Չիլիից մինչև Հոնկոնգ․ այսպիսին է բողոքի ցույցերի աշխարհագրությունը։ Ըմբոստացել են նրանք, ովքեր երեխա էին 2008 թվականի ճգնաժամի ակտիվ փուլում" />

Կարծիք։ Ինչո՞ւ է ողջ աշխարհում նոր սերունդն ըմբոստացել

Չիլիից մինչև Հոնկոնգ․ այսպիսին է բողոքի ցույցերի աշխարհագրությունը։ Ըմբոստացել են նրանք, ովքեր երեխա էին 2008 թվականի ճգնաժամի ակտիվ փուլում

Չիլի, Հոնկոնգ, Լիբանան, Լոնդոն, Բարսելոն․ 2019 թ-ին մենք ականատես ենք եղել ողջ աշխարհում զանգվածային փողոցային ցույցերի։ Այն մասին, թե ովքեր են փողոց դուրս եկել և ինչ պահանջներով, պատմում է The Guardian-ի հոդվածագիր Ջեք Շենքերը։

Ի՞նչ են պահանջում ցուցարարները

Յուրաքաչնյուր առանձին դեպքում ցույցերը բռնկվել են տարբեր պատճառներով։

Հայաստանում և նախկին Խորհրդային Միության մյուս երկրներում հիշում են ստալինյան բռնաճնշումների զոհերին

«Լքելու եմ ԱՄՆ-ն, մնալու եմ Հայաստանում»։ Չորս տարբեր, բայց նման պատմություն

Չիլիում առիթը մետրոյի երթևեկության վճարի բարձրացումն էր։ Լոնդոնում փողոց էին դուրս եկել էկոակտիվիստները։ Հոնկոնգում՝ մարդիկ, որոնք մտահոգված են այդ ինքնավարության իրավունքների նկատմամբ կոմունիստական Չինաստանի ոտնձգություններով։ Բարսելոնում ցուցարարները պահանջում էին դադարեցնել անջատողականների առաջնորդների հետապնդումը։

Վերջին անգամ ցույցերի նման բռնկում նկատվել է այս տասնամյակի սկզբին, երբ տեղի էր ունենում «արաբական գարունն» ու Occupy շարժումը։

Պահանջները տարբեր են, էությունն՝ ընդհանուր

Որքան էլ գլոբալ բողոքի պահանջները տարբեր են, ընդհանրություններ կան։

Առաջին հերթին, դա սոցիալական ցանցերի դերն է։ Հենց դրանք են թույլ տալիս ցուցարարներին արագ և զանգվածաբար ինքնակազմակերպվել վառ արտահայտված առաջնորդների և մշտական կառույցների բացակայության պայմաններում։

Երկրորդ հերթին, ակնհայտ է, որ սա նոր սերնդի բողոքն է։ Սերունդ, որը մեծ կյանք է մտել 2008 թ-ի գլոբալ տնտեսական ճգնաժամի փուլում և մինչև հիմա ապրում է՝ դրա հետևանքները կրելով։

Ինչպե՞ս է 2008թ-ի ճգնաժամն ազդել ներկայիս բողոքի վրա

2008թ-ի ճգնաժամի ուղղակի հետևանք էր ողջ աշխարհի երիտասարդների համար կենսական հեռանկարների կտրուկ նվազումը։ Տնտեսական հնարավորությունների և սոցիալական վերելակների բացակայությանը գումարվել է հնարավոր բնապահպանական աղետի վախը։ Դա մի սերունդ է ծնել, որին միաժամանակ բնորոշ են հուսահատություն և վճռորոշություն։ Այդ պատճառով էլ Հոնկոնգում, Բեյրութում և Սանտյագոյում չի կրճատվում ցուցարարների թիվը, որոնք չեն վախենում դուրս գալ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառող ոստիկանության դեմ։

Մյուս կողմից, այդ ճգնաժամը խաթարել է պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ինչպես ավտորիտար, այնպես էլ ժողովրդավարական երկրներում։ Ողջ աշխարհի էլիտաների համար շատ ավելի դժվար է դարձել արդարացնել իրենց իշխանությունը բնակչության աչքերում։

Ցուցարարների գլխավոր նպատակը

«Մեզ պետք չեն մանր զիջումներ և ողորմություն, – ահա, թե ինչ են կրկնում երիտասարդները, որոնք ցույցի են դուրս գալիս ամենատարբեր երկրներում, – մեզ բացարձակ այլ համակարգ է պետք»։

Առավել վառ կերպով այս դիրքորոշումը ձևակերպված է Չիլիի ցույցերի ամենապոպուլյար կարգախոսում՝ «Խոսքը երեսուն պեսոյի մասին չէ, այլ երեսուն տարվա» (երեսուն պեսոն մետրոյի երթևեկության գնի բաձրացման չափն է, որը հուզումների ֆորմալ առիթ է դարձել; երեսուն տարին՝ այն ժամկետն է, որի ընթացքում ձևավորվել է ներկայիս անարդար պետական կառուցածքը)։

Մենք ապրում ենք պատմության այն հազվադեպ պահերից, երբ փոխվում են մարդկության գոյության գլոբալ կանոնները, կարծում է The Guardian-ի սյունակագիր Ջեք Շենքերը։ Եվ երիտասարդ սերունդը չի դադարելու բողոքել, քանի դեռ իր ուզածին չի հասել, որովհետև զգում է, որ իր պահանջներն արդար են։


Կարդալ ավելին JAMnews-ում