Թմրանյութը թակցված է եղել սառնարանային բեռնատարի բեռնախցիկում " />

Կանխվել է Իրանից Հայաստան 105 կգ հերոին ներկրելու փորձը

Թմրանյութը թակցված է եղել սառնարանային բեռնատարի բեռնախցիկում

Հայաստանի և Իրանի սահմանին, Մեղրիի մաքսակետում այսօր կանխվել է շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:

Թմրանյութի այս մեծ քանակը փորձել են անցկացնել սառնարանային բեռնատարի բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցում: Մեքենան վարել է Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիին: Արդեն հայտնի է նաև, որ մեքենան գրանցված է եղել Վրաստանի «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին  պատկանող «DAF» ընկերության անունով:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ազգային անվտանգության ծառայությանը:

«2017թ.-ի ընթացքում կանխվել է 71 թմրանյութերի ու հոգեմետ դեղերի ապօրինի ներմուծումը Հայաստան: Փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը մեծամասամբ բացահայտվում են հենց հայ-իրանական սահմանին: Թմրամիջոցներ են փորձում ներկրել նաև փոստային ծանրոցների միջոցով»,- հայտնել են ՊԵԿ-ից:

Այս տարվա ընթացքում արդեն արձանագրվել է 206 մաքսային կանոնների խախտման դեպք:


Կարդալ ավելին JAMnews-ում