Ռուսաստանի նախագահն այդ գործով ազատ է արձակել ևս երկու կանանց: Մանրամասներ՝ գործի բոլոր մասնակիցների վերաբերյալ" />

Կանանց գործ. տարիներ բանտում՝ 2008թ-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից առաջ ուղարկած sms-հաղորդագրության համար

Ռուսաստանի նախագահն այդ գործով ազատ է արձակել ևս երկու կանանց: Մանրամասներ՝ գործի բոլոր մասնակիցների վերաբերյալ

Լուսանկարը՝ Դմիտրի Ստատեյնովի, Աբխազիա, JAMnews

Հուլիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել Աննիկ Քյոսյանին և Մարինա Ջանջգավային՝ ևս երկու կանանց, որոնք երկարատեև ազատազրկման էին դատապարտվել պետական դավաճանության համար մեղադրանքով այն բանի համար, որ 2008թ-ին Վրաստան sms-հաղորդագրություն են ուղարկել ռուսական զինվորական տեխնիկայի բաց տեղաշարժի մասին:

2008թ-ի ապրիլին Սոչիի բնակիչներ Մարինա Ջանջգավան ու Աննիկ Քյոսյանը Վրաստանի իրենց ծանոթներին sms-հաղորդագրություն են ուղարկել, որոնցում ասվում էր, որ ռուսական զինվորական տեխնիկան շարժվում է դեպի Աբխազիա: Դա Հարավային Օսիայի պատերազմից մի քանի ամիս առաջ էր, և Սոչիի բազմաթիվ բնակիչներ տեսել են զինվորական տեխնիկայով էշելոններ, որոնք առանց որևէ քողարկման երկաթուղով շարժվում էին դեպի Աբխազիա:

Այդ հաղորդագրությունների համար Ջանջգավան ու Քյոսյանը հետագայում դատապարտվեցին համապատասխանաբար 12 և 8 տարվա ազատազրկման:

Ընդհանուր առմամբ, դատապարտյալների այդ խմբում 6 կին կա, և նրանց դատական գործընթացները «Կանանց գործ» ոչ պաշտոնական ընդհանուր անվանումն են ստացել.

2017թ-ի մարտին վաղաժամ ազատ արձակվեց այդ խմբի անդամներից մեկը՝ Օկսանա Սևաստիդին, իսկ սրանից մոտ մեկ տարի առաջ՝ 2016թ-ի հունիսին, Եկատերինա Խարեբավան:

«Կանանց գործի» նվազագույնը երկու մասնակից Ինգա Տուտիսանին ու Մանանա Կապանաձեն շարունակում են բանտում մնալ:

Այս բոլոր կանանց գործը վարում է ռուսական «Թիմ 29»-ը, որը կազմված է իրավաբաններից ու լրագրողներից: Դրա ստեղծողները փաստաբաններ Իվան Պավլովն ու Եվգենի Սմիրնովն են: «Թիմ 29»-ի կայքում ասված է, որ նրանք իրավաբանական օգնություն են ցուցաբերում նրանց, ում «անարդարացիորեն մեղադրում են պետական դավաճանության, պետական գաղտինիքի բացահայտման և լրտեսության համար»:

Sms-ի համար դատապարտված 6 կանանց գործերը շատ նման են: Հրապարակում ենք «Թիմ 29»-ի պատմությունն այն մասին, թե ինչպես են նրանց ստիպել խոստովանել պետական դավաճանության համար մեղքն ու ինչու են նրանց մասին իմացել միայն 2016թ-ի վերջին:

Մարինա Ջանջգավա

Մարինա Ջանջգավան 25 տարի աշխատել է որպես ուղեկցորդ Ադլերի ուղևորային վագոնային դեպոյում:

«Նրանք եկան 2012թ-ի հոկտեմբերի 2-ին: Երեք կամ չորս «գազելներով» կարծես ռեցիդիվիստի հետևից՝ դիմակներով ու ինքնաձիգներով: Սկսեցին բոլոր սենյակները ստուգել՝ նրա, իմ, տղայիս: Ոչինչ չգտան, սակայն այնուամենայնիվ ամեն ինչ տարան: Ասացին՝ երեկոյան կվերադարձնենք… Դատեցին, Աստված գիտի, թե ինչեր վերագրեցին», – այսպես է պատմում Մարինա Ջանջգավայի մայրը՝ Թամարա Ջանջգավան, դստեր կալանքի մասին:

Մարինա Ջանջգավան առաջինն էր, որին դատեցին Վրաստանի տարածք ուղարկված հաղորդագրության համար: 2013թ-ի նոյեմբերի 1-ին նրան մեղավոր ճանաչեցին պետական դավաճանություն կատարելու համար և դատապարտեցին 12 տարվա ազատազրկման գաղութում:

Մարինայի մայր գիտեր, որ աղջիկը շփվել է ծանոթ վրացու հետ, սակայն երկուսն էլ դրան նշանակություն չէին տվել:

«Նրա ինչի՞ն էին պետք այդ էշելոնները 2008թ-ին այն դեպքում, երբ նա աբխազական պատերազմ էր տեսել: Նա շատ հիվանդություններ ունի, վահանաձև գեղձի վիրահատություն է տարել, սիրտը լավ չէ, իսկ ինձ նրա առողջական վիճակի մասին անգամ տեղեկանք չտվեցին: Տղաս Սոչի մեկնեց, նա այնտեղ հաշվառման մեջ էր, իսկ այնտեղ ասացին, որ գլխավոր բժշկին ինչ-որ մեկը զգուշացրել է, որ Մարինայի մասին ոչինչ չտրամադրի», – պատմում է Թամարա Ջանջգավան:

«Նա ինձ ասաց. «Մայրիկ, ես ստիպված էի ասել «այո», դա ճիշտ չէ, ճշմարտություն չես գտնի»: Ասաց, որ այդ Տրոյանը [Ռոման Տրոյանը, քննիչ, որը զբաղվում էր Քյոսյանի, Սևաստիդիի, Խարեբավայի և Պյոտր Պարպուլովի գործերով – ծանոթագրությունը՝ «Թիմ 29»-ի] նրան սպառնացել էր, ստիպել խոստովանական ցուցմունք տալ: Եվ նա այն ժամանակ ասաց, որ որոշել է, որ կնստի, ամուսին չունի, մահացել է, աղջիկը մահացել է: Նա մենակ էր, 59 տարեկան», – պատմում է Թամարա Ջանջգավան:

79-ամյա մայրը 5 տարի Սոչիից գնացել է Վոլոգոդսկի ուղղիչ գաղութ դստեր հետ հանդիպման յուրաքանչյուր 4 ամիսը մեկ:

Մարինա Ջանջգավա, լուսանկարը՝ www.open.ru կայքից

Աննիկ Քյոսյան 

Աննիկ Քյոսյանը ծնվել է Ադլերում, 19 տարեկանում ամուսնացել է և մեկնել ամուսնու մոտ Գագրա, սակայն 1992թ-ին՝ ռուս-աբխազական պատերազմի ժամանակ ողջ ընտանիքը վերադարձել է Ռուսաստան: Նրա աղջիկը՝ Վիոլետան, ամուսնացել է Վրաստանի բնակչի հետ, մայրը հաճախ է նրան այցելել:

Ադլերում Քյոսյանն աշխատել է շուկայում և հագուստ վաճառել, հետո տնային տնտեսուհի է դարձել:

«Նա տանը պելմենի և վարենիկի էր պատրաստում, սեփական հաճախորդներն ուներ, և նրանք մինչև հիմա սպասում են, թե երբ է ազատ արձակվելու, կրկին նրա կիսաֆաբրիկատներն են ուզում: Ի՞նչ պետական դավաճանություն, ինչի՞ մասին է խոսքը», – վրդովվում է Աննիկի աղջիկը՝ Վիոլետա Ռևազովան:

Աննիկ Քյոսյանն ընկերություն էր անում վրացի Մամուկա Լուկավայի հետ: 2008թ-ի գարնանը նա Քյոսյանին հաղորդագրություն էր գրել և հարցրել, թե իրոք Աբխազիա է գալիս ռուսական զինվորական տեխնիկան: Աննիկը պատասխանել է «Այո, գալիս է»:

Սոչիի շատ բնակիչներ են տեսել այդ էշէլոնները, իսկ Աննիկի մտքով էլ չի անցել, որ տեխնիկան, որը բացեիբաց տեղափոխում էին առանց թաքցնելու, պետական գաղտնիք է:

Հաջորդ վեց տարիները հանգիստ են անցել, նա հասցրել է մոռանալ այդ նամակագրության մասին:

2013թ-ի սեպտեմբերին նրան երկու անգամ Անվտանգության դաշնային ծառայություն հարցաքննության են կանչել, կես տարի անց նրա տուն են ներխուժել խուզարկման, որից հետո նրան տարել են քննչական մեկուսարան: Այնեղ, Քյոսյանի պատմածով, Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներից մեկը նրա դեմքին հարվածել է և ասել.

«Սկսիր հիշել՝ ինչ գիտես և չգիտես»:

Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում Քյոսյանի գործով քննություն էր կատարվում, աշխատում էր նույն քննիչ Ռոման Տրոյանը, որը վարում էր «Կանանց գործի» մյուս մասնակիցների գործերը:

Պարզվել է, որ նրա ընկերը, որին Քյոսյանը հաղորդագրությոն էր ուղարկել աշխատում էր վրացական հետախուզությունում: Ճիշտ է, այդ տեղեկատվությունն ապացուցվում է միայն Աբխազիայի անվտանգության մարմինների տված տեղեկանքով:

Աննիկ Քյոսյանը պատմել է, որ դատարանում, երբ իրեն հարցրել են, թե արդյոք նա հասկանում էր, թե ապօրինի ինչ-որ բան է արել, փաստաբանը նրան գլխով է արել, որ նա համաձայնի: Հետո դատավճռում իր համար անսպասելի կերպով նա պարզել է, թե իբր հաղորդագրությունում գրել է տանկերի քանակը, ինչը ոչ մի կերպ չէր կարող իմանալ:

2015թ-ի ամռանը Աննիկ Քյոսյանին մեղավոր են ճանաչել պետական դավաճանության համար և դատապարտել 8 տարվա ազատազրկման: Հարցաքննություններին կինն ընդունել է իր մեղքը: Նրա շահերը դատարանում ներակայացնում էր պետական փաստաբանը, որը համարել է, որ բողոքարկման անհրաժեշտություն չկա:

Մեկնաբանելով մոր կողմից մեղքի խոստովանումը՝ Վիոլետա Ռևազովան ասել է.

«Նա ամեն ինչ վախից է արել, միայն վախն է պատճառը. վախից մենք ոչ ոքի ոչինչ չենք պատնել, միայն նոր ենք սկսել ուշքի գալ»:

 

Աննիկ Քյոսյան, լուսանկարը դստեր անձնական արխիվից

Օկսանա Սևաստիդի

Քյոսյանի պատմությունը պատմել է Օկսանա Սևաստիդին՝ նույնպես «Կանանց գործի» անդամը: Նա ազատ է արձակվել 2017թ-ի մարտին Վլադիմիրի Պուտինի ներման շնորհիվ:

2008թ-ի ապրիլին Օկսանա Սևաստիդին ծանոթ վրացուց հաղորդագրություն է ստացել. «Ձեզ մոտ տանկե՞ր են պլատֆորմներում կանգնած»: Սևաստիդին պատասխանել է. «Առաջ կանգնած էին, հիմա չգիտեմ»:

2015թ-ին նրան կալանավորել են և դատաապարտել 7 տարվա ազատազրկման: Նրա բախտը բերել է. նա բանտում մեկ տարի է անցկացրել. Սևաստիդիի մասին իմացել են նրա ճակատագրի մասին հրապարակումներից և այն հարցից հետո, որը լրագրողները տվել են Վլադիմիր Պուտինին մամուլի ասուլիսին:

Օկսանա Սևաստիդիին արդյունքում ներում է շնորհվել, իսկ նրա փաստաբաններ Իվան Պավլովն ու Եվգենի Սմիրնովը հասել են նրա համար մինչև 3 տարվա ազատազրկման:

Օկսանա Սևաստիդիին ներում են շնորհել, իսկ նրա փաստաբաններ Իվան Պավլովը (ձախից) և Եվգենի Սմիրնովը հասել են մինչև 3 տարվա ազատազրկման պատժի (լուսանկարը՝ Իվան Պավլովի ֆեյսբուքյան էջից)

Եկատերին Խարեբավա 

2008թ-ի ապրիլի 30-ին Եկատերինա Խարեբավան զինտեխնիկա է տեսել Սոչիի երկաթուղում և այդ մասին հաղորդագրություն գրել Վրաստանում իր ծանոթին: Նրան եկել են կալանավորելու միայն 2013թ-ին:

Խարեբավային դատապարտել են 6 տարվա ազտազրկման լրտեսության հոդվածով, քանի որ նա Վրաստանի քաղաքացի էր:

Եկատերինա Խարեբավան իրեն անմեղ է համարում: Նրա փաստաբան Լեոնիդ Երչենկոն «Թիմ 29»-ին պատմել է, որ գործին ընթացք տալու պահին Եկատերինան արդեն լրտեսության մեղադրանքի խոստովանական ցուցմունք էր տվել: Քննիչն ու այնուհետև պետության նշանակած փաստաբանը նրան խորհուրդ էին տվել ստորագրել, խոստացել էին, որ նա փոքր պատժի կենթարկվի:

«Նա ամեն ինչ պատմում էր անգիր արածի պես և ամեն ինչ ստորագրում, քանի որ ոչ մի զեղծարարություն չէր տեսնում: Պարզվում է, որ նրանք (Անվտանգության դաշնային ծառայությունը) այդ ժամանակ արդեն նյութեր էին հավաքում քրեական գործ հարուցելու համար»:

Խարեբավան ազատ է արձակվել 2016թ-ին քաղաքացիներին փոխադարձ ազատ արձակման ռուս-վրացական համաձայնագրի համաձայն: Ինչպես հաղորդում է «Թիմ 29»-ը, նրա աղջիկը փաստաբանի հետ միասին դիմել է Վրաստանի իշխանություններին՝ ստիպելով նրանց ուշադրություն դարձնել մոր ճակատագրի վրա:

Եկատերինա Խարեբավա (rustavi2.com կայքի սքրինշոթը)

Ինգա Տուտիսանի և Մանանա Կապանաձե

2014թ-ին ամռանը Կրասնոդարի դատարանը պետական դավաճանության համար ևս երկու կնոջ դատապարտեց՝ Ինգա Տուտիսանիին և Մանանա Կապանաձեին:

«Կրասնոդարի երկրամասում պետական դավաճանության մասին գործերում, որոնք մասին եմնք լսել ենք, քննությունը պետական դավաճանության ամ լրտեսության համար կասկածյալներին խնդրում է ոչ ոքի չպատմել իրենց գործի մասին, փաստաբան չփնտրել, լրագրողների հետ չկապվել: Խոստանում են, որ գործը հեշտ լուծում կունենա, փոքր ժամկետ կտան, իսկ հետո այլ կերպ է տեղի ունենում», – Սևաստիդիի գործի ելքը մեկնաբանում է նրա փաստաբան Իվան Պավլովը:

Նրա տեղեկատվության համաձայն՝ 2010թ-ից մինչև 2016թ-ի կեսերը պետական դավաճանության հոդվածով ընդհանուր 87 մարդ է դատապարտվել:

«Մենք ենթադրում ենք, որ «վրացի լրտեսների» ոչ բոլոր գործերն են ավարտվել: Հնգօրյա պատերազմից հետո լրտեսամոլության ալիքը շարունակվում է արդեն 9 տարի», – ասել է Պավլովը:

2008թ-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա ռազմական առճակատման, որին մասնակցում էին Ռուսաստանն ու Վրաստանը: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանն ավելի վաղ պատրաստվում էր զորքեր մտցնել Հարավային Օսիա, և վրացական բանակի գործողությունները պատասխան էին այդ սպառնալիքին և հարավօսական կողմի սադրանքներին: Ռուսական կողմի վարկածի համաձայն՝ զորքերը տարածաշրջան են եկել քաղաքացիների և խաղաղապահների պաշտպանության համար: Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանն Աբխազիան ու Հարավային Օսիան անկախ պետություններ է ճանաչել, Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվեցվե են:

Հատուկ հանձնաժողովի հաշվետվության համաձայն, որը ստեղծվել է Եվրամիության կողմից կատարվածի հանգամանքների հետաքննման համար, օսական կողմից զոհվել է 365 զինվորական և քաղաքացիական անձ, վրացական կողմից՝ 412 զինվորական և քաղաքացիական անձ: Զոհվել է նաև 67 ռուս խաղաղապահ:

Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է հայրենիքն ու դարձել փախստական կամ բռնի տեղահանված:

Related Posts

Աբխազիայում տոնում են Անկախության և Վրաստանի հետ պատերազմի հաղթանակի օրը: Ֆոտոռեպորտաժ

Աբխազիայում տոնում են Անկախության և Վրաստանի հետ պատերազմի հաղթանակի օրը: Ֆոտոռեպորտաժ

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են բանակցությունների՝ քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին ազատ արձակելու շուրջ

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են բանակցությունների՝ քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին ազատ արձակելու շուրջ

Արդյո՞ք Հարավային Օսիայում ռուսական С-300 հրթիռային համալիրներ կան, արդյո՞ք դեպի Վրաստան ճանապարհ կլինի և այլ հարցեր

Արդյո՞ք Հարավային Օսիայում ռուսական С-300 հրթիռային համալիրներ կան, արդյո՞ք դեպի Վրաստան ճանապարհ կլինի և այլ հարցեր

Գյումրի. թե ինչպես է ռուսական ռազմաբազան վնասում տեղացիներին

Գյումրի. թե ինչպես է ռուսական ռազմաբազան վնասում տեղացիներին

Լիտվացիներ, որոնք սպանել են հրեաներին: Հոլոքոստի մասին գիրքը ցնցել է Լիտվան

Լիտվացիներ, որոնք սպանել են հրեաներին: Հոլոքոստի մասին գիրքը ցնցել է Լիտվան

Հայաստանի 138 փաստաբան գործադուլ է հայտարարել

Հայաստանի 138 փաստաբան գործադուլ է հայտարարել

Հարավային Օսիայում սպանվել է Մարեկ Դուդաևը՝ վրաց-օսական հակամարտության հայտնի մասնակիցներից մեկը

Հարավային Օսիայում սպանվել է Մարեկ Դուդաևը՝ վրաց-օսական հակամարտության հայտնի մասնակիցներից մեկը

Հարավային Օսիան տոնում է անկախությունը և երազում է հրաժարվել է դրանից

Հարավային Օսիան տոնում է անկախությունը և երազում է հրաժարվել է դրանից

Ռուսաց լեզու. ընդմիշտ ոչ առաջինը

Ռուսաց լեզու. ընդմիշտ ոչ առաջինը

Վրաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել նույնականացման քարտերով տեղաշարժի շուրջ

Վրաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել նույնականացման քարտերով տեղաշարժի շուրջ

Վրաստանն ընդունում է ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Ֆոտոռեպորտաժ

Վրաստանն ընդունում է ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Ֆոտոռեպորտաժ

Տարօրինակ վայր Վրաստանի կրկնակի փախստականների համար

Տարօրինակ վայր Վրաստանի կրկնակի փախստականների համար


Կարդալ ավելին JAMnews-ում