Երևանում բողոքի ցույց է տեղի ունեցել Եվրախորհրդի ներկայացուցիչների այցի կապակցությամբ, որոնք ժամանել են քննարկելու կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելող կոնվենցիան" />

Ընտանեկան բռնության դեմ պայքարը հակասո՞ւմ է ազգային արժեքներին։ Հայաստանում բողոքում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ

Երևանում բողոքի ցույց է տեղի ունեցել Եվրախորհրդի ներկայացուցիչների այցի կապակցությամբ, որոնք ժամանել են քննարկելու կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելող կոնվենցիան

Երևանում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, որը կոչված է կանխարգելել ընտանեկան և կանանց դեմ բռնությունը։ Հայկական հասարակությունում ընդունված է համարել, որ նման երևույթ երկրում պարզապես չկա։

Հայաստանի խորհրդարանում նախատեսված էր կոնվենցիայի վավերացման հարցի քննարկում Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Եվ ակտիվիստները, որոնք պայքարում են, որ խորհրդարանը չվավերացնի այդ փաստաթուղթը, կրկին փողոց են դուրս եկել։

Բողոքի երթ Բաքվում՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության․ երթը կայացել է՝ ի հեճուկս ոստիկանության ջանքերի

Հրաժարվել զոհի դերից

Սեռական բռնությունը Հայաստանում։ Նրանց մասին, ովքեր հաղթահարել են տաբուն և սկսել խոսել այդ մասին

Ինչի՞ն են դեմ ակտիվիստները

Ակտիվիստները համոզված են, որ կոնվենցիան սպառնալիք է ավանդական հայկական արժեքների համար։

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը հայտարարել է, որ բողոքի ակցիաները շարունակվելու են․

«Տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստ են ոտքի կանգնել և Հայաստանի տարբեր քաղաքներում իրականացնել անհնազանդության ակցիաներ: Մենք ասում ենք, որ դրա կարիքը այս պահին չկա, քանի դեռ փաստաթուղթը չի մտել վավերացման: Իսկ եթե ՀՀ ԱԺ-ն չլսի քաղաքացիների ձայնը և դեմ գնա նրանց կարծիքին, ապա բողոքի ակցիաներ են լինելու բոլոր քաղաքներում»։

Այս անգամ բողոքի ակցիան անցկացվում էր սկզբից խորհրդարանի շենքի դիմաց։ Մի քանի ժամ անց որոշվեց նաև երթ անցկացնել Երևանի փողոցներում։

Լուսանկարը՝ pastinfo

Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Հայաստանը միացել է կոնվենցիային 2018թ-ի հունվարին՝ դեռ նախորդ իշխանությունների օրոք, սակայն այն ժամանակ հարցը նման սկանդալ չէր առաջացրել։

Ստամբուլյան կոնվենցիան (կամ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրախորհրդի կոնվենցիա) ստորագրվել է 2011թ-ին Ստամբուլում (Թուրքիա)։

Եվրախորհրդի 47 անդամ երկրներից 34-ը վավերացրել են կոնվենցիան, իսկ 11-ն՝ այդ թվում Հայաստանը, միայն ստորագրել են։ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել այն, իսկ Բուլղարիան ընդհանրապես կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։

Կառավարության ծրագրի համաձայն՝ Ստամբուլյան կոնվենցիան պետք է վավերացվեր 2019թ-ի սեպտեմբերի երկրորդ կեսին։

Կոնվենցիայի վավերացման մասին կարծիքներ

Ակտիվիստներին սատարում են «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական կուսակցության պատգամավորները։ Նրանք նույնիսկ միացել են կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին, որը կազմակերպվել էր «Կամք» նախաձեռնության կողմից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու երկրի արժեքային համակարգին։

Այն, որ Հայաստանում միայն 2018թ-ին ավելի քան 400 քրեական գործ է հարուցվել կանանց նկատմամբ բռնության կիրառման փաստերով, պատգամավորը հետևյալ կերպ է մեկնաբանել․

«Մենք ունենք ընտանեկան բռնությունը պատժող օրենսդրություն, և դրա անվան տակ չի կարելի վավերացնել մի բան, որն, ըստ էության, ուղղված է մեր ազգային արժեհամակարգը կործանելուն»։

Գևորգ Պետրոսյանը խոսում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնությունից տուժած անձանց պաշտպանության և ընտանիքում համաձայնության վերականգնման մասին» օրենքի մասին։ Այն ընդունվել է 2017թ-ի վերջին՝ կրկին հասարակությունում բուռն վեճերից և բողոքից հետո, և ուժի մեջ մտել 2018 թ-ի հունվարին, սկսել է կիրառվել 2018թ-ի հուլիսի 1-ից։

Բողոքի շարժման ակտիվացման կապակցությամբ խորհրդարանի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանել է․ ներկա պահին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարց Ազգային ժողովի օրակարգում չկա։

«Սակայն պետք է հստակ հասկանալ հետևյալը․ Հայաստանը Եվրախորհդի անդամ է, և մենք որոշակի առումով պետք է գնանք այդ ուղղությամբ։ Խոսքը (կոնվենցիայի) քննարկումների մասին է»։

Ինչո՞ւ են շատերը կարծում, որ նման երևույթ չկա

Բանն այն է, որ բռնության զոհերը նախընտրում են լռել։ Շատ հազվադեպ է բռնության ենթարկված կանանցից որևէ մեկը համարձակվում խոսել կատարվածի մասն, ավելի քիչ են նրանք, ովքեր իրավապահ մարմիններին են դիմում։ Դա էլ հասարակությունում տպավորություն է ստեղծում, որ Հայաստանում կանանց նկատմամբ բռնություն չկա։

Մինչ դեռ, ինչպես JAMnews-ին բացատրել է հոգեբան Անուշ Ալեքսանյանը, բռնության զոհերը նախընտրում են լռել այդ մասին հենց այդ պատճառով, որ վախենում են հասարակության արձագանքից․

«Հասարակությունում չկա ճիշտ վերաբերմունք այն մարդկանց նկատմամբ, ովքեր բռնության են ենթարկվել, աջակցություն չկա։ Այդ պատճառով էլ նրանք նախընտրում են լռել կամ խոսել անանուն։ Մենք նման թեմաների քննարկման մշակույթ նույնպես չունենք»։

Ալեքսանյանը մեծ խնդիր է համարում այն, որ հասարակությունը հաճախ արդարացնում է բռնարարին և մեղադրում զոհին։

Հոգեբանը նշում է, որ մարդիկ իրենց նկատմամբ բռնության մասին լռում են մեղքի զգացման պատճառով, որը բռնության անխուսափելի հետևանք է։ Չէ՞ որ նրանք սեփական հասարակության կարծրատիպերի կրողն են և հաճախ են կիսում մյուսների կարծիքն այն մասին, թե կատարվածում մեղքի իրենց բաժինն ունեն։

Ինչ վերաբերում է սեռական բռնությանն, ապա Հայաստանի Քրեական օրենսգիրքն ընդհանրապես պատիժ չի նախատեսում, եթե բռնարարը այդ կնոջ օրինական ամուսինն է։


Կարդալ ավելին JAMnews-ում