Սակայն ռիսկերը դեռ մեծ են, և բժիշկները պոլիկլինիկաներում հերթապահելու են նաև հանգստյան օրերին " />

«Խոզի գրիպը» Հայաստանում նահանջում է

Սակայն ռիսկերը դեռ մեծ են, և բժիշկները պոլիկլինիկաներում հերթապահելու են նաև հանգստյան օրերին

H1N1 գրիպի վարակը Հայաստանում նահանջում է, կրճատվել է նաև սուր շնչառական հիվանդություններ ունեցողների թիվը։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Նա հիշեցրել է, որ ամսվա սկզբին գրանցվել է մեկ հիվանդի մահացության դեպք H1N1 վարակից, այն մանրամասն կերպով հետաքննվում է։

Բժիշկները կարծում են, որ վարակների տարածման ռիսկերը դեռ մեծ են։ Եվ նախարարությունում որոշում է կայացվել, որ պոլիկլինիկաների բժիշկները հերթապահեն շաբաթ և կիրակի օրերին առավոտից մինչև 15:00-ն։

Աշակերտները վերադառնում են դպրոցներ

Սուր շնչառական հիվանդությունների ռիսկի խմբում են դպրոցականները։ Հունվարի 15-ի և 16-ի դրությամբ՝ բացակայող աշակերտների թիվը կրճատվել է մինչև աշակերտների ընդհանուր թվի 2,4%-ը։

Հիվանդանոցներ էլ են սեզոնային վարակներով վարակված ավելի քիչ հիվաններ դիմում։

«Այսօր Հայաստանում հոսպիտալացվել է մոտ հիսունով ավելի պակաս երեխա։ Եթե հունվարի 15-ին հոսպիտալացվել է սուր շնչառական վարակով 792 երեխա, ապա հունվարի 16-ին՝ 746 երեխա։ Նույնպիսի միտումն է նկատվում նաև մեծերի մոտ», – հաղորդել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը։

 • Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդ է համաձայնում պատվաստվել գրիպի դեմ 

 • Հայաստանի կառավարությունն ընդունել է ծխելու դեմ պայքարի նոր, ավելի խիստ ռազմավարություն

Թոքաբորբով հիվանդների թիվն աճել է

Միաժամանակ, անցյալ տարվա համեմատ, այս տարի ավելի շատ են թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդները։ Եթե անցյալ տարի նրանց թիվը հասնում էր 254-ի, ապա այս տարի այդ ցուցանիշն աճել է մինչև 377։ Բժիշկները դա բացատրում են ցուրտ եղանակով»

«Մենք դպրոցներում և մանկապարտեզներում սենյակների ջերմության ապահովման դրական միտում ունենք։ Իհարկե, կան դպրոցներ, որոնք դեռ չեն կարողանում այն ապահովել։ Ես կզանգահարեմ մարզպետներին՝ հստակ դեպքերը լուծելու համար», – հայտարարել է նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում