Խորհրդարանի նախագահի մասին կատակից հետո «Իմեդի» հեռուստաալիքը դադարեցրել է կատակերգական հաղորդման հեռարձակումը

Ըստ Կոբախիձեի՝ նա հաղորդումը փակելու մասին տեղեկատվություն չունի

Վասիկո Օդիշվիլիի «ՎասՄեդիա» կատակերգական շոուն, որը պետք է «Իմեդի» հեռուստաընկերությամբ եթեր էր հեռարձակվում յուրաքանչյուր կիրակի, երեկ չի ցուցադրվել:

«Լիբերալ» և «Նեթգազեթի» լրատվամիջոցները, վկայակոչելով հեռուստաընկերությունում իրենց աղբյուրները, տեղեկատվություն են տարածում, թե Օդիշվիլիի հաղորդումը գրաքննության զոհ է դարձել և այն կասեցրել են խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հասցեին արված կատակի պատճառով:

Հաղորդման պրոդյուսեր Գվանթսա Գորդեզիանին «Լիբերալիի» հետ զրույցում հերքել է այդ լուրը: Ըստ նրա՝ պլանավորվում է հաղորդման ձևաչափի փոփոխություն, և շոուն այդ պատճառով է կասեցվել:

Հատկանշական է, որ «Իմեդիի» եթերում հոկտեմբերի 7-ի հաղորդման անոնսն է արվել, հետևաբար, այդ հաղորդման «ֆորմատի փոփոխություն» նախապես պլանավորված չի եղել:

Հաղորդման հեղինակը չի պատասխանում լրագրողների զանգերին:

Սեպտեմբերի 30-ին եթեր դուրս եկած հաղորդման մեջ Վասիկո Օդիշվիլին կատակել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի վերաբերյալ: Օդիշվիլին ծաղրել է Կոբախիձեի այն հայտարարությունը, թե «Մաեստրո» հեռուստաընկերությունը ղեկավարվում է «Ազգային շարժման» կողմից:

Հաղորդման փակման մասին հարցադրում է ուղղվել խորհրդարանի նախագահին այսօրվա բրիֆինգին:

Ըստ Կոբախիձեի, նա տեղեկատվություն չունի այդ հաղորդման փակման մասին:

«Ես չեմ կարծում, որ ինչ-որ հաղորդում փակվի, հաղորդման փակման վերաբերյալ ես ոչ մի տեղեկություն չունեմ», – հայտարարել նա:


Կարդալ ավելին JAMnews-ում