Վրաստանի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունը տարեցտարի աճում է" />

Ծերուկ Թբիլիսի. Վրաստանում զբոսաշրջության մասին

Վրաստանի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունը տարեցտարի աճում է

Հրապարակման օրիգինալը՝ «Կավկազսկի ուզել» կայքում

Վրաստանի և դրա մայրաքաղաքի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունն ամեն տարի աճում է, և այսօր այստեղ զբոսաշրջիկներն ավելի շատ են, քան վրացիները. 2016թ-ին 3,7մլն մարդ բնակչությամբ երկիրն այցելել է մոտ 6 մլն հյուր: Եվ դա դեռ վերջը չէ, վստահ են վրացական իշխանությունները: Տեղական կառավարությունը կանխատեսում է, որ 2020թ-ին նրանց թիվը կհասնի 8 միլիոնի, իսկ 2025թ-ին՝ 11 միլիոնի: Այդ ընթացքում Վրաստանի իշխանությունները խոստանում են սպասարկման համաշխարհային մակարդակ տարվա ցանկացած եղանակին… Սակայն որքանո՞վ են իրական այդ խոստումները Թբիլիսիի և Վրաստանի այլ զբոսաշրջային վայրերի համար: Ի՞նչ դժվարություններ կան զբոսաշրջային ռազմավարության մշակման՝ իշխանությունների ճանապարհին և ինչպե՞ս են հասարակ թբիլիսցիներն օգնում այն իրականացնել: «Կավկազսկի ուզելը» խնդրել է JAMnews-ի թղթակից Էկա Մինասյանին հայացք գցել ոչ զբոսաշրջային Թբիլիսիի կենտրոնի վրա:

 

Զբոսաշրջային խոհանոց. թե ինչպես են պատրաստում «խայծերը»

Զբոսաշրջիկների ներգրավման գործում հիմնական շեշտադրումն իշխանություններն անում են մարքեթինգային արշավի վրա: Ամեն տարի տեղեկատվական արշավների, զբոսաշրջային Վրաստանի առաջխաղացման համար տրամադրվող գումարն աճում է:

«Այս տարի պետությունը 25 միլիոն է ծախսել», – «Կավկազսկի ուզելին» հայտարարել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Ռուսուդան Մամացաշվիլին: Համեմատության համար նշենք, որ 2016թ-ին մարքեթինգային ընկերություններին 22,5 մլն լարի է տրամադրվել:

«Նախորդ տարի մեզ մոտ 600 լրագրող է եղել աշխարհի տարբեր երկրներից», – ասում է Մամացաշվիլին:

Ավանդական տունը Թբիլիսիում աներևակայելի  է առանց պատշգամբի: Տարվա տաք եղանակին թբիլիսցիները պատշգամբում անցկացնում են ժամանակի զգալի մասը

Նրա խոսքով՝ մարտին մեկնարկել է ամառային մարքեթինգային արշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 30-ը: Դրա շրջանակում Վրաստանի զբոսաշրջային ներուժի մասին կիմանան 14 երկրներում, որոնց թվում են Ռուսաստանը, Իտալիան, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը:

«Վրաստանի կառավարությանն օգնում է մարքեթինգային արշավ իրականացնել Google ընեկրությունը», – ասում է Մամացաշվիլին: Ենթադրվում է ամառային մարքեթինգային արշավի համատեղ նախապատրաստում, ինչպես նաև պլանավորում, վերլուծություն, Google ընկերության մասնագետների խորհրդատվություններ:

Տեսարան ապարտամենտների ներքին բակից

Winter in Georgia գովազդային հոլովակն արժանացել է զբոսաշրջային կինոյի 3 միջազգային փառատոնների ճանաչմանը. հոլովակը պատկերավոր կերպով պատմում է, թե ինչպես շնորհիվ Վրաստանի բացառիկ կլիմայի կարելի է առանց երկրի սահմանները լքելու լինել բարձրադիր շրջաններում և արևայրուք ունենալ ծովի ափին:  Սակայն չնայած բնության ողջ բազմազանությանն ու Վրաստանի ավանդույթների հարստությանը՝ զբոսաշրջիկների մեծ մասը երկրի հետ ծանոթությունը արդարացիորեն սկսում են, մայրաքաղաքից…

Ծորուկ Թբիլիսի

Ասում են՝ Թբիլիսին հնարավոր չէ հասկանալ, այն կարելի է միայն զգալ, և դրա համար պետք է տեղավորվել ինչ-որ մի հին թաղամասում և ոտքով քայլել դրա նեղ և կուզ փողոցներով: Հին քաղաքի նման թաղամասերից մեկը Բեթլեմյան փողոցն է: Փողոցն այդ անվանումը ստացել է Բեթլեմի թաղամասից, նույն ինքը՝ Կլդիսուբանի փողոց, ինչը թարգմանաբար նշանակում է «ժայռերի թաղամաս»:

Աբանոթուբանին քաղաքի պատմական կենտրոնում ծծմբային բաղնիքների թաղամաս է: Առասպելի համաձայն՝ Թբիլիսին հենց այստեղից է սկսվել

Գեղատեսիլ փողոցը կարծես իրոք ժայռի մեջ փորված լինի: Եթե դրանով շարժվենք, սկզբից՝ Հացի հրապարակից սկսած, ապա աջ կողմում գլխավերևում կտեսնենք ամենահետաքրքիր քաղաքային տեսարժան վայրը՝ Նարիկալա ամրոցը, ձախ կողմում քաղաքի տպավորիչ համայնապատկեր է բացվում:

Թբիլիսիի հին թաղամասերի մասշտաբային վերակառուցումը 25 տարվա անկումային շրջանից հետո սկսվել է Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներին: «Հին քաղաքի նոր կյանքը» նախագծի շրջանակում, որը սկսվել է 2007թ-ին, ռեստավրացվել են ամենավթարային թաղամասերը Թբիլիսիի կենտրոնական մասում՝ Սոլոլակիում, Կալաուբանիում և Չուգուրեթիում:

Ապարտամենտների տեռասա Գոմի փողոցում

Վերականգնողական աշխատանքների որակը կասկածի տակ առան Սահակաշվիլիի թիմի քաղաքական ընդդիմադիրները: Իշխանության գալով՝ նրանք շարունակեցին Թբիլիսիի նորացման  արշավը, սակայն դեռևս այն պակաս մասշտաբային է. ներկայիս քաղաքական թիմի ավանդը 5 տարվա մեջ «Նոր Թիֆլիս» նախագիծն է, որը նախատեսում է Դավիթ Շինարարի պողոտայի կեսի վերականգնում: Քաղաքի այդ մասում ռեստավրատորներին հաջողվել է հայտնաբերել և վերականգնել հին նախահեղափախական ցուցանակներ, գրառումներ ու նկարներ:  

Տեսարան Բեթլեմի փողոցի հոսթելի համարից

Սեփական Թբիլիսի յուրաքանչյուր բակում

Բեթլեմյան 17 հասցեում գնտվող տունը, որում ծնվել է Մարինա Մեսխին, սկսել են ռեստավրացնել 2011թ-ին: Այդ ընթացքում տունը հնացել էր և քանդվում էր: Թե քանի տարեկան է իրականում այդ տունը, Մարինան չգիտի, ասում է, որ այն շատ հին է:

Հոսթել բացելու մասին Մարինայի ընտանիքը սկզբում չէր էլ մտածում: Փող չկար, բանկային պարտքերի մեջ մտնելու ցանկություն չկար: Եվ այստեղ օգնության հասավ Պետերբուրգում ապրող բարեկամը: Մարինան ամուսնու հետ հարևաններից գնեց մնացած սենյակները, և սկսեցին աշխատել դիզայնի վրա: Շենքի դիմային հատվածն արգելված է փոփոխել. տունը դտնվում է մշակութային ժառանգության ցանկում: Դրսից ձևավորելը թույլատրված է: Հոսթելի ձևակերպմամբ սկսել է զբաղվել Մարինայի տղան՝ Գիգան, որը կրթությամբ նկարիչ-գրիմարար է:

Գիգան սեփական հոսթելի վրա աշխատել է՝ հաշվի առնելով տեղակայումը, պայմաններն ու բնակտարածքը: Հարևաններից փոքր բակը բաժանում է աղյուսե  պատը: Հոսթելի տերերը դրա վրա փոքր ջահեր, ծաղկամաններով ծաղիկներ և գիպսե կատուներով շրջանակներ են կախել: Եթե հոսթելի ամբողջ բակն ավելի շուտ եվրոպական ոճով է արված, ապա տան ներքին հարդարանքում ավելի շատ վրացական մոտիվներ կան. հենց երկրորդ հարկ տանող փայտյա սանդուղքի վրա Փիրոսմանիի նկարազարդումներից մի կոմպազիցիա է կախած, երկրորդ հարկի պատշգամբում փոքրիկ սեղաններ ու աթռներ են դրված…

Հոսթելի մուտք Բեթլեմի փողոցում

9 սենյակ ունեցող հարմարավետ հոսթել է ստացվել, որտեղ ամենահամեստ երկտեղանոց համարն արժե 120 լարի (մոտ 50 դոլար): Նախաճաշը ներառված է: Եվ Մարինան գումար չի վերցնում գինու համար. այն այստեղ անպայման նվիրում են հեռացող հյուրերին, հոսթելում մնալու ժամանակ հյուրը նույնպես ցանկության դեպքում կարող է գինի խմել անսահմանափակ քանակությամբ:

«Ճաշ և ընթրիք արդեն չեմ փորձում անգամ պատրաստել, քանի որ դա արդեն լրացուցիչ ծախսեր են, պետք է խոհարար հրավիրել, իսկ մենք դեռ նոր ենք թափ հավաքում, – պատմում է Մարինան, – այս բիզնեսում մենք ընդամենը մեկուկես տարի ենք»:

Հոսթելի տեր Մարինա Մեսխին

Հոսթելն էժան է, սակայն սպասրակումը կարող է ոչ պակաս լավը լինել, քան աստղ ունեցող հյուրանոցում: «Շատերն են մեզ մոտ կանգ առնում, քանի որ տնային հարմարավետություն, թբիլիսյան մթնոլորտ են են փնտրում: Ցանկանում են ապրել ավանդական վրացական տանը՝ տիպիկ բակով: Մոտ այսպիսի տանը», – ասում է Մարինան:

Հոսթելների և փոքր հյուրանոցների զգալի առավելությունն անկրկնելի մթնոլորտի մեջ է, որը ստեղծվում է շնորհիվ թբիլիսյան բակերի: Ինչպե՞ս կարելի է անցնել հոսթելի կողքով, որտեղ գեղեցիկ դարպասների ճաղերից ձեզ է նայում ինքը Ֆրիդան:

Ապարտամենտների տերը՝ Մարիամ Սապոնյանը Վրաստանից մեկնել է 25 տարի առաջ: Թբիլիսի է եկել նախորդ ամռանը: Նա չէր պատրաստվում այստեղ երկար մնալ: Մոսկվայում նրան էր սպասում ընտանիքն ու սեփական բիզնեսը: Մարիամը պլանավորում էր մորաքրոջ բնակարանը վերանորոգել և մեկնել: Սակայն ինչպես դա երբեմն լինում է Թբիլիսիում, պլանները կտրուկ փոխվեցին: Տունը, որում կինը ծնվել և մեծացել է, ռեստավրացրածներից է, ինչպես այդ հին ու կոլորիտային փողոցի տների մեծ մասը: Մարիամը պատմում է, որ այդ տունը նվազագույնը 200 տարեկան է

«Մի անգամ, արդեն վերանորոգումից հետո ես կանգնած էի պատշգամբում և նայում էի քաղաքին: Մտածում էի՝ ինչպիսի գեղեցիկ գեղատեսիլ բակ ունենք, – ասում է նա: Բնակարանի վորանորոգումը թարմ է:  Իսկ բառացիորեն հաջորդ օրը եկավ սկզբում մի հարևանը, հետո՝ մյուսը, երկուսն էլ պատրաստ էին էժան վաճառել իրենց սենյակները…»:

Թբիլիսիի հնագույն բաղնիքներից մեկի գմբեթը

Մարիամը համաձայնել է: Շատերը նրան խորհուրդ են տվել բնակարանը ձևավորել ավանդական ազգային ոճով: Սակայն նա որոշել է օրիգինալ գնտվել, չէ՞ որ ազգային կոլորիտն առկա է այդ փողոցի գրեթե յուրաքանչյուր  բակում: Դրա փոխարեն Մարիամը սկսել է էկլեկտիկայով զբաղվել: Այժմ այդ ծաղրանկարային չափսերի փոքրացված թբիլիսյան բակում առկա է և Իսպանիան, և Իտալիան և նույնիսկ Կամբոջան: Երկտեղանի ամենաբյուջետային համարն այստեղ արժե 120 լարի, իսկ յոթ հոգու համար դուպլեքս-բնակարանը վարձակալությամբ է տրվում օրական 240 լարիով: Ընդհանուր առմամբ ապարտամենտները 40 մարդ են տեղավորում: Ճիշտ է, միաժամանակ բոլոր 40 համարները զբաղեցվում են միայն ամռանը: Այդ ապարտամենտների ամենահայտնի վայրը ծաղկապատ պատշգամբն է: Այդտեղից քաղաքի ցնցող տեսարան է բացվում: Այդ պատճառով էլ երեկոյան ժամերը զբոսաշրջիկներն այստեղ են անցնակցնում:

Մոսկվա Մարիամն այնուամենայնիվ մեկնեց, սակայն նախապես Թբիլիսիում գրանցելով իր բիզնեսը, կառավարիչ նշանակելով և առաջին հյուրերին ընդունելով:

Ապարտամենտների տնօրեն Դավիթ Ղարիբյանը

«Սկզբում ինձ համար շատ բարդ էր համակերպվել թբիլիսյան մտածողությանը, որից հետ էի սովորել Մոսկվայում ապրելու տարիներին, – կիսվում է նա: – Օրինակ, մի անգամ կոյուղին սարքելու վերաբերյալ իմ անմեղ նկատողությունից կառավարիչն ուժեղ նեղացավ: Այնպես նեղացավ, որ միանգամից դուրս եկավ աշխատանքից»:

«Հնարավոր է, որ այսօր գլխավոր փորձությունն այն է, որ Վրաստանում չի աշխատում գիշերը լռություն պահպանելու մասին օրենքը», – հուշում է նոր կառավարիչ Դավիթը:

Նա խոսում է հարևանությամբ գտնվող հյուրանոցի մասին, որի կենվորները գրեթե ամեն գիշեր ամղկում են: «Գալիս են պարեկայի ծառայության մեքենաները, կանգնում և հեռանում մինչև հաջորդ բողոքը», – բացատրում է Դավիթը: Եղել է, որ Մարիամի հյուրերը փոխել են մնալու վայրն ավելի հանգիստ տեղ գտնելու հույսով, իսկ ապարտամենտների վարկանիշը դրա համար ընկել է:

Թվերի լեզվով


Վրաստանի Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալներով՝ 2016թ-ին երկիրը 6 մլն 350,8 հազար զբոսաշրջիկ է ընդունել: Դա 7,6 %-ով ավել է, քան 2015թ-ին: 2017թ-ի հունվարին զբոսաշրջիկների թիվը ռեկորդային է անվանվել. Վրաստան է եկել 387 հազար հյուր (19,8% աճ), մի փոքր պակաս փետրվարին՝ 368 հազարից ավել (աճը՝ 2,1%), իսկ մարտին հերթական զբոսաշրջային բումն է եղել՝ 511 հազար մարդ (13,1% աճ): Դա 59,3 հազարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

2017թ-ի մարտին Վրաստան ավելի շատ ադրբեջանցի զբոսաշրջիկ է այցելել (11,1% աճ), երկրորդ տեղում են հյուրերը Հայաստանից (11.2% աճ): Այնուհետև զբոսաշրջիկները Թուրքիայից (ցուցանիշն անկում է ապրել 17.1%-ով), Ռուսաստանից (16.5% աճ) և Իրանից (194,8% աճ): Թվերը խոսուն են….

Երկիր ժամանող զբոսաշրջիկների թիվն ամեն տարի կայուն աճում է: Առաջին անգամ նրանց թիվը գերազանցել է Վրաստանի բնակչության թվաքանակը 2013թ-ին: Այն ժամանակ Վրաստան էր այցելել 5 մլն մարդ: Համեմատության համար. 2012թ-ին Վրաստանում 4 մլն 428,2 հազար այցելու է գրանցվել, դա 56,9%-ով ավելին է, քան 2011թ-ին:

Բնական ծծմբաջրածնային աղբյուրները, որոնց շնորհիվ և գործում են հայտնի թբիլիսյան բաղնիքները, գտնվում են խորը հողի տակ, այդ պատճառով էլ հողի մակարդակից ցածր են տեղակայված հենց բաղնիքները: Կառույցի վերգետնյա հատվածը գմբեթն է, որի գագաթին օդափոխության և լուսավորության համար մի քանի պատուհաններ կան:

Գիդը գիդի ետևից…

Վրաստանում զբոսաշրջության ոլորտում զբաղված մարդկանց թիվն աճում է զբոսաշրջիկների թվին զուգահեռ: Պայմանականորեն այդ ոլորտի աշխատակիցներին կարելի է բաժանել նրանց, ովքեր գիդ են դարձել հուսահատությունից և այլ բանով զբաղվել չկարողանալու պատճառով,  և պրոֆեսիոնալների, որոնք ռեսուրսներ են ներդնում սեփական պրոֆեսիոնալ զարգացման և նոր հետաքրքիր երթուղիների որոնման մեջ:

Սեփական կադրերից բացի վերջին տարիներին վրացական զբոսաշրջային ներուժը բազմաթիվ եկվորների է գրավել հիմնականում նախկին խորհրդային հանրապետություններից: Գրավիչ բիզնես-միջավայրը՝ Վրաստանում սեփական բիզնեսը կես ժամում գրանցելու հնարավորությամբ, չունենալով ոչ անշարժ գույք երկրում, ոչ քաղաքացիություն, գրավում է ինչպես պրոֆեսիոնալներին, այնպես էլ դիլետանտներին: Արդյունքում՝ արտասահմանյան քաղաքացիները զբոսաշրջային ընկերություններ են բացում, իսկ սեփական երկրի հետ կապերը հաճախորդների հոսք են ապահովում և թույլ են տալիս ետ չընկնել: Երբեմն այլ երկրներից եկած գիդերի հաջողությունները նրանց տեղացի գործընկերների ջղայնությունն են առաջացնում…

«Սիրահարների կամուրջը» Թզի կիրճում (Լեգվթախևիքաղաքի ամենակոլորիտային վայրերից է, որը մինչև վերջին ժամանակներս բացարձակ անհասանելի էր, կիրճն այցելությունների համար բացեցին 2011թ-ին ամբողջությամբ վերակառուցելուց հետո:

Թբիլիսցի ամուսիններ Վալենտինա Սեմիլետն ու Ռոլանդ Քարթվելիշվիլին արդեն չորս տարի է՝ սեփական բիզնեսն են վարում: Վալենտինան հաճախորդների է գտնում, նրանց հետ նամակագրություն վարում, տուրեր կազմակերպում, իսկ Ռոլանդը գիդ-վարորդ է աշխատում: Վրաստանի սակավաթիվ սերտիֆիկացված գիդերից մեկն է:

«Ռոլանդը Վրաստանի գիդերի ասոցիացիայի սերտիֆիկտ ունի, սակայն 4 տարվա ընթացքում այն առիթ է եղել ներկայացնելու միայն մեկ անգամ, – պատմում է Վալենտինան: Սովորաբար դա Վրաստանի զբոսաշրջային ընկերությունների պահանջը չէ, բայց ափսոս, որովհետև ոլորտում քիչ չեն անբարեխիղճ մարդիկ: Հաճախ այսպիսի բան է լինում. մեկ շաբաթ առաջ Վրաստան է եկել, բայց արդեն սոցցանցում գրառում է արել, թե պատրաստ է երկրով մեկ տուր անցկացնել»:

«Իմ հյուրերի թվում այնպիսիք կային, ովքեր արդեն Վրաստան են եկել և օգտվել ոչ պրոֆեսիոնալ գիդերի ծառայությունից, չէ՞ որ այդ ծառայությունները մեր երկրում առաջարկում է առանց չափազանցման յուրաքանչյուր երկրորդ տաքսու վարորդ, – բացատրում է Ռոլանդը: – Այժմ այդ մարդիկ իրենց երկրներում  բոլոր ճանապարհորդներին խորհուրդ են տալիս չտնտեսել էքսկուրսիաների հաշվին և դիմել պրոֆեսիոնալ գիդերի ծառայություններին»:

Արտոնանագրո՞ւմ. թե՞ բնական ընտրություն

«Վրաստանում զբոսաշրջային բիզնեսն ազատված է արտոնագրումից կամ պարտադիր սերտիֆիկացումից ավելորդ բյուրոկրատիզացիայից խուսափելու համար, – ասում է զբոսաշրջության ադմինիստրացիայի ներկայացուցիչ Ռուսուդան Մամացաշվիլին: – Չնայած միասնական դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ դեռ չկա, քննարկումներ են ընթանում»:

Վրաստանում ցանկացածը կարող է գիդ դառնալ, և դա լավ է, համարում է Քեթի Մելաձեն՝ Վրաստանի գիդերի ասոցիացիայի նախագահը: «Շուկան կդիմանա բոլորին: Զբոսաշրջային ընկերույթունը, որին դուր չի գա գիդը, այլևս նրան չի առաջարկի համագործակցել: Բնական ընտրություն տեղի կունենա», – վստահ է նա:

Գիդերի ասոցիացիան Վրաստանում գոյություն ունի 2010թ-ից: Տարեցտարի ասոցիացիայի անդամ դառնալու ցանկություն ունեցողների թիվն աճում է: Իսկ այսօր Գիդերի ասոցիացիան իր շարքերում 200 գիդ է ներառում:

«Գիդերի ասոցիացիայի սերտիֆիկատ կարելի է ստանալ՝ ըստ մասնագիտության երեք քննություն հանձնելով: Բացի այդ, սերտիֆիկատի համար նվազագույնը մեկ օտար լեզվի իմացություն է պետք: Քննություններին սովորաբար միջազգային մարզիչ և զբոսաշրջության ադմինիստրացիայի ներկայացուցիչն է ներկա գտնվում: Մեզ մոտ բարձր չափանիշներ են, սակայն այլ կերպ էլ է լինում. կան մարդիկ, որոնք սովորում են, սակայն քննություն չեն կարողանում հանձնել: Սակայն երբեմն մեկը փողոցից գալիս է և հանգիստ հանձնում քննությունը», – պատմում է Մելաձեն:

Աբանոթուբանիի տեղի բնակիչները պնդում են, որ հենց այստեղ է արվում սելֆիների մեծ մասը:

Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Մայա Սիդամոնիձեն նախկինում գլխավորել է Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիան, վերջին մի քանի տարիներին մասնավոր ձեռնարկատիրությամբ է զբաղվում՝ Թբիլիսիում հյուրանոց ունի: Նա կարծում է, որ գիդերի արտոնագրումը հետքայլ է:

«Դա կոռուպցիայի աղբյուրներից մեկն է: Այլ երկրների փորձի հիման վրա կարելի է ինչ-որ կերպ խթանել նոր գիտելիքների ձեռքբերումը: Այդպիսի սերտիֆիկատները պարտադիր չեն, սակայն օգտակար են ավելի պրոֆեսիոնալ մակարդակ բարձրանալու և աշխատաշուկայում պահանջարկ ունենալու համար, այդքանը, – վստահ է Սիդամոնիձեն: Ավելի կարևոր է բարձրացնել կրթության մակարդակը, մասնավոր ընկերությունների հետ պայմանագրեր կնքել, որպեսզի ուսանողները պարտադիր ստաժավորում անցնեն բուհերում սովորելու տարիներին: Անհրաժեշտ է, որպեսզի զբոսաշրջային ընկերություններն ինչ-որ լրացուցիչ ռեսուրսներ գտնեն մենեջմենթում սեփական կադրերի վերապատրաստման համար: Կրթությունը պետք է առաջնահերթություն լինի ցանկացած ոլորտում, սական զբոսաշրջությունում՝ հատկապես»:

Ընդ որում, իրենք՝ զբոսաշրջիկները, միշտ չէ, որ նպատակաուղղված պրոֆեսիոնալ գիդերի են փնտրում: Շատերի համար ավելի կարևոր է հանգստի ազգային կոլորիտն ու տարրական սերվիսը:

«Վրաստանը հիասքանչ է, սակայն այնքան էլ պատրաստ չէ մեծ զբոսաշրջային հոսքի, – ասում է Օքսանա Միրոշնիչենկոն Կիևից: – Թբիսլիսիում անցկացրած մեկ շաբաթվա մեջ մենք չկարողացանք հյուրանոցին ստիպել վերենորոգել համարի հեռախոսը: – Աշխատակիցները պարզապես ձեռքերն են տարածում և վերջ: Զբոսաշրջային ընկերությունը, որին մենք էքսկուրսիաներ և օդանավակայանից տրանսֆեր պատվիրեցինք, շփոթել էր ժամանման ամսաթիվն ու չէր դիմավորել մեզ: Ահա այսպիսի պահերի հստակ զգացվում է, որ մարդիկ չեն դիմանում հյուրերի չափազանց մեծ հոսքին»:
«Վրաստանի գրավչությունը գերպրոֆեսիոնալ գիդերի արտոնագրերի մեջ չէ և ոչ էլ «ամեն ինչ ներառված է» համակարգի, – համարում է Վլադիմիր Սուխովեյը, որը երրորդ անգամ է Վրաստան այցելում Բառնաուլից: – Այստեղ գլխավոր հմայքը հենց վրացիների անմիջականությունն է, բարյացակամությունը, որով տեղի բնակչները դիմավորում են ցանկացած հյուրի, կյանքի համաչափությունը»:

Հրապարակման օրիգինալը՝ «Կավկազսկի ուզելի կայքում»

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում