«Դա տնտեսապես ձեռնտու է․ Ռուսաստանին հարմար է, քանի որ Հայաստանում աշխատավարձերն ավելի ցածր են, իսկ Հայաստանի համար դա լավ է, քանի որ նոր աշխատատեղեր կապահովի», - ասում են փորձագետները" />

Կալաշնիկովի ինքնաձիգների նոր մոդելները կարտադրվեն Հայաստանում

«Դա տնտեսապես ձեռնտու է․ Ռուսաստանին հարմար է, քանի որ Հայաստանում աշխատավարձերն ավելի ցածր են, իսկ Հայաստանի համար դա լավ է, քանի որ նոր աշխատատեղեր կապահովի», - ասում են փորձագետները

Հայաստանում կգործարկվի Կալաշնիկովի նորագույն նմուշների՝ АК-12 և АК-15 ինքնձիգների արտադրությունը։ Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, համապատասխան համաձայնագիրն արդեն ստորագրվել է Մոսկվայում․

«Պայմանագիրը ստորագրել են «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը»։

Համաձայնագրի մանրամասները հատնի չեն։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշում է, որ Հայաստանի կողմից համաձայանգիրը ստորագրել է «բացարձակ անհայտ մի ընկերություն»։

Նրա մոսկվացի գործընկեր Լեոնիդ Ներսիսյանը նշում է, որ խոսքը գնում է հենց համաձայանգրի մասին, այլ ոչ թե հուշագրի կամ նախնական պայմանավորվածության։ Ըստ նրա՝ Հայաստանում, ըստ ամենայնի, կիրականացվի ինքնաձիգների հավաքումը․

«Ինձ թվում է, որ կամ հավաքումն է իրակացվելու, կամ առանձին մասերի արտադրությունը։ Սակայն, ըստ ամենայնի, դա լիցենզիոն հավաքում է լինելու։ Դետալների մեծ մասը Ռուսաստանից է ուղարկելու»։

Հայաստանում արտադրություն կազմակերպելու ռուսական իշխանությունների որոշումը Լեոնիդ Ներսիսյանը տնտեսական շահավետությամբ է բացատրում․

«Լոգիստիկայի առումով առավել հարմարավետ է դետալները Հայաստան բերել։ Եվ գլխավորը․ Հայաստանում ինքնաձիգները հավաքելն ավելի ձեռնտու է, քանի որ Հայաստանում աշխատավարձերն ավելի ցածր են։ Իսկ հայկական կողմի համար դա նոր աշխատատեղեր կապահովի»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում