Կիևը համաձայնել է «Շտայնմայերի բանաձևին»։ Նախկին նախագահ Պորոշենկոն կարծում է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները տեղի են տվել Մոսկվայի ճնշմանը" />

Կապիտուլյացիա՞, թե՞ երկար սպասված խաղաղություն։ Ինչի՞ն է համաձայնել Ուկրաինան

Կիևը համաձայնել է «Շտայնմայերի բանաձևին»։ Նախկին նախագահ Պորոշենկոն կարծում է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները տեղի են տվել Մոսկվայի ճնշմանը

Բողոքի ակցիա «Շտայնմայերի բանաձևի» դեմ, Կիև, 2019թ-ի հոկտեմբերի 2საპროტესტო აქცია „შტაინმაიერის ფორმულის“ წინააღმდეგ

Ուկրաինան համաձայնել է այսպես կոչված «Շտայնմայերի բանաձևին» հակամարտության կարգավորման Մինսկի պայմանավորվածությունների կատարման շրջանակում։ Մասնավորապես, Կիևը համաձայնել է հատուկ կարգավիճակ շնորհել երկրի արևելքում իր վերահսկողության տակ չգտնվող տարածքներին, եթե այնտեղ արդար ընտրություններ անցկացվեն։ Այս որոշումը, որը հաստատվել է Ուկրաինայի արևմտյան գործընկերների կողմից, ուկրաինական հասարակությունում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում Մինսկի պայմանավորվածությունները

Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը համաձայեցվել է 2015թ-ի փետրվարի 11—12-ին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների կողմից այսպես կոչված «նորմանդական քառյակի» ձևաչափով լարված բանակցություններից հետո։ Այն ստորագրվել է Ուկրաինայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և չճանաչված «ժողովրդական հանրապետությունների» ներկայացուցիչների կողմից։

Ուկրաինացիները կատակել են իշխանության հետ։ Թե ինչպես կատակերգու դերասանը նախագահ դարձավ 

Ո՞րն է Ռուսաստանի և Ուկրաինայի տարբերությունը

Ռուսաստանը մասնակից է MH17-ի խոցմանն ու կիբերպատերազմներին

Համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է․

  • հրադադար, շփման գծից ծանր սպառազինության հեռացում, բոլոր գերիների և պատանդների փոխանակում;
  • Ուկրաինայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի շրջանների՝ որպես առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունում;
  • հակամարտության մասնակիցների համաներում;
  • տեղական ընտրությունների անցկացում՝ ուկրաինական օրենսդրության համաձայն և ԵԱՀԿ վերահսկողության ներքո;
  • բոլոր արտասահմանյան զորքերի և վարձկանների դուրս բերում, ապօրինի զինված կազմավորումների զինաթափում;
  • Ռուսաստանի հետ սահմանի նկատմամբ վերահսկողության անցում Ուկրաինայի պաշտոնական կառույցներին։
  • իշխանության տեղի մարմինների մասնակցություն դատավորների նշանակմանը, տեղական «ժողովրդական միլիցիայի» ստեղծում;
  • Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխությունների ներառում դրա ապակենտրոնացման նպատակով։

Սակայն պայմանավորվածությունները մինչև հիմա չեն կատարվել։ Ուկրաինայի արևելքում դիրքային մարտերը շարունակվում են, մարդիկ են զոհվում երկու կողմերից էլ։ Միջազգային հանրությունը պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել համաձայնագրի պայմանների չկատարման պատճառով։

Մարտական գործողությունների հետևանքով, որոնք Ուկրաինայում ընթանում են 2014թ-ից ի վեր կառավարական զորքերի և երկրի արևելքի ռուսամետ կազմավորումների միջև, որոնք օգտվում են Ռուսաստանի աջակցությունից, զոհվել է ավելի քան տասը հազար մարդ։

Բողոքի ակցիա «Շտայնմայերի բանաձևի» դեմ, Կիև, 2019թ-ի հոկտեմբերի 2։ REUTERS/Valentyn Ogirenko

Ինչի՞ն է համաձայնել Ուկրաինան

Հոկտեմբերի 1-ին Մինսկում Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման որպես Կիևի պաշտոնական ներկայացուցիչ բանակցությունների մյուս մասնակիցների հետ միասին այսպես կոչված «Շտայնմայերի բանաձևի» իրացման համաձայնություն է ստորագրել։

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, լինելով Գերմանիայի արտգործնախարար, 2016թ-ին առաջադրել է Մինսկի պայմանավորվածությունների կատարման իր «բանաձևը»։ Այն, մասնավորապես, նախատեսում է Դոնբասի առանձնհատուկ կարգավիճակի մասին ժամանակավոր օրենքի ընդունում, որն ուժի մեջ կմտնի շրջանում տեղական ընտրությունների անցկացման օրը։ Այն դեպքում, եթե ԵԱՀԿ առաքելությունն ընտրություններն արդար համարի, օրենքն ուժի մեջ կմտնի արդեն մշտական հիմունքներով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի գլխավոր նախընտրական խոստումը «պատերազմը կանգնեցնելն» էր, հոկտեմբերի 1-ին հատուկ ճեպազրույց էր անցկացրել։ Զելենսկին հայտարարել էր, որ, համաձայնագրի պայմանների համաձայն, շրջանների հատուկ կարգավիճակի մասին նոր օրենք կմշակվի, որն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե ընտրություններն անցկացվեն՝ ուկրաինական օրենսդրության համաձայն։ «Իսկ դա նշանակում է, որ հրացանների փողի տակ ոչ մի ընտրություն չի լինելու, և Դոնբասն արդեն օկուպացված չի լինելու»։

Արձագանքն Ուկրաինայում և Արևմուտքում

«Շտայնմայերի բանաձևը» «ռուսական հորինվածք» է անվանել Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն։

«Պուտինը փորձել է զարգացնել այդ տարբերակը, իսկ ուկրաինական կողմը միշտ վճռականորեն մերժել է այն, և մեր գերմանացի, ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները միշտ սատարել են ուկրաինական կողմին», – ասել է Պորոշենկոն։

Նա հայտարարել է, որ «բանաձևի» ընդունումը նշանակում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում և նույնիսկ դրանց չեղարկում։

Ռուսամետ «Ընդդիմադիր հարթակ։ Հանուն կյանքի» կուսակցությունն, ընդհակառակը, ողջունում է համաձայնագրերը։ «Կարծում ենք, որ դա ավելի քան հնգամյա տևական հակամարտության քաղաքական խաղաղ կարգավորմանն ուղղված քաղաքական կամքի կարևոր ցուցադրում է», – հայտարարել են կուսակցությունում։

Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունում «Շտայնմայերի բանաձևի» ստորագրումն անվանել են սպառնալիք ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և երկրի ինքնիշխանությանը։

Մի քանի տասնյակ մարդ է հավաքվել Անկախության մայդանում հոկտեմբերի 1-ի երեկոյան որպես բողոքի նշան Ուկրաինայի կողմից «Շտայնմայերի բանաձևին» սատարման դեմ։ Ցուցարարները Մայդանում են եղել նաև հոկտեմբերի 2-ին։

Միաժամանակ, Գերմանիայի արտգործնախարար Գայկո Մաասը ողջունել է համաձայնագիրը։

«Ուրախ եմ, որ Մինսկի Եռակողմ կոնտակտային խմբում կառուցողական մթնոլորտը հանգեցրել է նրան, որ մենք նման երկար սպասված առաջընթաց ենք գրանցել։ Դա դռներ է բացում Նորմանդական քառյակի առաջնորդների գագաթաժողովի անցկացման և Մինսկի համաձայնագրերի իրականացման մյուս փուլերի համար», – հայտարարել է Գերմանիայի նախարարը։

Ինչպես «Հրոմադսկոյեի» եթերում պարզաբանել է քաղաքագետ Միխայիլ Բասարաբը, Շտայնմայերի պլանը քննադատում են նրա համար, որ այն առաջարկում է քաղաքական կարգավորում սկսել․ ընտրությունների անցկացում, հատուկ կարգավիճակ «մինչ այն պահը, երբ տարածքը դեօկուպացիայի ենթարկվի, այնտեղից հեռանան ռուսական զորքերը, և Ուկրաինան վերականգնի սահմանի նկատմամբ վերահսկողությունը»։

Միաժամանակ նա նշում է, որ «Շտայնմայերի բանաձևը» չի առաջարկում այնպիսի բաներ, որոնք չկան Մինսկի պայմանավորվածություններում, որոնք Զելենսկին պարտավորվել է կատարել։

Ուկրաինացի զինվորականները Դոնբասում, 2019թ-ի ապրիլ։ REUTERS/Gleb Garanich

Դիվանագետ, ԵՄ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Անդրեյ Վեսելովսկին կարծում է, որ Ուկրաինայի կողմից այսպես կոչված «Շտայնմայերի բանաձևի» համաձայնեցումը չի նշանակում ազգային շահերի դավաճանում։

«Ընտրություններն անցկացվում են Ուկրաինայի Սահմանադրության համաձայն և Ուկրաինայի օրենսդրությամբ, ընդ որում, այդ օրենսդրությունն այդ ընտրությունների համար դեռ ընդունված չէ, այն կարող է զգալիորեն ավելի կոշտ և կոկիկ լինել գործող օրենսդրությունից, և ես կասեի, որ դա ոչ թե «դավաճանություն է», այլ «հաղթանակ»», – նշել է նա։

Միաժամանակ ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» առաջնորդներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել են, որ «Շտայնմայերի բանաձևի» համաձայնեցումը նշանակում է, որ «Դոնբասի ժողովուրդն ինքն է կանխորոշելու իր ճակատագիրը»։ Նրանց խոսքով՝ «սահմանի նկատմամբ ոչ մի վերահսկողություն Կիևի իշխանությունը չի ստանալու»։

Ապագա գագաթաժողովը որպես արդյունք

Եթե ընդունված որոշման հետևանքներն Ուկրաինայի և նրան անենթակա շրջանների համար դեռ պարզ չեն, որոշակի քաղաքական արդյունքներ Ռուսաստանի և «Նորմանդական քառյակի» ձևաչափի նրա եվրոպացի գործընկերների համար արդեն առկա են։

Մասնավորապես, «Շտայնմայերի բանաձևի» համաձայնեցումը Ռուսաստանի պամանն էր «քառյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման անցկացման համար։

Որոշ արևմտյան փորձագետներ պնդում են, որ Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստ են դիտարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը, եթե Մինսկի համաձայնագրերի կատարման հարցում առաջընթաց գրանցվի։


Կարդալ ավելին JAMnews-ում