Ճոխ բազմամիլիոնանոց տոնախմբությունները փոխարինել էին ծառատունկով և ծաղիկների տնկմամբ «շաբաթօրյակով»" />

«Ծաղիկների տոնը» Հեյդար Ալիևի ծննդյան օրվա պատվին այս տարի Ադրբեջանում բավականին զուսպ են նշել

Ճոխ բազմամիլիոնանոց տոնախմբությունները փոխարինել էին ծառատունկով և ծաղիկների տնկմամբ «շաբաթօրյակով»

Ադրբեջանում մայիսի 10-ին նշեցին Ադրբեջանի բազմամյա առաջնորդ, երրորդ նախագահ և երկրի գործող նախագահի հայր Հեյդար Ալիևի 94-րդ տարեդարձը:

Ավանդական «Ծաղիկների տոնը», որն ամեն տարի նշում են «համազգային առաջնորդի» ծննդյան օրն, այս տարի անցկացվեց նոր, շատ ավելի զուսպ ձևաչափով:

Դեռևս երեք տարի առաջ տասնյակ միլիոն դոլար էր ծախսվում ծաղիկների ներկրման և տարբեր ծաղկային կոմպոզիցիաների դիզայնի վրա: Այդ տոնի գաղափարի հեղինակը՝ Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբութալիբովը, վստահեցնում էր լրագրողներին, որ ամեն տարի տոնի մասշտաբներն աճելու են:

«Հեյդար Ալիևն արժանի է դրան, քանի որ նա ժողովրդի և պետության փրկիչն է: Հեյդար Ալիևն անգին է, այնպես որ ես չեմ էլ մտածում ֆինանսական կողմի մասին: Այս տարի այստեղ երկուսուկես անգամ ավելի շատ ծաղիկ կլինի, քան նախորդ տարի», – ասում էր Աբութալիբովը Բի-Բի-Սիին տված հարցազրույցում 2013թ-ին:

Սակայն նավթի գների կտրուկ նվազումը և դրա հետևանքով Ադրբեջանի եկամտի նվազումը ստիպեցին կառավարությանը վերանայել պետական բյուջեի առավել ծախսատար հոդվածները: «Ծաղիկների տոնն», ըստ ամենայնի, նույնպես կրճատման տակ ընկավ:

Բաքվի գործադիր իշխանությունն այս տարի որոշել է Հեյդար Ալիևի ծննդյան օրը նշել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներով: Ծառ ու ծաղիկ տնկելու արշավին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, ինչպես նաև պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ: Դպրոցներում և համալսարաններում խորհրդային տարիների նմանությամբ «շաբաթօրյակներ» էին կազմակերպվել:

Երիտասարդ ակտիվիստները բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել «Ծաղիկների տոնի» կապակցությամբ: Բողոքի ամենաաղմկահարույց ակցիան տեղի ունեցավ 2009թ-ին: Նախորդ տարի երկու երիտասարդ ակտիվիստ կալանավորվեց և դատապարտվեց այն բանից հետո, երբ Ալիևի արձանի պատվանդանին գրել էր «Շնորհավոր ստրուկների տոնը» (բառախաղ, ադրբեջաներենում «ծաղիկ» և «ստրուկ» բառերը նման կերպ են հնչում՝ qul և gül)


Կարդալ ավելին JAMnews-ում