Զելենսկին պաշտոնյաներին առաջարկել է իր դիմանկարի փոխարեն կաբինետներում երեխաների լուսանկարներ կախել " />

Կայացել է Ուկրաինայի նոր նախագահի երդմնակալությունը։ Նա անմիջապես ցրել է խորհրդարանը

Զելենսկին պաշտոնյաներին առաջարկել է իր դիմանկարի փոխարեն կաբինետներում երեխաների լուսանկարներ կախել

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին երդվել է Գերագույն Ռադայի պատգամավորների առաջ։ Ինչպես հաղորդում է Հրոմադսկոյեն, երդմնակալության իր խոսքում նա հայտարարել է, որ ցրում է Գերագույն Ռադան և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակում։

«Ես շատ եմ ուզում, որ ձեր կաբինետներում իմ դիմանկարները չլինեն։ Որովհետև նախագահը սրբապատկեր չէ, կուռք չէ, նախագահը դիմանկար չէ։ Կախեք այնտեղ ձեր երեխաների նկարները, յուրաքանչյուր որոշումից առաջ նայեք նրանց աչքերին», — պետական պաշտոնյաներին է դիմել Ուկրաինայի նախագահը։

REUTERS/Գլեբ Գարանիչ

REUTERS/Գլեբ Գարանիչ

Նախքան Ռադայի շենք մտնելը Զելենսկին շփվել է մարդկանց հետ, որոնք եկել էին իրենց համար նախատեսված էկրաններին դիտելու երդմնակալության արարողությունը այդ մասին որոշումն ընդունել էր հենց նախագահը։

Զելենսկին իր ելույթը սկսել է որդու մասին պատմությունից։

«Իմ վեցամյա որդին ասաց «Լսել եմ՝ Զելենսկին նախագահ է։ Ուրեմն՝ ես էլ եմ նախագահ»։ Դա հնչեց որպես կատակ, սակայն հետո ես հասկացա, որ դա ճշմարտություն է։ Մեզնից յուրաքանչյուրը նախագահ է։ Սա ոչ թե իմ, այլ մեր ընդհանուր հաղթանակն է։ Մեզնից յուրաքանչյուրը երդվել է հավատարիմ լինել Ուկրաինային։ ՄԵզնից յուրաքանչյուրն է պատասխանատվություն կրում»։

Ի՞նչ կարող է անել Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Եվ ի՞նչ չի կարող

Զելենսկին Ռադան ցրելուց առաջ պատգամավորներին կոչ է արել մի շարք կարևոր օրենքներ ընդունել չեղարկել պատգամավորական անձեռմխելիությունը, քրեական պատասխանատվություն սահմանել ապօրիի հարստացման համար, հաստատել Ընտրական օրենսգիրքը, աշխատանքից ազատել Ուկրաինայի անվտանգության ծառայության պետին, գլխավոր դատախազին և պաշտպանության նախարարին։

REUTERS/Վալենտին Օգիրենկո 

«Դուք դրա համար երկու ամիս ժամանակ ունեք։ Արեք դա և մեդալներ կախեք ձեր կրծքին։ Ես ցրում եմ յոթերորդ գումարման Գերագույն Ռադան։ Փառք Ուկրաինային»,հայտարարել է Զելենսկին։

Է՞լ ինչ է ասել Զելենսկին իր խոսքում

Հայտարարել է, որ իր թիմի առաջին խնդիրը Դոնբասում կրակը դադարեցնելն է։

«Ես պատրաստ եմ կորցնել իմ պոպուլյարությունն, իմ վարկանիշներն ու պաշտոնս, միայն թե խաղաղություն հաստատվի։ Բայց երբեք չկորցնելով մեր տարածքները»։

Նա կոչ է արել ուկրաինացիներին հետ վերադառնալ Ուկրաինա։

«Մենք 65 միլիոն ենք։ Նրանք, ում ծնել է ուկրաինական հողը Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում։ Դուք մեզ շատ եք պետք։ Բոլոր նրանց, ովքեր պատրաստ են կառուցել նոր, ուժեղ, հաջողակ Ուկրաինա, ես ուրախությամբ քաղաքացիություն կտրամադրեմ», – հայտարարել է Զելենսկին։

«Հիշեք, խնդրում եմ, Իսլանդիայի հավաքականին Եվրոպայի առաջնությունում, երբ ատամնաբույժը, հավաքարարը մարտնչում էին և անում այն, ինչին ոչ ոք չէր հավատում։ Եվ սա մեր շանսն է։ Մենք պետք է ֆուտբոլում իսլանդացի դառնանք, տեխնոլոգիաներում՝ ճապոնացի, մեր հողը պաշտպանելու ունակության մեջ՝ իսրայելցի՝ չնայած ցանկացած տարաձայնության», – հայտարարել է Զելենսկին՝ դիմելով երկրի քաղաքացիներին։

Շոումեն և կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին հաղթել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում։ Երկրորդ փուլում, որը կայացել է ապրիլի 21-ին, նա հաղթել է գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ ստանալով ընտրողների ձայների 73 տոկոսը։

Ռեպորտաժ Ուկրաինայից այն մասին, թե ինչպես կատակերգու դերասանը կարողացավ Ուկրաինայի նախագահ դառնալ և ինչ սպասել նրանից

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում