Սերը դեպի հայրեիքն այժմ բոլորի պարտքն է" />

Կանադայի հիմնը գենդերապես չեզոք կդառնա

Սերը դեպի հայրեիքն այժմ բոլորի պարտքն է

Կանադայի հիմնի անգլալեզու տարբերակի փոփոխության մասին օրինագիծն ընդունվել է կանադական խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից: Այն ուժի մեջ կմտնի, երբ ստորագրվի Կանադայի գեներալ-գուբերնատոր Ժյուլի Պեյետի կողմից, հաղորդում է CNN-ը:

Հիմնում ընդամենը երկու բառ է փոխվելու, սակայն, ըստ սենատորներից շատերի, դրանք սկզբունքային նշանակություն ունեն: “True patriot love in all thy sons command” (Իրական հայրենասիրությունը որդիներիդ պարտքն է) կփոխարինվի “True patriot love in all of us command”-ով (Իրական հայրենասիրությունը մեր բոլորիս պարտքն է): “O Canada” օրհներգը գրվել է 1880թ-ին ֆրանսերենով:

Դրա անգլալեզու տարբերակը պաշտոնական հիմնի կարգավիճակ ստացավ հարյուր տարի անց՝ 1980թ-ին: Կանադան երկու պետական լեզու ունի՝ ֆրանսերենն ու անգլերենը:


Կարդալ ավելին JAMnews-ում