Անցնող տարվա քաղաքական գունապնակը՝ հարցերի և պատասխանների տեսքով " />

Կարծիք։ Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում․ հեղափոխություն վերևի՞ց, թե՞ իմիջի շտկում

Անցնող տարվա քաղաքական գունապնակը՝ հարցերի և պատասխանների տեսքով

Baku_downtown_poor_woman

Նախագահի «հայտնությունը» ժողովրդին, վարկային պարտքերի ներումը, բազմաթիվ քաղբանտարկյալների ներումը, իշխանության «հին գվարդիայի» կորիզի հեռացումը և որպես բոնուս՝ ոչ պոպուլյար խորհրդարանի ցրումը։ Ինչո՞ւ են հանկարծ Ադրբեջանում, որը «պաթոլոգիական կայունությամբ» երկիր է, սկսել նման կատակլիզմներ տեղի ունենալ։ Փորձում ենք պարզել։

• Ադրբեջանն «ավանդական երկիր է» և Եվրոպա չի ինտեգրվելու, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը

Իշխանամետ լրագրողներն այս «ցնցումն» «ադրբեջանական գարուն» կամ «սպիտակ հեղափոխություն» են անվանում։ Երկու համեմատություններն էլ անհաջող են։ 2013 թ-ին սկսված «արաբական գարունն» ավարտվեց ոչ թե ժողովրդավարացմամբ, այլ քաղաքացիական պատերազմով, իսկ «սպիտակ հեղափոխությունն», ինչպես անվանում էին Իրանի վերջին բարեփոխումները, ավարտվեց իսլամիստների իշխանության գալով։ Կա նաև երրորդ փոխաբերությունը՝ «փոփոխությունների քամի», որն ավելի հաջող է։ Քամին իրոք սկսել է փչել։ Կամ էլ սկսել է աշխատել կառավարվող օդափոխիչը։

Alley of Honor and television tower in Baku

Բաքու, «Հավերժական կրակ» զոհասեղանը Շահիդների ծառուղում։ Դրա հետևում երևում է հեռուստաաշտարակը։

Իշխող ընտանիքը փորձում է փրկել փողերը․ ինչո՞ւ են իշխանությունները որոշել փոխել իրենց հավատարիմ թիմի կազմը

Խոսքը պետական կառույցներում փոփոխությունների մասին է, որոնք իրականացվել են 2019 թ-ի երկրորդ կեսին։

Իլհամ Ալիևն իշխանությունը գլխավորում է արդեն 16 տարի։ Դա ԱՄՆ-ում պաշտոնավարման չորս ժամկետ է։ Նրա իշխանության առաջին տարիները բաժին են ընկել նավթային եկամուտների գագաթնակետինփողը շատ էր, բոլոր նախագծերը (տարածքային ամբողջականության վերականգնումից զատ) համեմատաբար հեշտ էին ռեալիզացվում։ 

2014 թ-ի ճգնաժամը բացեց ադրբեջանական էլիտայի աչքերը։

Առաջին հերթին, նավթային եկամուտներն անկում ապրեցին։ Երկրորդ հերթին, անսպասելիորեն պարզվեց, որ հին մենեջմենթը, որը ձևավորվել է ազգակցական կապերի և կաշառքի սկզբունքով, ունակ չէ օպերատիվ և գրագետ արձագանքել ճգնաժամային իրավիճակներում՝ այդ պայմաններում կորուստները նվազագույնի հասցնելու համար։

Արդյունքում, նրանք զուտ պրագմատիկ հաշվարկներ են արել։ Պետք է մենեջերների վարձել, որոնք ունակ են կորուստները (այդ թվում և Ալիևների ընտանիքի կորուստները) նվազագույնի հասցնել ճգնաժամի պայմաններում (այդ թվում՝ նավթային եկամուտների անկման դեպքում)։ Հին գվարդիան, որը կառավարում է Խորհրդային Միության ժամանակներից, ունակ չէր արձագանքել շուկայական էկոնոմիկայի քմահաճություններին։ Այդ պատճառով էլ պահանջվեց ներգրավել «Չիկագոյի (մեր դեպքում «հարվարդյան») երիտասարդ տղաների»՝ տնտեսությունն ու անձնական կապիտալը փրկելու համար։

Baku_building

Նավթային փողերը մեծապես փոխել են Բաքվի արտաքին տեսքը․ հայտնվել են նոր ճանապարհներ, մարզական համալիրներ և այն ամենն, ինչ զարմացնում է զբոսաշրջիկներին, որոնք ակնկալում են տեսնել «ևս մեկ նախկին խորհրդային հանրապետություն»։

Վզափոկը մի քիչ կերկարի․ ինչպե՞ս են արտահայտվելու կադրային փոփոխությունները ներքին քաղաքականության վրա

Մենք կանխատեսել ենք իշխող էլիտայի ներսում պայքարի անխուսափելի սրացում նավթային եկամուտների նվազմանը զուգահեռ։ Դիմակայում էին երկու գլխավոր խմբավորում, պայմանականորեն ՝ «Մեհթիևի» կլանը (նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի գլխավորությամբ, որը Հեյդար Ալիևի հավատարիմ համախոհն էր դեռ ԽՄԿԿ ԿԿ ժամանակներից ի վեր) և «Փաշաևների» կլանն առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի գլխավորությամբ, որը երկու տարի առաջ դարձավ երկրի առաջին փոխնախագահ։

Այժմ քիչ թե շատ վստահ կարելի է եզրակացնել, որ անդրկուլիսային պայքարն ավարտվել է Փաշաևների հաղթանակով։ Միլլի Մեջլիսի լուծարումը հին էլիտայի խորհրդանշական դագաղի վերջին մեխն է լինելու։

Ի՞նչ է փոխվելու։ Վախենամ, թե առանձնապես ոչինչ։

Եթե շարունակենք Պինոչետի «Չիկագոյի տղաների» հետ համեմատականն, ապա նրանք օգնել են Չիլիի տնտեսությունը ոտքի հանել 1970 թթ-ին և այն խորն ընկճախտից դուրս բերել հիմնականում այն պատճառով, որ Պինոչետն ինքը չէր խանգարում նրանց գործողություններին և խստորեն պատժում էր բոլորին, ովքեր խոչընդոտում էին նրանց։

Ադրբեջանում, ցավոք, իշխանությունը սերտաճել է ստվերային տնտեսության հետ, օրինակ, հարկային քաղաքականությունը բարեփոխելու փորձերն արդեն շատ ուժեղ դիմադրության են հանդիպում։ Ղեկավարությունն էլ այնքան շահագրգռված չէ կոռուպցիան արմատախիլ անելու հարցում, պարզապես փորձում է նվազեցնել առանձին օլիգարխների «կերածը»։ Ադրբեջանը չի շտապում պայմանագիր կնքել Եվրամիության հետ խորացված համագործակցության մասին, չի շտապում անդամակցել Համաշխարհային առևտրային կազմակերպությանը։ Չէ՞ որ այդ ժամանակ բոլոր տենդերներն ու մյուս գործարքները պետք է թափանցիկ անցկացնել։ Իշխանությունները դրան դեռ պատրաստ չեն։

Baku_downtown_poor_woman

Վերջերս, հարկային համակարգը բարեփոխելու փորձը՝ «տնտեսությունը ստվերից դուրս բերելու» նպատակով, վարձու աշխատողներին և մանր ձեռնարկատերերին ավելի ծանր բյուրոկրատական տանջանքներ է բերել՝ օգուտի փոխարեն 

Խորհրդարանի արտահերթ ընտրությունները նույնպես, ըստ ամենայնի, կանցկացվեն ավանդական զեղծարարությունների համակարգով։ Հնարավոր է, որ խորհրդարանում նոր երիտասարդ անգլալեզու իրավաբաններ և տնտեսագետներ հայտնվեն, գուցե նար աճի ընդդիմադիրների թիվը։

Սակայն խորհրդարանը «երկրորդ իշխանություն» չի դառնա, հլու-հնազանդ մեծամասնությունը հետագայում էլ է վավերացնելու նախագահական աշխատակազմից իջեցված փաստաթղթերը։

Լրատվամիջոցները «գլխավոր գրաքննիչ», նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի նախկին պետ Ալի Հասանովի հեռանալուց հետո որոշակի շփոթության մեջ կհայտնվեն։ Քանի որ Ադրբեջանում գովազդի ազատ շուկա չկա, բոլոր պարբերականները՝ տպագիր կամ առցանց, կախված են ինչ-որ պաշտոնյաների կամ օլիգարխների տված ողորմությունից։ Հասանովը թրոլների և հնազանդ գրպանային պարբերականների մի ամբողջ բանակ էր պահում (բնականաբար, բյուջեի հաշվին)։ Ամենայն հավանականությամբ, նրանց ֆինանսավորումը կդադարի, նրանց մեծ մասը կանհետանա, առավել ճարպիկները կաշխատեն նոր «դոնոր» գտնել մյուս՝ հաղթած կլանում։

Եվ, վերջապես, հասարակական կազմակերպությունների հատվածը, հավանական է, թեթևությամբ շունչ քաշի։ Դեռևս 2014 թ-ին օրենքներ ընդունվեցին, որոնք կասեցնում են անցանկալի հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը։ Քաղաքացիական հասարակության շատ ակտիվիստներ ներառվել են երկիրը լքելու իրավունք չունեցողների կամ կասկածելի անձանց ցանկում։ Կարելի է ակնկալել, որ այդ «վզափոկը», որով իշխանությունները պահում են քաղաքացիական հասարակությանը, մի քիչ կերկարի։

«Եվրոպան փլվում է»․ ի՞նչ է փոխվելու արտաքին քաղաքականությունում

Նախագահ Ալիևը Բաքվի պետական համալսարանի հարյուրամյակին նվիրված միջոցառմանն իր ելույթում պաշտոնապես բարձրաձայնել է այն, ինչը շատերի համար առանց այդ էլ պարզ էր Ադրբեջանը չի պատրաստվում ինտեգրվել Եվրոպային։

Դրանից անմիջապես հետո առաջին փոխնախագահը Մոսկվա է այցելել, որտեղ նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու բարձր պարգև շնորհել (շատ հազվադեպ, եթե ոչ առաջին դեպքն է, երբ Պուտինն ընդունում է արտասահմանյան պետության ոչ թե առաջին, այլ երկրորդ դեմքին)։ Այս իրադարձություններն էլ ավելի են ընդգծել Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղղվածության փոփոխությունն Արևմուտքից դեպի Հյուսիս։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների «մեղրամիսը», որի մասին խոսում էի անցյալ տարի, կարծես, պտուղներ է բերել, և հարաբերություններն ամրապնդվել ու ավելի հիմնավոր են դարձել։

Արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանն անդամակցելու է ռուսամետ ռազմական կամ տնտեսական դաշինքներին՝ ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին։ 

Մոտ ժամանակներս դա քիչ հավանական է։ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ադրբեջանն արդարացնող լավ փաստարկ ունի այս տարի այն գլխավորել է Չմիավորման շարժումը և, հետևաբար, մոտակա երկու տարիներին պարտավորվել է ոչ մի ռազմական դաշինքի չանդամակցել։ Հայաստանն էլ՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ, սպառնում է վետո դնել այդ ռազմաքաղաքական դաշինքին Ադրբեջանի անդամակցության վրա։ ԵԱՏՄ-ի հետ ամեն ինչ ավելի բարդ է Ադրբեջանն, այնուամենայնիվ, կսկսի դիտորդի կարգավիճակից այդ ռուսամետ տնտեսական կազմակերպությունում։ Սակայն, հաշվի առնելով իր շահերը Եվրապա բնական գազի արտահանման հարցում, զգուշավոր քաղաքականություն կվարի։

Ilham Aliyev: we won't integrate to Europe

ԲՊՀ-ում իր հայտնի ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը Եվրոպայից զատ «նեղացրել է» նաև Վրաստանին և Ուկրաինային՝ այդ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները «ժանտախտ» անվանելով 

«Ժողովուրդներին խաղաղության են պատրաստում»։ Ի՞նչ է փոխվելու ղարաբաղյան հարցում

2019 թ-ը հիշվել է նաև «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» կարգախոսով։ Ի՞նչ նկատի ունեին արտգործնախարարները մարտին նման կոչ անելիս, անձամբ ինձ համար մինչև վերջ պարզ չէ։ Որովհետև ռազմական հռետորաբանությունը չի պակասել ոչ ադրբեջանական, ոչ հայկական լրատվամիջոցներում (որքանով կարող եմ դատել կայքերի ռուսերեն էջերից)։

Եթե նկատի ունեն նոյեմբերին ԵԱՀԿ կազմակերպած լրագրողների փոխադարձ այցն, ապա կրկին կասկածում եմ, որ այդ նախաձեռնությունը կարող էր ժողովուրդների մերձեցնել։ Այդ միջոցառումը դժվար է լրագրողական առաքելություն անվանել՝ հաշվի առնելով լուրջ սահմանափակումները, որոնք դրել էին կազմակերպիչները, և որոնք գրաքննություն էին հիշեցնում։ Այդ առաքելության արդյունքում ստացված հոդվածները շատ ընթերցողների մոտ բացահայտ հիասթափություն առաջացրին, դրանք համեմատում էին դպրոցական շարադրությունների հետ «Ինչպես եմ անցկացրել արձակուրդը» թեմայով։

Սակայն հնարավոր է, որ այդ այցը հետագա հումանիտար ակցիաների, օրինակ, ռազմագերիների փոխանակման շղթայի առաջին օղակն էր։

Ցանկացած դեպքում, ադրբեջանական քաղաքական էլիտայի վերադասավորումից ղարաբաղյան հակամարտության նկատմամբ քաղաքականությունը ոչ մի կերպ չի փոխվի։ Արտգործնախարարը, արտաքին քաղաքական հարցերով նախագահի օգնականն ու առանցքային երկրներում բոլոր դեսպաններն, ինչպես նաև նրանց թիմի գրեթե բոլոր անդամները պահպանել են իրենց պաշտոնները։

2020 թվականը խոստանում է էլ ավելի հետաքրքիր լինել։


Կարդալ ավելին JAMnews-ում