Սակայն, ինչպես միշտ, ավելի շատ միրգ արտահանվում է Ռուսաստան " />

Ծիրանի արտահանումը Հայաստանից այս տարի աճել է 78%-ով

Սակայն, ինչպես միշտ, ավելի շատ միրգ արտահանվում է Ռուսաստան

Հայաստանն, օգոստոսի 1-ի տվյալներով, արտահանել է 78%-ով ավելի շատ ծիրան, քան նախորդ տարի: Այս մասին հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը.

«Անցյալ տարի մենք արտահանել ենք մոտ 29 հազար տոննա մթերք, այս տարի արդեն՝ 50 հազար տոննա: Սեզոնը գրեթե ավարտվել է: Այժմ արտահանվում է հիմնականում այն ծիրանը, որը պահվում է սառնարաններում»:

Նա գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ նաև ընդհանուր տվյալներ է նշել: Մասնավորապես, 7 ամսվա ընթացքում արտահանվել է 100 հազար տոննա միրգ ու բանջարեղեն: Համեմատության համար՝ ողջ անցյալ տարվա ընթացքում Հայաստանից արտահանվել է 120 հազար տոննա միրգ ու բանջարեղեն:

«70%-ով մենք արդեն կատարել ենք անցյալ տարվա ցուցանիշները: Առջևում դեռ աշնանային միրգն է: Եթե ջրի հետ կապված խնդիր չլինի, գյուղատնտեսության համար տարին հաջող կլինի»:

Բանջարեղենի և մրգի արտահանման հիմնական երկիրը Ռուսաստանն է: Եվ արտադրանքի որակից դեռ բողոքներ չեն եղել:


Կարդալ ավելին JAMnews-ում