Կանանց հանդեպ ֆիզիկական և հոգեբանական ճնշումը Վրաստանի ամենամասշտաբային խնդիրներից մեկն է

Սեռական ճնշումներն ինչպես աշխատանքում, այնպես էլ հանրային տարածքում մնացել են օրենսդրական կարգավորումներից դուրս

Խտրականության դեմ պայքարի և իրավահավասարության հաստատման գործում, ժողովրդական պաշտպանի հաշվետվության համաձայն, Վրաստանում նախկինի պես մասշտաբային խնդիր է կանանց հանդեպ ֆիզիկական և հոգեբանական ճնշումը:

Հաշվետվությունում ասվում է, որ իրավապահ մարմինները հարկ եղած ձևով չեն արձագանքում ընտանեկան և ընտանիքից դուրս բռնության փաստերին, և բռնության զոհ դարձած կանայք հաճախ նաև խտրականության զոհ են դառնում:

Օմբուդսմենն ընդգծում է, որ իրավապահ մարմինները հաճախ հնարավոր զոհերի հարցաքննություն չեն անցկացնում, լինում են նաև դեպքեր, երբ նրանք հարկ եղած ձևով չեն արձագանքում, երբ հնարավոր խախտողն իրավապահ մարմինների աշխատակից է լինում:

Փաստաթղթում խոսքը գնում է նաև սեռական հատկանիշով սեռական ճնշմանն արձագանքելու մասին և ընդգծվում է, որ «ցավոք, սեռական ոտնձգություններն ինչպես աշխատանքում, այնպես էլ հանրային տարածքում, օրենսդրական կարգավորումներից դուրս են մնացել»:

«Սեռական ոստնձգությունները ճնշումների ամենատարածված ձևն են, որը վրացական իրականությունում գաղտնի ֆենոմեն է՝ պայմանավորված նրանով, որ երկրում մինչև հիմա գենդերային կարծրատիպեր չկան, որոնց համաձայն, աշխատավայրում կամ այլ իրավիճակում անցանկալի հարաբերությունները «սադրում է» կինը:

Մեծ մասամբ զոհը չգիտի ուր կամ ում դիմել: Շատ հաճախ զոհն իր վիճակը բավականաչափ լուրջ կամ վտանգավոր չի համարում ինչ-որ մեկին դրա մասին պատմելու համար և երբեմն կարծում է, որ ինքն է ինչ-որ կերպ սադրել իր համար նվաստացուցիչ իրավիճակը, և պետք է դիմանալ», — ասված է հաշվետվությունում:

Օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլիի հայտարարության համաձայն՝ չնայած նրան, որ Վրաստանը ստորագրել է կանանց հանդեպ բռնության, ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելիչ գործողությունների վերաբերյալ Եվրախորհրդի կոնվենցիան և սեռական ոտնձգությունների համար քրեական պատասխանատվությունն ու այլ պատժամիջոցներն օրինականացնելու և նման գործողությունների համար քրեական պատիժ սահմանելու պարտավորություն է իր վրա վերցրել, բանը գործին դեռ չի հասել:

Սեռական ճնշումների փաստերի հետ կապված օմբուդսմենն առաջին անգամ խոհուրդներ և մտորումներ է ներկայացրել: Երկու գործն էլ վերաբերում են ղեկավարի կողմից ստորադասի հանդեպ սեռական ոտնձգություններին:

Ժողովրդական պաշտպանն ուսումնասիսրել է 201 գործ 2016թ-ից մինչև 2017թ-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում: 11 խորհուրդ է ներկայացվել, «դատարանի ընկերոջ» 4 առաջարկ: 99 գործի վարույթ կարճվել է: Գործերի մեծ մասը վերաբերում է ենթադրյալ այլախոհության (12%), սեռական կողմնորոշման և գենդեդրային ինքնության (11%), կրոնի (10%), քաղաքական հայացքների (9%) վերաբերյալ խտրականության փաստերին:

«Պայքարը խտրականության դեմ, այն արմատախիլ անելն ու իրավահավասարության հետ կապված իրավիճակը» հատուկ զեկույցը թվով երրորդն է հակախտրականության մասին օրենքի գործարկումից հետո:


Կարդալ ավելին JAMnews-ում