Կանաչ, շոկոլադ, գարեջուր և ասպետական մրցաշարեր " />

Կարծիք։ Յոթ պատճառ Բրյուսելը ձանձրալի քաղաք չհամարելու համար

Կանաչ, շոկոլադ, գարեջուր և ասպետական մրցաշարեր

Շատերն էին ինձ ասում, որ Բրյուսերը Եվրոպայի ամենաձանձրալի քաղաքն է․ «Այնտեղ միայն գրասենյակներ են, զբոսնելու տեղ չկա»։ Սակայն ես այդպես էլ չհամոզվեցի դրանում։

1․ Կանաչը

Առաջին բանը, որ աչքի է ընկնում Բրյուսելում վայրէջք կատարելիս, կանաչ դաշտերն ու անտառներն են մինչև հորիզոն։ Քաղաքային այգիներում ազատ ես շնչում, հատկապես Բաքվից հետո՝ իր մարմարյա անապատներով։ Որոշ այգիներում լճեր կան, այնտեղ բադեր և կարապներ են լողում։ Ամռանը տեղացիներն այգիներում արևայրուք են ընդունում, այդտեղ էլ հենց տոնավաճառներ, համերգներ և անգամ ասպետական մրցաշարեր են անցկացվում։

2․ Ճարտարապետություն և փողոցներ

Շատ եկեղեցիներ և տաճարներ իսկական արվեստի գործեր են։ Ամենահայտնին քաղաքապետարանի շենքն է, որը զարդարված է բազմաթիվ քանդակներով։

Գաղաքի րեթե ողջ պատմական հատվածը հետիոտնի համար է, ինչի պակաս կա Բաքվի Հին քաղաքում, որտեղ անգամ նեղ փողոցներում ստիպված ես խցկվել կայանած մեքենաների արանքով և խուսանավել անցնող մեքենաներից։

Էգ գայլը, որը, լեգենդի համաձայն, կերակրել է Ռոմուլին և Ռեմին՝ Հռոմի հիմնադիրներին

3․ Հայտնի եվրոպական հանդուրժողականությունը

Բրյուսելում ռասաների և ազգերի մեզ համար անսովոր բազմազանության մեջ ես զգացի, որ այստեղ պատրաստ են ընդունել ցանկացածին, և դա շատ հաճելի էր։ Տեղացիները շատ մարդամոտ են և միշտ պատրաստ են օգնել։

Իսկ ժամանակին Բելգիան Կոնգոյում ամենադաժան գաղութային համակարգով երկիրն էր Լեոպոլդ Երկրորդ թագավորի օրոք, որը թագավորել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Գաղութների շահագործումից ստացված միջոցներով էլ կառուցվել են ճարտարապետական գլուխգործոցները։

Եվրախորհրդարանի շենքը

Եվրախորհրդի նիստերի դահլիճը։ Նիստերին կարող է մասնակցել ցանկացած մարդ

4. Միզող տղան՝ և աղջիկը բալանսի համար

Բրյուսելում է գտնվում աշխարհի ամենահայտնի և ամենահիասթափեցնող հուշարձանը՝ միզող տղայի արձանը, որը, լեգենդի համաձայն, նման կերպ կանխել է քաղաքի հրդեհը։ Արձանը շատ փոքր է՝ 61 սանտիմետր բարձրությամբ։

Այդ վայրից մի քանի խաչմերուկ հեռավորության վրա է միզող աղջկա արձանը, որը, չգիտես ինչու, ճաղերով է պատված։ Ասում են, ինչ-որ տեղ կա անգամ միզող շան արձան։

5․ Հարմարավետ փողոցներ և բարբարոսական «բրյուսելացում»

Բրյուսելում շատ հմայիչ երկու-երեքհարկանի բնակելի շենքեր կան՝ կոկիկ, խաղաղ։ Այստեղ են նաև հունական կամ իսպանական փոքր ռեստորանները, որտեղ երեկոյան հազիվ թե ազատ սեղան գտնես։

Իրավիճակը փոխվում է բիզնես-կենտրոն մտնելիս․ երկու հին շենքերի միջև կարող է խցկված լինել ապակուց և բետոնից շենք՝ և հակառակը։ Դա 60-70-թվականներին զանգվածային և քաոտիկ ապամոնտաժման հետևանք է։ Այն ժամանակ քանդվեցին ճարտարապետական շենքերի ամբողջ թաղամասեր, մարդկանց հանում էին բնակարաններից տարբեր միջոցներով։ Քաղաքաշինության մեջ նման մոտեցումը կոչվում է «բրյուսելացում»։

Բաքվեցու համար դա «ցավոտ թեմա է», քանի որ Բաքվում երկար տարիներ է՝ քանդում են ճարտարապետական և հին շենքերը, դրանց տեղը կառուցում են անճոռնի բարձրահարկ նորակառույցներ՝ առանց հարմարավետ միջավայրի ակնարկի։

 

6․ Տրանսպորտն ու ճանապարհային երթևեկությունը

Բրյուսելը դրախտ է հետիոտնի և հեծանվորդի համար։ Այստեղ կարևոր է յուրաքանչյուր բնակիչ, այլ ոչ միայն մեքենաների վարորդները։ Ամեն տեղ հետիոտնային անցումներ են, մայթեր, հեծանիվներոցվ տեղաշարժվողների համար ուղիներ։ Ամեն ինչ շատ հարմար է։ Շատերը հեծանիվով, սկուտերներով կամ էլեկտրաինքնգլորներով են երթևեկում, որոնց վարձույթ կարելի է գտնել ամեն թաղամասում։ Հեծանիվներով երթևեկում են ամբողջ ընտանիքներով, փոքր երեխաներով։

Բրյուսելի մետրոն շատ հարմար է, կայարանները միմյանցից մի քանի րոպե հեռավորության վրա են։

7․ Շոկոլադ և գարեջուր

Շոկոլադ այստեղ կգտնես ցանկացած ճաշակի, գույնի և էկզոտիկ ձևերի։ Անգամ պտուտակաբանալու և շինարարական գործիքների տեսքով։

Գարեջուրը միշտ համեղ է, ընտրությունը՝ հսկայական․ գրեթե յուրաքանչյուր հաստատություն իր սեփական գարեջուրն է եփում։ Մի տեղ գարեջուրն անվանել էին այդ սրճարանի աշխատակիցների պատվին։

Համեղ էր նաև բելգիական կարտոֆիլը, որն, իմ կարծիքով, շատ ավելի համեղ էր հայտնի ֆրենչ-ֆրայսից։ Այն տապակվում է տավարի յուղով, իսկ փողոցային վաճառքի կետերում արտասահմանցիների և տեղացիների երկար հերթեր են։

Բացի այդ, Բրյուսելում շատ է ծովամթերքը։ Ութոտնուկներ, տարօրինակ կակղամորթներ, ձկներ։ Այդ ամենը շատ համեղ է և կշտացնող։

 

Սա շոկոլադ է։ Լուսանկարը՝ Օրհան Սուլթանովի


Կարդալ ավելին JAMnews-ում