Տեղացի ֆերմերներն այրում են անտառներն արտադրությունն ավելացնելու համար։ Արդյունքը մոլորակի մասշտաբով աղետն է լինելու" />

Կարծիք․ Բրազիլիայի անտառային հրդեհները կազմակերպված են․ պետք է դատ լինի մարդկության դեմ հանցանքի համար

Տեղացի ֆերմերներն այրում են անտառներն արտադրությունն ավելացնելու համար։ Արդյունքը մոլորակի մասշտաբով աղետն է լինելու

Հրշեջները պայքարում են կրակի դեմ Բրազիլիայի Ամազոնկայի ավազանի Tenharim Marmelos Indigenous Land շրջանում։ 2019թ-ի սեպտեմբերի
∗ Jack Marley, The Conversation պարբերականի խմբագիր

Բրազիլիայի Ամազոնկայի տրոպիկական անտառների սարսափելի հրդեհների ծխի հետևում վախեցնող պատկեր է նշմարվում․

Միայն 2019թ-ի հուլիսին ամեն օր այրվում էր Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի մեծության տարածք։

Շատերը կարծում են, որ այդ աղետի համար մարդիկ ուղղակիորեն մեղավոր չեն, որ դա տարերային աղետ է։ Սակայն դա այդպես չէ։

Ամեն ինչ հակառակն է։

Ամազոնկայի անտառները միտումնավոր հրդեհել են տեղի ֆերմերները։ Հիմնական նպատակը ջունգլիներում բնակվող բնիկ ցեղերին այդ տարածքներից դուրս մղելն է և շրջանը տնտեսական զարգացման համար բացելը։

Փորել-հանել և սեփական այգի տեղափոխել դարավոր ծառերը․ Վրաստանի գլխավոր միլիարդատիրոջ մոլուցքը

Ավազահանքեր Հայաստանում և բնապահպանական աղետ․ հանուն անձնական շահի՞, թե՞ անտարբերության պատճառով

Թե ինչպես է անհետանում Բաքվի «Խորհրդային» թաղամասը

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոյի նախընտրական խոստումներից մեկն «Ամազոնկայի ավազանը բրազիլական տնտեսության մեջ ինտեգրելն» էր։ Իշխանության գալով՝ նա 95%-ով կրճատել է գերատեսչության բյուջեն, որը պատասխանատու է բնապահպանության համար, և զգալիորեն մեղմել է օգտակար հանածոների արդյունահանման պայմանները։

Բոլսոնարոյին ակտիվորեն սատարում էին ֆերմերները, որոնք սկսել են հրդեհել տրոպիկական անտառներն այդ տարածքները որպես արոտավայր օգտագործելու համար։

Նրա պաշտոնավարման առաջին տարում Ամազոնկայի ավազանում անտառային հրդեհների մակերեսն աճել է 84 տոկոսով։

Բոլսոնարոյի գործունեությունից առաջինը տուժելու են Ամազոնկայի ավազանի բնիկ ժողովուրդները։ Սակայն տրոպիկական անտառների անհետացումը կարող է արագացնել կլիմայական փոփոխությունները, իսկ դա արդեն կդառնա մոլորակի մասշտաբի աղետ։

Արդյո՞ք ինչ-որ բան հնարավոր է անել իրավական տեսանկյունից

Կարելի է։ Աշխարհը չի կարող անկարողությամբ նայել, թե ինչպես է այրվում տրոպիկական անտառը։

Հրշեջները պայքարում են կրակի դեմ Բրազիլիայի Ամազոնկայի ավազանի Tenharim Marmelos Indigenous Land շրջանում։ 2019թ-ի սեպտեմբերի 15։ REUTERS/Bruno Kelly

Բանգորի համալսարանի իրավունքի դասախոս Թարա Սմիթն, օրինակ, The Question պարբերականի հետ զրույցում առաջարկել է Բրազիլիայի անտառային հրդեհների համար մեղավորների դեմ միջազգային քրեական հետապնդում սկսել և այդ գործողությունները որակել որպես մարդկության դեմ հանցագործություն, որի զոհ են դառնում ոչ միայն անմիջականորեն տուժածներն, այլ նաև Երկրի վրա ապրող բոլոր մարդիկ։

Դա մոլորակի վրա բնապահպանական աղետը կանխելու արդյունավետ միջոց կարող է լինել։

Առաջին անգամ «մարդկության դեմ հանցագործություն» հասկացությունը կիրառվել է Նյուրնբերգի տրիբունալում Երկրորդ աշխարհամարտը հրահրողների դեմ։

Մարդկության դեմ հանցագործության համար մեղադրվել են երկու նացիստ գեներալներ Ալֆրեդ Յոդլն ու Լոտար Ռենդուլիչն «այրված հող» մարտավարության կիրառման համար։

Բնապահպանական աղետների կապակցությամբ մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանք չի առաջադրվել դեռ ոչ ոքի։ Սակայն, հնարավոր է, որ դրա ժամանակն է։

Շրջակա միջավայրն աղտոտելու մարդու ունակությունն աճել է մի քանի անգամ, և բնապահպանական հանցագործությունները դադարել են լինել այս կամ այն երկրի խնդիրը։ Օրինակ, երկրի մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության ավելացումը խնդիր է երկրի վրա ապրող բոլոր մարդկանց համար։

Մարդկայնության դեմ հանցագործություն կատարելու մեղադրանքի առաջադրումը նախագահ Բոլսոնարոյին կարող է օգտակար նախադեպ ստեղծել։

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդան արդեն խոստացել է, որ այնպես է անելու, որ բնապահպանական հանցագործությունների համար «մարդկության դեմ հանցագործություն» հասկացությունը տարածվի։


Կարդալ ավելին JAMnews-ում