Սոցցանցերում ակտիվորեն տարածվում են Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկների լուսանկերները՝ Made in Georgia պիտակով " />

Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկները կարել են վրացի դերձակները

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում են Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկների լուսանկերները՝ Made in Georgia պիտակով

Աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրի՝ Ռուսաստանի հավաքականի հանդեպ Խորվաթիայի հավաքականի տարած հաղթանակից հետո լայնորեն տարածվել է բալկանյան թիմի մարզահագուստի թեման, որը կարվել է Վրաստանում: Այդ թիմի վանդակավոր շապիկների լուսանկարներում, որոնք տեղադրված են սոցցանցերում, համապատասխան գրությամբ պիտակ է երևում:

Այդ տեղեկատվությունը հաստատված է Nike ընկերության պաշտոնական կայքում: Խորվաթիայի հավաքականի համազգեստի լուսանկարներում երևում են Made in Georgia գրությամբ պիտակները:

Շապիկները, որոնցով խորվաթները խաղում էին մեկ քառորդ եզրափակչում, կարված են Փոթիի «Աչարա տեքստիլ» ֆաբրիկայում:

«Աչարա տեքստիլ» ընկերությունը ստեղծվել է 2008թ-ին թուրքական ներդրումների միջոցով թեյի նախկին ֆաբրիկայի տարածքում և մինչ օրս Վրաստանում 6մլն դոլար է ներդրել: Ընկերությունը հագուստ է կարում այնպիսի ընկերությունների պատվերով, ինչպիսիք են Puma-ն, Nike-ը, New Balance-ը, Lotto-ն, Erima-ն: Սակայն բոլոր պիտակների վրա գրված է՝ «Պատրաստված է Վրաստանում»:

Վրաստանում ընկերությունը կարի 3 ֆաբրիկա ունի՝ Քոբուլեթիում, Բաթումում և Փոթիում:

«Աչարա տեքստիլ» ֆաբրիկան Քոբուլեթիում: Լուսանկարը՝ on.ge

Խորվաթիայի հավաքականից բացի Վրաստանում կարված մարզահագուստով են հանդես գալիս նաև Իտալիայի հավաքականն ու մի շարք եվրոպական ֆուտբոլային ակումբներ:

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում