Անվճար գինի և խաղող՝ պետության հաշվին " />

Խաղողի և գինու փառատոն Ադրբեջանում․ պետական կառույցները հովանավորում են գինու նոր գործարանի գովազդը

Անվճար գինի և խաղող՝ պետության հաշվին

Ադրբեջանում խաղողի և գինու փառատոն է անցկացվել «Շիրվան շարաբլարի» խաղողագործության և գինեգործության համալիրի տարածքում։ Ինչպես պատմում են մասնակիցները, այդ միջոցառումը փաստացի գինու նոր գործարանի գովազդ էր։ Թեև կազմակերպիչները հայտարարել էին, որ իրենց նպատակը Ադրբեջանում «գինեգործության զարգացումն է»։

«Շիրվան շարաբլարի» գինու գործարանը բացվել է 2018թ-ին և Բաքվի հասցեով է գրանցված, թեև տեղակայված է Շամախու շրջանի (Ադրբեջանի հյուսիս-արևելք) Մեյսարի գյուղում։ 

Նախագահ Իլհամ Ալիևն ու երկրի առաջին տիկինը ներկա են գտնվել բացմանն, ինչին մեծ հոդված է նվիրված նախագահի պաշտոնական կայքում։

Փառատոնը կազմակերպվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նշված է Meysari Wines-ի ֆեյսբուքյան էջում։ Կազմակերպիչների թվում են տարբեր պետական կառույցներ, այդ թվում գյուղատնտեսության նախարարությունը։

Շամախին Բաքվից շուրջ 120կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն մասնակցել ցանկացողներին ավտոբուսներով անվճար էին տեղափոխում։

Փառատոնին կարելի էր անվճար խաղող ուտել և գինի խմել կամ այն համեմատաբար էժան գնել։ Շատ էին նաև զվարճանքներն ու շոուները։ 


Կարդալ ավելին JAMnews-ում