Հրայր Թովմասյանն էլ կարծում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում, երկրի նոր իշխանությունները փորձում են ազատվել իրենից" />

Խուզարկություն Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի տանը։ Փաստաբանը հայտարարում է կոպիտ խախտումների մասին

Հրայր Թովմասյանն էլ կարծում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում, երկրի նոր իշխանությունները փորձում են ազատվել իրենից

Հայաստանի Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները հունվարի 24–ին խուզարկել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանը։ ՀՔԾ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ խուզարկությունն անցկացվել է «հետաքննվող քրեական գործի շրջանակում»։

Թե ինչ էին փնտրում Թովմասյանի տանը, և հստակ ինչ քրեական գործի մասին է խոսքը, մամուլի քարտուղարը չի մանրամասնել։ Մինչդեռ, Հրայր Թովմասյանի դեմ երկու քրեական գործ է հարուցված։

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում

Հայաստանի խորհրդարանը մտադիր է պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի ղեկավարին

Ամեն դեպքում, նա չի ճանաչում իրեն ներկայացված մեղադրանքներն ու կատարվածը քաղաքական հետապնդում է համարում։ Հայաստանի նոր իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ Հրայր Թովմասյանը կապված է «նախկինների» հետ, հետևաբար, նրան անընդունակ են համարում արդար որոշումներ կայացնել հետհեղափոխական երկրում։

«Սակայն դա արվում է շատ կոպիտ ձևով․․․ Եթե ես առ այսօր այդ մասին լռում եմ, ապա դա միայն իմ երկրի հեղինակության համար է»։


Կարդալ ավելին JAMnews-ում