Այրվել են ավտոմեքենաներ, ավերվել խանութներ, տասնյակ մարդիկ հիվանդանոցներում են: Իրադարձությունների և սոցցանցերի տեսություն և ֆոտոռեպորտաժc" />

Ծանր գիշեր Բաթումում: Ինչո՞ւ նման բան տեղի ունեցա՞վ

Այրվել են ավտոմեքենաներ, ավերվել խանութներ, տասնյակ մարդիկ հիվանդանոցներում են: Իրադարձությունների և սոցցանցերի տեսություն և ֆոտոռեպորտաժc

Այրվել են ավտոմեքենաներ, ավերվել խանութներ, կոտրվել ցուցափեղկեր և բնակելի տների պատուհաններ, տասնյակ մարդիկ հիվանդանոցներում են, կոտրվել են լուսաֆորներ, ցանկապատեր, փչացվել է փողոցների ծածկը. մարտի 12-ի գիշերը Բաթումում անհավանական էր:

Միայն առավոտյան 6-ի կողմերն են իրավապահ կառույցները կարողացել հանդարտեցնել վանդալիստական բողոքի ակցիան, որը Բաթումում սկսվել էր նախորդ օրը՝ մարտի 11-ին, 23:00-ի կողմերը:

gaTenda - se gamoiyureba gamteniissas aWaris sapatrulo policiis ezoԱռավոտյան իրավապահ մարմինները փուլ առ փուլ սկսեցին զբաղեցնել այն տարածքը, որը մի քանի ժամ վերահսկում էին ցուցարարները:

Անկառավարելի իրավիճակը Բաթումի փողոցներում շարունակվում էր ավելի քան 8 ժամ:

Իշխանությունները հայտարարության համաձայն՝ անկարգությունների արդյունքում տասնյակ անձինք են տուժել: Ցույցի ցրման ժամանակ 40 մարդ է ձերբակալվել:

«Տեղի ունեցած վանդալիզմի բորոր կազմակերպիչներն ու դրա մասնակիցները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ», – հայտարարել է ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր արտակարգ հայտարարությունում անկարգությունների պատասխանատվությունը դրել է «դեստրուկտիվ քաղաքական ուժերի» վրա, որոնք «օգտագործել են կենցաղային դեպքն» անկարգություններ հրահրելու համար: Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր հարվածի տակ են դնում Վրաստանի պետականությունը և նրա քաղաքացիների իրավունքները, «կոշտ պատասխան կստանան»:

Իրադարձությունների էպիկենտրոնը Բաթումի ոստիկանական վարչության շենքն ու դրան հարող փողոցներն էին:

Այժմ մունիցիպալ ծառայությունների աշխատակիցներն այնտեղ կարգի են բերում, փողոցներն են մաքրում:

Նման վանդալիստական ակցիա Վրաստանի պատմության մեջ չի եղել, գրում էին սոցցանցերի օգտատերերը, որոնք ողջ գիշեր հետևել են Բաթումում տեղի ունեցող դեպքերին:

Ողջ գիշերվա ընթացքում Վրաստանի բոլոր հեռուստաալիքներն աշխատել են անդադար ուղիղ ռեժիմով: Երկրի բնակչությունը հնարավորություն ուներ ուղիղ եթերում տեսնել, թե ինչպես էին ակցիայի մասնակիցները քարեր նետում, շրջում և այրում մեքենաներ:

Նրանց շրջանում շատ էին երիտասարդները: Մի մասը դեմքը փակել էր թաշկինակներով  ու կտորներով: Սակայն շատերը բացահայտ էին գործում:

«Աչարի» հեռուստատեսության հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում են նաև իրենց աշխատակիցները:

Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն ասում է, որ 33 մարդ է դիմել հիվանդանոց, նրանցից 15-ը ոստիկաններ են: Ծանր վիրավորներ չկան:

Վնասվածքների պատճառները հիմնականում քարերն են և արցունքաբեր գազը: Քարերը ցուցարարները նետում էին ոստիկանների վրա, որոնք արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ էին օգտագործում:

Դիմակայության պատճառը

Առաջին տեղեկությունը, որ Բաթումում ակցիա է տեղի ունենում, տարածվել է երեկոյան ժամը 18:00-ի կողմերը:

Հուզումներ է առաջացրել պարեկային ոստիկանության և Բաթումի բնակչի միջև միջադեպը, երբ իրավապահ մարմնի ներկայացուցիչը տուգանել է նրան սխալ կայանած մեքենայի համար:

Տուգանված Ջիմի Վարշանիձեի խոսքով՝ նա եղբոր գերեզմանից էր վերադառնում, մեքենայում էր իր հայրը, որը վատ էր զգում իրեն, և դեղի շտապ կարիք կար, այդ պատճառով էլ ստիպված է եղել մեքենակայանել դեղատան մոտ:

Սակայն ոստիկանները հաշվի չեն առել այդ հանգամանքն ու տուգանք են նշանակել:

Վարշանիձեն խոսքով վիրավորանք է հասցրել, ինչը վերաճել է ծեծկռտուքի, և ոստիկանությունը ուժ է կիրառել: Բորբոքվող միջադեպին սկսել են անցորդներ միջամտել, որոնք հոր և որդու կողմն են պահել:

Ոստիկանությունը միջադեպի վայրում 6 հոգու է ձերբակալել, այդ թվում՝ Ջիմի Վարշանիձեին:

Դեպքի վայրում արագ սկսել են մարդիկ հավաքվել: Նրանք պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին: Միաժամանակ սկսել են Աջարիայի ոստիկանության նորանշանակ ղեկավարի հրաժարականը պահանջել:

Նրանց խոսքով՝ վերջին ժամանակներս ոստիկանությունն անհիմն ու առանձնահատուկ դաժանությամբ տուգանում է մարդկանց՝ հավանաբար նոր ղեկավարի առաջադրանքով:

Այդ գիշեր բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել, չնայած որ այդ միջոցը իրավիճակը չի հանդարտեցրել. Բաթումի փողոցներ են դուրս եկել բազմաթիվ մարդիկ:

Անկարգությունները շարունակվում էին մի քանի ժամ, ակցիայի մասնակիցները քարեր էին նետում, մետաղական «մահակներ» էին գործի դնում՝ քանդելով պատվարները: Նրանք շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա:

Նույն գիշեր ենթադրաբար ևս 5 մեքենա է այրվել, ինչպես նաև մի քանի ծառ:

Ակցիայի մասնակիցները շարքից հանել են լուսաֆորը, փչացրել փողոցների և մայթերի ծածկը՝ մեծ քարեր նետելով ոստիկանների ուղղությամբ:

Բաթումում է ներքին գործերի նախարարը, ինչպես նաև նախագահն ու Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը:


Կարդալ ավելին JAMnews-ում