Կանանց կարիերայի 10 խոչընդոտ Կովկասում

Կրկնակի ծանրաբեռնվածություն. Ախր դու մայր ես, Ախր դու աղջիկ ես

1. Տարանջատում


Մասնագիտությունները լինում են «տղամարդու» և «կնոջ»: Աղջիկները հանգիստ կարող են խանութում վաճառող, երգչուհի կամ պարուհի դառնալ: Իսկ ծրագրավորող, հետազոտող, մաթեմատիկոս, քաղական գործիչ՝ ավելի լավ է նույնիսկ չփորձել: Կովկասի աղջիկները մանկուց են հարմարվում այս օրենքներին:

1

2. Ախր դու մայր ես

Վաղ հասակում մայրանալը նախկինի պես աղջիկների համար դպրոցը կիսատ թողնելու գլխավոր պատճառն է: Բայց հաճախ նրանք դպրոցը թողնում են ամուսնանալուց անմիջապես հետո: 18, 17 և նույնիսկ 16 տարեկան հասակում ամուսնությունները Կովկասում արդիական են մինչ այսօր:

3. Ախր դու աղջիկ ես

Մեր օրերում գոյություն ունեն տղամարդիկ, ովքեր եռանդագին և աներկբա հավատում են, որ ամուսնացար՝ վերջ. բոլոր անլուրջ բաները պետք է թողնել և վերջապես օգտակար մի բան անել, թեկուզ նախկինում տիեզերքի յուրացմամբ զբաղվելիս եղած լինես: Օրինակ, կարելի է գուլպաները լվանալ:

2

4. Կրկնակի ծանրաբեռնվածություն

Ի դեպ՝ գուլպա լվանալը միշտ քեզ հետ է, նույնիսկ եթե դու մայրաքաղաքում ապրող ժամանակակից կին ու փայլուն մասնագետ ես: Աշխատող կանանց կովկասյան երկներում բաժին է հասնում տնային աշխատանքների ամենաքիչը 80%-ը: Կանանց կեսից ավելին, ցավոք սրտի, համաձայն է այսպիսի դասավորությանը:

5. Ինչ կասեն մարդիկ

Եթե դու կարիերա անող կովկասցի աղջիկ ես, ավելի լավ է ղեկավարդ էլ կին լինի. հայրդ, եղբայրդ, ամուսինդ ավելի քիչ հարցեր կտան, եթե, ասենք, ղեկավարության հետ գործուղման կամ մինչ ուշ երեկո աշխատավայրում անցկացնես: Ափսոս՝ կին ղեկավարները քիչ են:

6. Ոտնձգություններ

Պարտադիր չէ, որ հորդ կամ ամուսնուդ մոտ պարանոյա լինի. աշխատավայրում ոտնձգությունները սովորական, առօրեական բան են ու միշտ չէ, որ գիտակցված: Այսինքն եթե ուղղակի սեռական ոտնձգություն չկա, դրա փոխարենն «ընդամենը» անհարկի հաճոյախոսություններ ու կեղտոտ հայացքներ են, հասարակության սուր աչքը դատապարտելի ոչինչ չի տեսնի:

7. Աշխատավարձ

Հաճախ չարչարանքդ արդարացված չէ: Ըստ վիճակագրության՝ մեր տարածաշրջանի կանայք 25-30% պակաս են վարձատրվում նույն աշխատանքի դիմաց, քան տղամարդիկ: Երիտասարդ կին մասնագետի աշխատավարձը նույնիսկ դայակ վարձելու ծախսերը չի փակի:

8. Մանկապարտեզներ

Երեխաներին մանկապարտեզ կարող են տանել միայն մեծ քաղաքներում ապրողները: Գյուղական բնակավայրերում մանկապարտեզներ պարզապես կարող են չլինել:

9. Գործատու

Եթե դուք գտել եք աշխատանք և դայակ, որի համար կարող եք վճարել, պատրաստ եղեք նրան, որ աշխատանքային օրենսդրությունը կարող է ձեր կողմից չլինել: Այն հիմնականում գրված է այնպես, որ ձեր ֆիզարձակուրդի տևողության և նպաստի չափի հարցն ամբողջությամբ թողնված է գործատուի հայեցողությանը: Երբեմն էլ գործատուները սիրում են գումար պահել այն աշխատանքային օրերի համար, որոնք ձեր կամ երեխաների հիվանդության պատճառով բաց եք թողել:

10. Վերջապես

Հաճախ այնպես է ստացվում, որ, հաղթահարելով բոլոր խոչընդոտները և կարիերայում հաջողությունների հասնելիս, բնական հպարտության փոխարեն կարող եք նույնիսկ փոքր-ինչ ամաչել այդ ամենի համար, դե որովհետև դուք չեք ուզել, որ այդպես լինի, ինքն իրեն է ստացվել:


Կարդալ ավելին JAMnews-ում