«Պատանդները»՝ դրանա է: Դրամա առանց կատարսիսի" />

Խորհրդային Թբիլիսիից փախուստի փորձի մասին ֆիլմը կդիտի ամերիկացի հանդիսատեսը

«Պատանդները»՝ դրանա է: Դրամա առանց կատարսիսի

Խոշորագույն ամերիկյան մալուխային հեռուստաալիքներից մեկը՝ HBO-ն, Ռեզո Գիգինեիշվիլիի «Պատանդները» ֆիլմի ցուցադրության իրավունքներն է գնել: HBO-ն մոտ 40 միլիոն բաժանորդ ունի: Հեռուստաալիքը մասնագիտանում է սերիալների վրա. «Գահերի խաղը», «Սեքսը մեծ քաղաքում» և «Երիտասարդ պապը» HBO-ի սեփական արտադրանքն են:

Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Պատանդները» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2017թ-ի փետրվարին Բեռլինի կինոփառատոնին: Ավելի ուշ այն լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել «Կինոտավր» փառատոնին: Ռուսաստանում ֆիլմը վարձույթում կլինի սեպտեմբերին:

«Պատանդները» ֆիլմը պատմում է 1983թ-ի նոյեմբերի իրադարձությունների մասին: Այն ժամանակ մի խումբ երիտասարդներ Թբիլիսիից թռչող ինքնաթիռ էին գրավել՝ հույս ունենալով Խորհրդային Միությունից փախչել Թուրքիա: Զինված տղամարդիկ և կինն ինքնաթիռում գտնվող մի քանի մարդ էին սպանել: Օդաչուին հաջողվել էր զինված դիմադրություն ցուցաբերել և նստեցնել ինքնաթիռը, որից հետո հատուկ ծառայությունները բռնել էին ահաբեկիչներին:

Առևանգմանը մասնակցած բոլոր 4 տղամարդիկ գնդակահարության էին դատապարտվել, կինը՝ 14 տարվա ազատազրկման:

Ռեզո Գիգինեիշվիլին ռուսաստանցի ռեժիսոր է, ծագումով՝ Թբիլիսիից: «Պատանդները» նրա առաջին ֆիլմն է, որը համաշխարհային ճանաչում է ստացել:

«Պատանդները» դրամա է: Դրամա՝ առանց կատարսիսի: Ո՞վ է իրականում պատանդ: Նա, ով թեկուզ բռնության ճանապարհով փորձում է դուրս պրծնել աքցանների՞ց, թե՞ նա, ով պատանդ է առևանգված ինքնաթիռում: JAMnews-ը՝ Թբիլիսիում 2017թ-ի ապրիլին ֆիլմի պրեմիերայի մասին


Կարդալ ավելին JAMnews-ում