Փոփոխությունների փաթեթը վերաբերում է բռնությանը կանանց հանդեպ և ընտանիքում " />

Կանանց թլպատումը Վրաստանում քրեորեն պատժելի կդառնա

Փոփոխությունների փաթեթը վերաբերում է բռնությանը կանանց հանդեպ և ընտանիքում

Կանանց թլպատումը Վրաստանում քրեորեն պատժելի կդառնա: Օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է բռնությանը կանանց հանդեպ և ընտանիքում, 20 օրինագիծ է պարունակում:

Այսօր կառավարության կողմից հաստատված օրինագծերից մեկը Քրեական օրենսգրքին 1332 հոդվածի ավելացումն է, որը պատիժ է նախատեսում կականց թլպատման համար:

Նախագծի համաձայն՝ կանանց թլպատումը, ինչպես նաև  կնոջ վրա ճնշում գործադրելը կրոնական, ազգային կամ այլ ավանդույթների ազդեցության տակ այդ ծեսի անցկացման նպատակով կպատժվի քրեական կարգով: Նույն գործողությունը հղի, անչափահաս կամ սահմանափակ կարողություններով կնոջ հանդեպ ծանրացնող հանգամանք կհամարվի:

Վրաստանում կանանց թլպատման մասին հանրությունն իմացավ նախորդ տարվա նոյեմբերին: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) լրագրողական հետաքննություն էր հրապարակել, որի համաձայն՝ Արևելյան Վրաստանի Կախեթիի տարածաշրջանում Կվարելիի շրջանի Տիվի, Սարուսո և Չանտլիսկուրե գյուղերում ապրող ավարների մոտ աղջիկների թլպատման պրակտիկան բավականին տարածված է: 20 տարուց ավելի աղջիկներին տնային պայմաններում թլպատել են:


Կարդալ ավելին JAMnews-ում