Առավելապես մեծ քանակությամբ այն կենտրոնացած է կառուցվող օբյեկտների մոտակայքում " />

Կապար Թբիլիսիի օդում. հետազոտության արդյունքներ

Առավելապես մեծ քանակությամբ այն կենտրոնացած է կառուցվող օբյեկտների մոտակայքում

«Էկոխևդա» («Էկոհայացք»)հասարակական կազմակերպությունն անցկացրել է Թբիլիսիի օդի լաբորատոր հետազոտություն և մայրաքաղաքի օդում հայտնաբերել է կապարի հետքեր:

Մասնագետներն ահազանգում են. կապարը մարդու օրգանիզմից դուրս է գալիս մեծ դժվարությամբ, այն ունի կուտակվելու հատկություն և յուրքանչյուր անգամ շնչելուց այն ավելի է շատանում: Հենց այդ պատճառով էլ ստացված տվյալները ստիպում են լրջորեն մտածել կատարվածի շուրջ:

Օդի նմուշների հետազոտությունն արձանագրել է հետևյալ արդյունքները. Թբիլիսիում օդի բաղադրության մեջ կապարի քանակությունը հասնում է թույլատրելի նորմին (0.3 մկգ/մ3), իսկ որոշ վայրերում գերազանցում է այն (0.6 մկգ/մ3), հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Էկոխևդան» հետազոտությունն անցկացրել է հունիս-հուլիս ամիսներին Թբիլիսիի մի քանի թաղամասերում՝ Հերոսների հրապարակում, Լիսի լճում, Վակե և Դիգոմի այգիներում: Ընդ որում, Դիգոմիում արված հետազոտությունն անցկացվել է մի քանի կառուցվող օբյեկտների շրջակայքում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կապարը կենտրոնացած է հենց այդ շինությունների շրջակայքում:

Օդում կապարի բաղադրությունը բարձր է նաև Հերոսների հրապարակում՝ էստակադայի և ժամացույցի շրջակայքում: Այդ շրջանում օդի բաղադրության մեջ հայտնաբերվել է նաև մեկ այլ վտանգավոր նյութ՝ ազոտի երկօքսիդ:

Սա առաջին անգամ չէ, երբ չափվում է Թբիլիսիում օդի բաղադրության մեջ կապարի քանակությունը: Դրանով 2008թ-ից զբաղվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը, որի հետազոտության արդյունքները մինչ այժմ ահազանգի տեղիք չեն տվել:

____________

Վրաստանում արյան մեջ կապարի առկայության հարցը արդիական է դարձել այն բանից հետո, երբ տեղեկություն հրապարակվեց, որ այդ նյութն առկա է ազգային խոհանոցի համեմունքներում:

Առաջին անգամ այդ մասին տեղեկություն հրապարակեց on.ge պարբերականը, որը հիմնվում է ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի տվյալների վրա, այնուհետև՝  «Իմեդի» հեռուստաալիքը, որի համաձայն համեմունքների մեջ հայտնաբերվել է կապարի բարձր քանակություն:

Ընդհանուր միտում է դարձել, որ Վրաստանում ապրող օտարերկրացիները, միջազգային դիվանագիտական կորպուսների և միջազգային կուսակցությունների ներկայացուցիչները սկսել են արյան հատուկ հետազոտություն անցնել՝ կապարի առկայությունը ստուգելու համար:

Սեպտեմբերի սկզբին արյան հետազոտություն անցավ Էստոնիայի դեսպան Կայ Կաարելսոնը, նրա, ինչպես նաև դեսպանատան այլ աշխատակիցների արյան մեջ հայտնաբերվեց մեծ քանակությամբ կապար: Դիվանագետը դա կապում է Վրաստանում ապրելու հետ:

Էստոնիայի հյուպատոս Յուրգո Լոսն ասում է, որ հաճախ է Թբիլիսիում ոտքով զբոսնում, և հենց դա էլ հանգեցրել է իր օրգանիզում կապարի վտանգավոր քանակության առկայության հետ: «Ռուսթավի-2» հեռուստաալիքի ռեպորտաժում դիվանագետը հայտարարել է, որ Թբիլիսիի փողոցներում օդն աղտոտված է, և կապարն օրգանիզմ է ներթափանցում շնչուղիներով:

Անհանգստությունների տեղիք է տալիս տնօրեն Լորա Թորնթոնի գրառումն այն մասին, որ իր և Վրաստանում ապրող իր մի քանի ընկերների արյան մեջ հայտնաբերվել է կապարի մեծ քանակություն: «Վրացի ընկերներ, խնդրում եմ ձեզ, արյան հետազոտություն անցեք՝ ստուգելու կապարի առկայությունը: Ես և իմ ընկերները դա արել ենք, և պարզվել է, որ այդ վտանգավոր նյութը քանակությունը գերազանցում է թույլատրելի նորման»,- գրել է Թորնթոնը: Նրա խոսքով՝ օրգանիզմի այդպիսի թունավորումը պայմանավորած է «Վրաստանում ավտոմեքեների օգտագործած վառելիքի ցածր որակով»:


Կարդալ ավելին JAMnews-ում