Ինչպե՞ս են ապրում թոշակառուները հետխորհրդային երկրներում" />

Ծերերը մեր տանը

Ինչպե՞ս են ապրում թոշակառուները հետխորհրդային երկրներում

Խորհրդային քաղաքացիների ամբողջ սերունդներ մեծացել են այնպիսի մշակույթում, որտեղ զրկանքները և ծանր աշխատանքը արդարացվում էր ապահով ծերության խոստումներով. կենսաթոշակով կհանգստանանք: Այդ ժամանակ «վաստակավոր հանգստի» անցնելը խոստանում էր կայունություն:

Շատերի համար այդ ապագան այդպես էլ չեկավ:

Ինչպես են ապրում թոշակառուներեը Արևելյան Եվրոպայում Խորհրդային Միության փլուզումից 25 տարի հետո. լրագրողների համատեղ նախագիծ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, ինչպես նաև Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից և Մոլդովայից:

Ադրբեջան

  • Թոշակառուների թիվը. 1 միլիոն 299 հազար 946 (բնակչության 13 տոկոսը);
  • Կենսաթոշակային տարիքը. 63տարեկան՝ տղամարդկանց, 60տարեկան՝ կանանց համար;
  • Ըստ տարիքի միջին կենսաթոշակն Ադրբեջանում՝ 177 մանաթ (95 եվրո), առավելագույնը՝ «Ազգային հերոսի» կոչում ունեցողներին՝ 1300 մանալ (715 եվրո)

Ինչպես ասում են թոշակառուները, կենսաթոշակից կատարվող իրենց ծախսերը մոտավորապես ունի այս տեսքը.

  • 30 մանաթ՝ կոմունալ ծախսերի և հեռախոսի վրա,
  • 10 մանաթ՝ տրանսպորտի վրա,
  • 20 մանաթ՝ կենցաղային քիմիայի վրա (օճառ, լվացքի փոշի, շամպուն և այլն),
  • 20 մանաթ՝ ամենաանհրաժեշտ դեղամիջոցների վրա

Մնացած շուրջ 90 մանաթը (50 եվրո) պետք է ամսվա մեջ բավականացնի սննդի և մանր տնային կարիքների, օրինակ փչացած ծորակը փոխելու համար:

Լուրջ բուժում ստանալու կամ կենցաղային տեխնիկա գնելու մասին մտածելն անիմաստ է՝ առանց ազգականների օգնության:

Միայնակ ծերերը զանգվածաբար ապրում են աղքատության շեմին:

Նուշաբա Ակպերովան 37 տարի աշխատել է որպես գորգագործ: Այդ ժամանակ ամեն ինչ լավ էր տանը, երեխաներին ոտքի կանգնեցրեց և թոռներին օգնեց: Հիմա ամբողջ ընտանիքին դժվար է, իսկ իրեն՝ բոլորից առավել: Ատամները թափվել են, պրոթեզ է պետք, բայց թոշակի գումարով այն չես պատվիրի:

 Հայաստան

  • Թոշակառուների թիվը. 451,900 (բնակչության 15%-ը)
  • Կենսաթոշակային տարիքը. 65 տղամարդկանց և 63՝կանանց համար
  • Կենսաթոշակի միջին չափը. 80 եվրոյին համարժեք (2015 թ-ից)

Թոշակառուները պատմում են, որ իրենք ստիպված են խնայել էլեկտրականությունը, ջուրը և գազը: Գազով բնակարան տաքացնելու համար ծախսվում է ամսական 20-25 հազար դրամ (շուրջ 40-50 եվրո), իսկ էլեկտրականության և ջրի վրա՝ 7-11 հազար դրամ (շուրջ 15-20 եվրո):

Ծախսերի կարևոր մաս են կազմում դեղամիջոցները: Դրանց վրա միջինը ծախսվում է 5-15 հազար դրամ (9-29 եվրո): Լուրջ հիվանդությունների դեպքում առողջության հետ կապված խնդիրներն անհաղթահարելի են դառնում առանց կողմնակի օգնության:

Ուտելիքի համար ոչինչ չի մնում: Ծերերը դժգոհում են, որ միս, ձուկ կամ հավ գնել կարողանում են իրենց թույլ տալ միայն ամիսը մեկ անգամ:

Շողիկ Ալեքյան, 48 տարի աշխատել է որպես փոստատար. «Թոշակը հերիքում է միայն մեկ անգամ դեղատուն մտնելու համար»:

Վրաստան

  •  Թոշակառուների թիվը. 867,000 (բնակչության 22 տոկոսը);
  • Կենսաթոշակային տարիքը. 65 տղամարդկանց և 60 կանանց համար;
  • Կենսաթոշակի միջին չափը. 70 եվրոյին համարժեք

Կենսաթոշակների ավելի քան 20 տոկոսը բաժին է ընկնում բարձրլեռնային շրջանների բնակիչներին. նրանք ստանում են ավելի բարձր կենսաթոշակ՝ 80 եվրոյին համարժեք, ինչպես նաև որոշ արտոնություններ: Հատուկ կենսաթոշակներ են նշանակված նաև խորհրդարանի պատգամավորների համար՝ նրանց լիազորությունների ժամկետի ավարտից հետո (208 եվրոյին համարժեք):

Թոշակառուներն ասում են, որ կոմունալ վճարումների վրա ծախսում են մինչև 13 եվրո ամսական, իսկ դեղամիջոցների վրա՝ առնվազն 15 եվրո: Վրաստանում թոշակառուները ներառված են ապահովագրության պետական համակարգում: Դեղամիջոցների ծախսերն այն չի ծածկում, բայց նրանց համար, ում անհրաժեշտ են անհետաձգելի կամ թանկ վիրահատություններ, սա մեծ օգնություն է. սովորաբար պետությունը ծածկում է այդպիսի վիրահատությունների ծախսերի մինչև 90 տոկոսը:

2017թ. հոկտեմբերից իշխանություններն առաջարկում են անցում կատարել կուտակային համակարգի, որն ավելի մոտ է համաշխարհային փորձին: Կենսաթոշակների բազային մասը (եվ դա վերաբերում է նաև այսօրվա թոշակառուներին) տարեկան կինդեքսավորվի: Ներդրումների կուկատային մասը կգանձվի և՛ աշխատող քաղաքացիներից, և՛ գործատուներից:

Ենթադրվում է, որ նոր համակարգից կկարողանան օգտվել նրանք, ովքեր թոշակի կանցնեն 10-15 տարի հետո: Այսօրվա թոշակառուները կենսաթոշակի բարձրացման հույս կարող են ունենալ միայն ինֆլյացիան հաշվի առնելով:

82-ամյա Վլադիմիր Զանգուրաշվիլին հպարտ է, որ փառահեղ կյանք է ունեցել, հայտնի ճարտարագետ է եղել և նույնիսկ նախագծել է գազով աշխատող ջեռուցման առաջին սարքը, որն այնուհետև Վրաստանում մասսայական արտադրության է դրվել: Այժմ նա ունի միայն մի փոքր նկուղային սենյակ, ճաշ բարեգործական «Catharsis» -ում և դեղերի գումարի սուր պակաս: JAMnews- ը Արևելյան Եվրոպայի մեդիացանցի շրջանակներում:

Եվ կարճ տեղեկատվություն մի քանի այլ հետխորհրդային երկրների մասին

Ուկրաինա

  •   Թոշակառուների թիվը. 12միլիոն 297հազար (բնակչության 29 տոկոսը);
  •  Կենսաթոշակային տարիքը. 65 տարեկան տղամարդկանց և 60՝ կանանց համար ;
  •  Կենսաթոշակի միջին չափը. 61եվրոյինհամարժեք. ամենացածր ցուցանիշը Եվրոպայում

Պետական կառույցներում աշխատող կամ բարձր պետական պաշտոններ զբաղեցնող մարդիկ ստանում են բարձր կենսաթոշակ: Ինչպես նաև նրանք, ովքեր կապ են ունեցել ուժային կառույցների հետ:

Ուկրաինայի կենսաթոշակային համակարգը, ըստ էության, սնանկացած է: Կենսաթոշակային ֆոնդի բյուջեի դեֆիցիտը հասել է 5.2 մլրդ եվրոյի:

Ռուսաստան

  • Թոշակառուների թիվը. 42 միլիոն 729 հազար (բնակչության 30 տոկոսը);
  • Կենսաթոշակային տարիքը. 60 տարեկան տղամարդկանց և 55՝ կանանց համար: 2017թ. հունվարից՝ 65 տարեկան տղամարդկանց և 60՝ կանանց համար
  • Կենսաթոշակի միջին չափը. 180 եվրոյին համարժեք (միջին աշխատավարձի 34 տոկոսը)

Նախկին պաշտոնյաների և ՆԳՆ աշխատակիցների համար կենսաթոշակը կարող է կրկնակի ավելի բարձր լինել:

Կենսաթոշակի մինչև կեսը ծերերը ծախսում են կոմունալ ծառայությունների և դեղամիջոցների վրա: Ռուսաստանում կենսաթոշակ ստացողներից գրեթե յուրաքանչյուր երրորդը շարունակում է աշխատել:

Բելառուս

  • Թոշակառուների թիվը. 2միլիոն 500հազար (բնակչության 23 տոկոսը);
  • Կենսաթոշակային տարիքը. 60 տարեկան տղամարդկանց և 55՝ կանանց համար: 2017 թ.հունվարից՝ 63 տարեկան տղամարդկանց և 58՝ կանանց համար
  • Կենսաթոշակի միջին չափը. 140 եվրոյին համարժեք

Կենսաթոշակների մեկ տասներորդ մասն «ուտում են»կոմունալ ծառայությունները. բնարկարանի վարձ, լույս, գազ, հեռախոս: Եվ դա՝ առանց համացանցի և հեռուստատեսության վճարի:

Ծախսերի երկրորդ կետը դեղամիջոցներն են: Բելառուս թոշակառուներն իրենց առողջության վրա ծախսում են ստացած կենսաթոշակի մեկ երրորդից մինչև կեսը:

Բոլոր թոշակառուների մեկ քառորդն աշխատում են: Աշխատողների մեջ առավել շատ են կինթոշակառուները:

 Մոլդովա

  • Թոշակառուների թիվը. 700հազար (բնակչության 17 տոկոսը);
  • Կենսաթոշակային տարիքը. 62 տարեկան տղամարդկանց և 57՝ կանանցհամար;
  • Կենսաթոշակի միջին չափը. 60 եվրոյին համարժեք

Մոլդովայում նվազագույն կենսաթոշակը համարժեք է 32-60 եվրոյի: Սակայն թոշակառուների շուրջ 10 տոկոսը բարձր թոշակներ են ստանում:

Կենսաթոշակից բացի՝ շատ ծերեր ստանում են սոցիալական նպաստներ տարվա ցուրտ եղանակներին, այդ գումարի չափն ամեն տարի հաստատվում է կառավարության կողմից: Այս տարի այդ գումարը կազմել է 16 եվրոյին համարժեք:

Նախագիծը պատրաստվել է ռուսալեզու «Արևելյան Եվրոպայի մեդիացանցի» շրջանակում՝ հետևյալ հեղինակների համատեղ ջանքերով. Օլգա Բուլատ, Կիմ Վորոնին, Գեորգի Զեդգինիձե, Արտյոմ Մարտինովիչ, Նատալիա Մարշալկովիչ, Գայանե Մկրտչյան, Նադյա Ապենկո, Յուրի Պետրուշևսկի, Վլադիսլավ Սորոկին, Աննա Շտորմ, Մաքսիմ Էրիստավի: 

Հրապարակվել է 02.12.2016


Կարդալ ավելին JAMnews-ում