Սահմանային գյուղերում բժիշկների աշխատանքի մասին" />

Կանչի գնալ գնդակոծության ներքո

Սահմանային գյուղերում բժիշկների աշխատանքի մասին

Սա նրա սովորական օրերից է: Հանգիստ ձայնով ինձ զգուշացնում է, որ ցանկացած պահի կարող է գնդակոծություն սկսվել: 21 տարվա ընթացքում ինչին ասես չես հարմարվի:

Իրադա Հուսեյնովան 1995թ.-ից գլխավոր բժիշկ է աշխատում Ղարադաղի բուժկետում՝ Տերտերի շրջանում, որի մեծ մասը վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից: Բուժկետը գտնվում է շփման գծից ոչ հեռու: Հիմնականում Իրադան բուժօգնություն է ցուցաբերում սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ Ղափանլիի, Ղարադաղլիի և Ղարաաղաջիի:

Նախկիննում նրա բուժհաստատությունում պայմանները շատ վատն էին, սակայն երկու ամիս առաջ Ղափանլի գյուղում նոր բուժկետ է կառուցվել: Իրադա Հուսեյնովան ասում է, որ դեղորայքի պակաս չի զգացվում: Որպես ապացույց ցույց է տալիս առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դողորայքի տուփերն ու այլ դեղամիջոցները:

Բուժկետում ընդամենը 10 մարդ է աշխատում՝ մեկ ատամնաբույժ, մեկ բժիշկ, մնացածը կրտսեր բժշկական անձնակազմն է:

Ղափանլի, Ղարադաղլի և Ղարաաղաջի գյուղերում 2962 մարդ է ապրում: Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, Ադբրեջանում ամեն 10 հազ. հոգուն 34.6 բժիշկ է բաժին ընկնում:

Ստացվում է, որ այդ երեք գյուղերում բժիշկների քանակը նվազագույնը 10 պետք լիներ:

Բժշկը մարդկանց բուժօգնություն է ցուց տալիս նրանց տներում: Իսկ գիշերները հիվանդներին իր տանն է ընդունում: Ասում է, որ ոչ մի դեպքում չի կարելի թողնել վաղվան. «Չէ՞ որ մենք երդվել ենք…»: Ինչպես շատ գյուղական բժիշկներ Իրադան կարող է գիշերը ցանկացած պահի վեր կենալ և դուռը թակող հիվանդի ընդունել:

Իրադայի կյանքում վտանգը շատ է: Կրակում են, արկեր են պայթում, իսկ նա գնդակոծության ներքո պետք է հասնի հարևան գյուղ կանչի. «Ամեն օր ինչ-որ դեպքեր են լինում: Շատ բաներ նույն օրը մոռանում եմ: Բայց կան բաներ, որ մտածում եմ, որ չեմ մոռանա»:

Վերջերս երեկոյան ուժեղ կրակում էին: Կանչ էր տարեց կնոջից, սակայն մեքենա չկար այդ պահին: Իրադան պետք է ոտքով հասներ գյուղի մյուս ծայրը:

«Չգիտեի էլ, արդյոք կենդանի և անվնաս տեղ կհասնեմ: Հասա: Հիվանդի վիճակը ծանր էր: Նա գիտեր, որ դրսում կրակում են և որ այդ երկար ճանապարհը ոտքով եմ եկել: Ես էի եկել նրան բուժելու, բայց նա սկսեց ինձ մխիթարել: Կրկնում էր, որ գյուղից ոչ մի տեղ չգնամ և չվախենամ: Դրանից ճնշումը բարձրանում էր: Հազիվ նրան հանգստացրի՝ խոստանալով, որ գյուղից ոչ մի տեղ չեմ գնա: Եվ միայն դրանից հետո նա թույլ տվեց գործս անեմ»:

  • Մեր զրուցակցի խոսքով, գյուղերում, որտեղ նա աշխատում է, հիմնականում հիպերտոնիայի խնդիր է լինում: Երկրորդ տեղում է շաքարախտը: Երեխաների մոտ սթրեսի հետևանքով առաջացած հիվանդություններն են: Չնայած և ծնվել են կրակոցների ձայների տակ, սակայն մինչև հարմարվում են դրան, մեծանում են:
  • Ապրիլի 2-ին հակամարտության գոտում սրումն ազդել է բնակիչների ինքնազգացողության վրա: Բժիշկն ասում է, որ վերջին օրերին աճել է ճնման բողոք ունեցող հիվանդների թիվը: Ինչպես նաև հաճախակիացել են սրտային խնդիրների դեպքերը:
  • “Բոլորն իրենց գործերով են զբաղված: Ոչ ոք չի լքել գյուղը, – ասում են գյուղի տարեցները: Հետո, անհանգստությամբ ինձ նայելով, ավելացնում. “Այս գիշեր էլ են կրակելու, այնպես որ երկար մի մնացեք

Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:

Հրապարակվել է 27.04.2016


Կարդալ ավելին JAMnews-ում