Տարեկան արժեզրկումն ավելացել է մինչև 7 տոկոս" />

Կաթը, պանիրը, ձուն ու հացը՝ կենսական անհրաժեշտության ապրանքները Վրաստանում 2019 թ-ին թանկացել են 14 տոկոսով

Տարեկան արժեզրկումն ավելացել է մինչև 7 տոկոս

Վերջին ամսվա ընթացքում Վրաստանում ամենօրյա սպառման մթերքը թանկացել է․ կաթը, պանիրն ու ձուն թանկացել են 2,7 տոկոսով, հացն ու հացամթերքը՝ 1,3 տոկոսով։ 3,4 տոկոսով թանկացել է ծխախոտը։

Այս ցուցանիշները հրապարակել է Վրաստանի Վիճակագրության ազգային դեպարտամենտը։

Բնակչության կեսը չի վճարում կոմունալ ծախսերը։ Ինչպե՞ս են ապրում Վրաստանում

UNICEF-ի հետազոտություն․ Վրաստանում աճել է աղքատության և գործազրկության մակարդակը

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2019 թ-ին ընդհանուր առմամբ գները բնակչության համար աճել են 7 տոկոսով։

2019 թ-ին արժեզրկման մակարդակը կազմել է 7 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2017 թ-ից ի վեր։

Առավել շատ 2019 թ-ին թանկացել է սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները՝ 13,9 տոկոսով։

Կաթը, պանիրն ու ձուն՝ ավելի քան 15 տոկոսով, միսն ու մսամթերքը՝ 13 տոկոսով, բանջարեղենը՝ 16 տոկոսով։ Առավել շատ է թանկացել միրգը՝ 30 տոկոսով։ Հացը, հացամթերքը, շաքարավազն ու այլ քաղցրեղենը թանկացել է գրեթե 12 տոկոսով։

3,1 տոկոսով թանկացել է տրանսպորտը։ 15,4  տոկոսով թանկացել է ալկոհոլն ու ծխախոտը։

7 տոկոսով թանկացել է հանգստի և ժամանցի ոլորտը։

Սնունդը ռեստորաններում և սրճարաններում թանկացել է 8,4 տոկոսով։

Ըստ Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տեղեկությունների՝ 2018 թ-ին Վրաստանում բնակչության 20,1 տոկոսն ապրել է բացարձակ աղքատության պայմաններում։ Բացարձակ աղքատության մակարդակը ենթադրում է մարդկանց թիվ, որոնց համար անհասանելի են գոյատևման նվազագույն պայմանները։ Գյուղական բնակավայրերում աղքատության մեջ է ապրում բնակչության 23,1 տոկոսը, քաղաքներում՝ 18 տոկոսը։ 2019 թ-ի տվյալները դեռ չեն հրապարակվել։


Կարդալ ավելին JAMnews-ում