Պատմություն այն մասին, թե ինչպես «շուռ տված» ֆեմինիզմն ինձ հանդիպեց Բաքու-Թբիլիսի ավտոբուսում" />

Կարծիք։ Երբ տղամարդն Ադրբեջանում մեղավոր է միայն դրա համար, որ տղամարդ է

Պատմություն այն մասին, թե ինչպես «շուռ տված» ֆեմինիզմն ինձ հանդիպեց Բաքու-Թբիլիսի ավտոբուսում

 Մ

ի գեղեցիկ օր ես որոշեցի Թբիլիսի մեկնել ավտոբուսով։ Նախապես տոմս գնեցի, ժամանակին կայարան հասա։

Սակայն ավտոբուսում ինձ անսպասելիորեն «գենդերային» խնդիր էր սպասում։ Իմ հարևանությամբ նստած կինը հիթերիայի մեջ ընկավ, հենց նստատեղին դիպիչեցի։

«Ինչպե՞ս կարող էին նրանք քեզ տոմս վաճառել, չէ՞ որ նրանք գիտեն, որ ես կին եմ։ Գնա»։

Ես շոկի մեջ էի, և ավելի լավ բան մտքովս չանցավ, քան զգուշորեն ասել, որ դա իմ «օրինական տեղն է», ես տոմսը նախապես եմ գնել դրամակրկղում։ Այդ ժամանակ նա հիանալի արտահայտություն արեց․

«Նրանք դրամարկղում արդեն պետք է իմանան, թե որտեղ է տղամարդ նստելու, որտեղ՝ կին։ Թող իրենց Վրաստանում նման լկտի արարքներ անեն»։

Ես նրան ոչինչ չպատասխանեցի։ Չգիտես ինչու, հիշեցի ֆեմինիստների երթը Բաքվում, երբ նրանց վրա էին հարձակվել «հավաքարարները»։ Վերջիններս գիտեին, որ իրենց ոչինչ չի լինելու, և իրենց զայրույթը թափեցին ցուցարարների վրա, իսկ նրանք նույն կերպ չկարողացան պատասխանել։ Մեր հասարակությունում ընդունված չէ կնոջ հետ կռվել, որը մորդ տարիքին է, ինչպես էլ նա քեզ նվաստացնի։ Այդ պատճառով էլ ես վախենում էի ինչ-որ կերպ արձագանքել։

Կինը սկսեց բարձրաձայն կանչել վարորդին։ Եկավ վարորդի օգնականը։ Նա ասաց, որ կինը պետք է կամ տեղափոխվի, կամ երկու տեղի համար վճարի, վերջինս հրաժարվեց։ Երբ նա ավտոբուսով մեկ սկսեց բղավել «Ի՞նչ է, ուզում եք կողքս այս 150 կիլոգրամանոց տղամարդուն նստեցնել», ես ուզում էի պատասխանել, որ ես բնավ այդ քաշին չեմ, իսկ ինքը մի 200 կլինի, բայց չէ՞ որ չի կարելի կնոջն ամոթանք տալ նրա քաշի համար, այնպես որ ես կրկին ժպտացի և լռեցի։

Մի բան էլ ասեի, պիտի պատասխաներ․ «Գնա մորդ հետ այդպես խոսի՛ր»։ Նման արտահայտությունը ճիշտ պատասխան չունի․ այն ամենն, ինչ մորն է վերաբերում, դիպչում է ադրբեջանցի տղամարդու ինքնասիրությանը։ Հասարակությունը, շունչը պահած, սպասում է․ կամ չափազանց մեղմ կպատասխանես, և «դրանից հետո՝ էլ ի՞նչ տղամարդ», կամ չափազանց կտրուկ, և դու արդեն ագրեսոր ես։

Վարորդի օգնականը խուճապի մեջ խնդրում էր կանանց նրա կողքը նստել, սակայն ոչ ոք չէր համաձայնվում։

Այդ ժամանակ նա նայեց իմ հանգիստ դեմքին և ասաց․ «Կքնես ավտոբուսի իմ անկողնում, լա՞վ»։

Պարզվում է, որ ավտոբուսում այդպիսի հատված կա, որտեղ անձնակազմը քնում է։

Մի կողմից, դա հաղթանակ էր․ ես հանգիստ քնեցի գրեթե ողջ ճանապարհին։ Այնքան էլ հաճելի չէ ուրիշի տեղում քնել, սակայն ամեն ինչ այդքան էլ վատ չավարտվեց։

Սակայն, մյուս կողմից, մի քիչ սրտնեղել էի, որովհետև ես նույնիսկ չէի հասկանում, թե ադրբեջանական մտածողության որ մասն է ինձ դուրս քշել ավտոբուսի իմ տեղից։ Կամ տարիքի հանդեպ պահպանողական թրթիռը, կամ ինչ-որ շուռ տված ֆեմինիզմ, երբ կանայք պաշտպանում են միջնադարյան «պատվի օրենքը», կամ կոնֆլիկտների դեմ վախը։

Կանգառում վարորդի օգնականից հարցրի․

– Իսկ կարո՞ղ էիք նրան դուրս անել։ Իրավունք ունեի՞ք։ 

– Այո, լիակատար իրավունք (հպարտորեն)։

– Իսկ ինչո՞ւ չարեցիք։

 – Դրան տեսա՞ր։ Նմաններին ավելի լավ է ձեռք չտալ։ Միայն խնդիրներ կբերես գլխիդ։ 

Ես ժպտացի և ոչինչ չպատասխանեցի։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում