Գյուղացիներն ասում են, որ կորել է հետաքրքրությունը դրա նկատմամբ: 15 լուսանկարից բաղկացած պատմություն " />

Ի՞նչ է պատահել Ադրբեջանի ծխախոտագործությանը

Գյուղացիներն ասում են, որ կորել է հետաքրքրությունը դրա նկատմամբ: 15 լուսանկարից բաղկացած պատմություն

Ատրբեջանի հյուսիս-արևմուտքում՝ Շեքիի շրջանում մի ժամանակ ծաղկում էր ծխախոտագործությունը: Ղարադաղլի գյուղում (Շեքիից 20կմ հեռավորության վրա), տեղացիների պատմածով, խորհրդային տարիներին տարեկան 40-50 տոննա ծխախոտ էին հավաքում, հիմա՝ 3-4 տոննա:

Գյուղացիները դրա պարզ բացատրությունն ունեն՝ կորել է ծխախոտի հանդեպ հետաքրքրությունը: Տեղական ընկերությունները չեն կարող ապահովել արտադրության այնպիսի ծավալներ, ինչպես Խորհրդային Միության ծխախոտի գործարանները, նրանց ավելի քիչ հումք է պետք, արդյունքում՝ ֆերմերներից ծխախոտը շատ էժան են գնում: Իսկ նրանք իրենց հերթին աշխատակիցներին ծխախոտի տերևների մեկ կիլոգրամի դիմաց ավելի քիչ են վճարում:

Ծխախոտ հավաքողների սովորական աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 8-ից և ավարտվում երեկոյան 7-ին: Ծխախոտը սկսում են ցանել մարտին, հավաքում են հուլիսին-օգոստոսին: Ծխախոտը սիրում է առանց անձրևների շոգ եղանակ, եթե ամառը ցուրտ է, բերքահավաքը ձգվում է մինչև հոկտեմբեր:

Բերքահավաքից բացի նաև քաղհանի աշխատանք է կատարվում:

Ծխախոտի տերևների առաջին բերքահավաքը սկսվում է ցանքից երկու ամիս անց: Այնուհետև պետք է սպասել մեկ ամիս, որ նոր տերևներն աճեն: Դրանք նույնպես հավաքում են, մամլիչով անցկացնում և փռում արևի տակ չորանալու:

Չոր տերևների մեկ կիլոգրամը 1-2 մանաթ արժե՝ մոտ 1 դոլար: 10 ժամ աշխատանքի համար 18-20 դոլար կարելի է  վաստակել:

Ծխախոտի տերևները չորանում են մոտ 2 շաբաթ: Յուրաքանչյուր պարանի վրա մեկ կիլոգրամ ծխախոտ կա:


Կարդալ ավելին JAMnews-ում