահում, իսկ մարդկային կյանքը հաճախ ընկալվում է որպես վառելիք՝ պետական մեծ գործերի համար։ Ուկրաինացիները վերջերս են նախագահ ընտրել, և նա կամա-ակամա ստիպված է արդարացնել սպասումները, և բացարձակապես կարևոր չէ, նա դա անում է ի սրտե, թե «վարկանիշի համար»։

Մեր համաքաղաքացիներն այժմ վիճում են այն մասին, թե արդյոք պետք է ընդունել Ռուսաստանի ներկայացուցիչների վերադարձը ԵԽԽՎ, ինչպես նաև Կիևի հետ հարաբերությունների ջերմացումը որպես Կրեմլի «ազատականացման» կուրս։ Իրականում այստեղ ամեն ինչ ծայրահեղ ցինիկ ձևով է բացատրվում։

Չդիմանալով միաժամանակ երկրի ներսում առկա դժգոհությանը և «աշխարհաքաղաքական մեծությանը», Կրեմլում որոշել են նոր բեկումնային շրջադարձ կատարել և չինական սցենարն իրականացնել։ Այսինքն, ֆորմալ առումով ընկերություն և առևտուր անել հարևանների հետ (բացի նրանցից, ում հետ տարածքային վեճեր կան) և միաժամանակ ներքին քաղաքականությունում մինչև վերջ ձգել պտուտակները։

Այնպես որ, մի զարմացեք, եթե ոստիկանների մահակները քաղաքացիների գլխներին իջնեն Մոսկվայի հաշվին  ժողովրդավարության զարգացման մասին Եվրոպայում կազմակերպված որևէ միջազգային համաժողովի հետ միաժամանակ։


Կարդալ ավելին JAMnews-ում