Նախարարությունը կարծում է, որ ծնողներն անուշադիր են երեխաների նկատմամբ, իսկ ծնողները համարում են, որ նախարարությունն է վատ աշխատում " />

«Խոսիր ինձ հետ»․ Ադրբեջանի կրթության նախարարությունը բուլինգի դեմ արշավ է սկսել

Նախարարությունը կարծում է, որ ծնողներն անուշադիր են երեխաների նկատմամբ, իսկ ծնողները համարում են, որ նախարարությունն է վատ աշխատում

Ադրբեջանի կրթության նախարարությունը տեսահոլովակ է նախապատրաստել բուլինգի մասին դպրոցներում և գործարկել #ԽոսիրԻնձՀետ հեշթեգով արշավը։ Հոլովակի հիմնական ուղերձը․ ուսուցիչներն ու ծնողները պետք է երեխաներին ավելի շատ ուշադրություն դարձնեն։

Բուլինգը Վրաստանի դպրոցներում․ երբ չի կարելի է ուրիշներին նման չլինել

Ներառական կրթությունը Հայաստանում․ առաջին ձախողումներն ու հաջողությունները

Սոցցանցերում հոլովակը ոչ միանշանակ ընկալվեց․ ոմանք հիանում են և շնորհակալություն հայտնում, մյուսները նախարարությանը մեղադրում են դրա համար, որ այն իր պարտականությունները գցում է ծնողների վրա։

Ինչո՞ւ են այդ մասին սկսել խոսել

2019թ-ի ապրիլին Բաքվում 14-ամյա Էլինա Հաջիևան ցած էր նետվել դպրոցի պատուհանից, քանի որ մյուս աշակերտները նրան մշտապես հալածում էին, իսկ դպրոցի ղեկավարությունն աչք էր փակում։

Էլինան մահացել էր հիվանդանոցում մի քանի օր անց։

Դպրոցի տնօրենին այժմ դատում են անփութության և վտանգի մեջ թողնելու մեղադրանքով (նա աղջկա համար միանգամից չէր շտապօգնություն կանչել)։ Դատախազությունը երկուսուկես տարվա ազատազրկում է պահանջում։

Դեպքը հսկայական արձագանք էր առաջացրել հասարակությունում, քանի որ դպրոցի աշխատակիցների գործողություններն ակնհայտ ցինիկ էին, իսկ արդար պատժի հույսը՝ շատ փոքր։

Պաշտոնական վարկած

Կրթության նախարարությունն ասում է, որ արշավի նպատակը «ծնողների, դպրոցների ղեկավարության և լայն հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա սևեռելն է»։

Նախարարությունը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին հաստատվել է «Հանրակրթական հաստատություններում զարգացման և ուսուցման բարենպաստ միջավայր ստեղծելու համար գործողությունների պլանն ու լրացուցիչ միջոցառումները»։ Ամեն ինչից զատ, այդ պլանը նախատեսում է դպրոցի և ընտանիքի միջև հարաբերությունների բարելավում և աշակերտների պաշտպանություն ցանկացած ֆիզիկական և հոգեբանական բռնությունից։

Թեժ գիծ է ստեղծվել․ զանգահարելով 146-2 հեռախոսահամարով՝ կարելի է նախարարությանը բողոքել բուլինգի դեպքերից և նման այլ խնդիրներից։

Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանում գործարկվել է Եվրոպական հեռահաղորդակցման ցանցի մանկական թեժ գիծ (116-111)։

Հակասական արձագանք

Մարդիկ սոցցանցերում վիճում են, թե ով է ավելի շատ պատասխանատու երեխաների անվտանգության և հոգեբանական առողջության համար․ ծնողնե՞րը, թե՞ դպրոցն ու նախարարությունը, և արդյո՞ք կարելի է բուլինգի խնդիրը լուծել հոլովակներով և հեշթեգներով։

Որոշ մեկնաբանություններ․

«Հրաշալի արշավ է։ Շնորհակալություն»;

«Նախարարությունն ուզում է մեզ հետևյալն ասել․ «Ինքներդ զբաղվեք ձեր երեխաներով»։ Իսկ նրանք այնտեղ ավելի կարևոր գործեր ունեն։ Օրինակ՝ սխալներով լի դասագրքեր հորինելը»;

«Պետք չէ ամեն ինչ գցել նախարարության վրա։ Ծնողները պետք է իրենց խոստովանեն․ այո, դպրոցը պատասխանատու է երեխայի համար, քանի դեռ նա դպրոցում է, սակայն ընտանիքը մեր երեխաների բնակության հիմնական միջավայրն է»;

«Ոչ միայն ծնողները պետք է հետևեն իրենց երեխաներին։ Դա պետք է անենք մենք բոլորս։ Միայն այդ ժամանակ հասարակությունը, հնարավոր է, ավելի առողջ դառնա»։


Կարդալ ավելին JAMnews-ում