Պատմություն այն մասին, թե ինչպես աշխատանքի որոնումները վերածվեցին վտանգավոր փորձարկության" />

Կարծիք։ «Ինտիմ ծառայությունների» հարյուր հոմանիշ, կամ ինչպե՞ս աշխատանք գտնել Ադրբեջանում

Պատմություն այն մասին, թե ինչպես աշխատանքի որոնումները վերածվեցին վտանգավոր փորձարկության

Ա

դրբեջանում, իմ կարծիքով, հայտարարությամբ ինքնուրույն ախատանք փնտրելը ծանր է արդեն այն պատճառով, որ հայտարարությունների մեծ մասը տեղադրում են աշխատանքի գործակալությունները։ Ինձ նրանք բազմաթիվ թափուր աշխատատեղեր են խոստացել․ դա մի փոքր շփոթեցնում էր, չէ՞ որ ես առանձնահատուկ հմտություններ և փորձ չունեմ։ Սակայն միամտությունն ու «միանգամից փող աշխատելու» ցանկությունը գերակշռեցին։ 

• Կարծիք։ Ինչո՞ւ է ողջ աշխարհում նոր սերունդն ըմբոստացել

• Կարծիք։ Ինչո՞ւ է այդքան դժվար պացիֆիստ լինել Ադրբեջանում

• Մեկնաբանություն․ «Մի կարդացեք մարդասպանների գրքերը»

«Այնքան հաճելի աղջիկ եք» և «ռուսերենի իմացությունը շատ պահանջված է» հաճոյախոսություններից հետո գրանցվելու համար վճարեցի 10 մանաթ պարտադիր վճար։ Այն, ինչպես ինձ ասացին, պետք է, քանի որ հիմա խարդախները շատ են, որոնք․․․ հետո բան չհասկացա։ Աղջիկը, որն ինձ հետ խոսում էր, հիանալի ոսկե ատամներ ուներ։ Ես մտածեցի, որ տասը մանաթս, հնարավոր է, ոսկու վերածվեն և նույնպես նրա բերանում հայտնվեն։

Այնուհետև ինձ հարցազրույցի ուղարկեցին ռեստորան, որտեղ հոսթեսի հաստիք կար։ Պարզվեց, որ, ընդմիջումը հանած, տասներկու ժամ պետք է կանգնել փողոցում՝ ռեստորանի մոտ։ Աշխատավարձը նույնպես ավելի ցածր էր, քան գործակալությունում ասել էին։

«Թող գրողի ծոցը գնան, – մտածեցի ես։ – Ինքս կգտնեմ, ես սթրեսակայուն եմ։ Մի քանի մերժում ստանալը սարսափելի չէ, փոխարենը ոչինչ չեմ կորցնի»։

 Ես չարաչար սխալվում էի։ Ի համալուրմն հիմնական պարտականությունների ինտիմ ծառայություններ մատուցելու առաջարկները գլխիս թափվեցին ամեն կողմից։ Դրանք միմյանցից տարբերվում էին մանրամասների տեսակով։ Չառաջարկեցին երևի միայն կանիբալիզմ, բայց հիմա ինձ թվում է, թե դա պարզապես ժամանակի հարց էր։

Ինտիմ շփման ծարավ գործատուները երկու տեսակի էին բաժանվում․

1․ Առաջինները սկզբից գրում էին այն մասին, որ սիրահարվել են ինձ առաջին հայացքից, որ լրիվ լուրջ մտադրություններ ունեն։ Ուրախ համաձայնություն չլսելուց հետո, սկսում էին անդադար զանգել։ Գիշերվա մեկին, առավոտյան չորսին, յոթին, ցանկացած ժամի։ Մի պահ հեռախոսիս զանգը փոխարինեցի Ադրբեջանի հիմնով՝ մտածելով, որ դա գոնե մի փոքր կզվարճացնի ինձ, սակայն ավելի վատ եղավ։

2․ Երկրորդները շատ գործնական էին գրում՝ էլեկտրոնային փոստով։ Խոստանալով շքեղ աշխատավարձ և «քարտուղարուհու/տնօրենի օգնականի» աշխատանք՝ բացատրում էին, որ պետք է ինչ-որ ծառայություններ մատուցեմ։ «Անձնական բնույթի ծառայություններ», «հաճելի բնույթի ծառայություններ», «գաղտնի բնույթի ծառայություններ» և շատ այլ հոմանիշներ։ Երբեմն ինձ թվում էր, որ դեռահաս աղջկա սիրողական վեպ եմ կարդում, որը վախենում է գրի «սեքս» բառը։

Եվ, իհարկե, առանց մինի-կիսաշրջազգեստ հագնելու պարտադիր պայմանի նույնպես չանցավ։ Ինձ նույնիսկ կիսաշրջազգեստների լուսակարներ էին ուղարկում օրինակի համար։ Եվ դրանք ոչ թե մինի-կիսաշրջազգեստներ էին, այլ երևի մաքսի-անդրավարտիքներ։

Թեև մեկը կար, որն ինձ միանգաից առաջարկեց և ինտիմ, և սեր, չէ՞ որ մենք բոլորս երիտասարդ ենք և, մեջբերում եմ, «չի կարելի է մշտապես պապայի աղջիկ մնալ, պետք է իմ աղջիկն էլ դառնալ»։

Այս ամենին զուգահեռ ես շարունակում էին հայտարարություններով զանգահարել և մեղմ մերժումներ ստանալ՝ «Կներեք, բայց մեզ պետք է գեղեցկադեմ աշխատակից, այլ ոչ թե սա»։ Անգամ հիվանդանոցում «ռիսեփշն»-ում աշխատելու համար․ ինչպես հասկացա, նրանց հիվանդները, նախքան բիժշկերի կողմից թալանվելը, ինչ-որ հիասքանչ մի բան պետք է տեսնեն։ 

Ես, կարծես, գերագնահատել էի իմ սթրեսակայունությունը։ Ամեն տեղից հայտարարությունները ջնջելով՝ ինքս ինձ համար այսպիսի եզրակացություն արեցի․ առանց ծանոթների և ազգականների մեր երկրում աշխատանքի տեղավորվելը շատ դժվար է։


Կարդալ ավելին JAMnews-ում