Ակցիայի մասնակցիները կհավաքվեն ամեն օր, մինչև որ իրենց պահանջները կատարվեն" />

Խաղաղ ցույց Թբիլիսիում՝ խորհրդարանի առաջ, արյունալի ակցիայից հետո. ֆոտոռեպորտաժ

Ակցիայի մասնակցիները կհավաքվեն ամեն օր, մինչև որ իրենց պահանջները կատարվեն

Բողոքի ակցիան ցրելիս բոլոր ձերբակալվածների ազատ արձակում, ներքին գործերի նախարար Գախարիայի հրաժարական, հաջորդ խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական կարգով. նման պահանջներ են առաջ քաշել հունիսի 21-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարները:

Թբիլիսիում ցրել են բողոքի ակցիան և պատրաստվում են ցրել հաջորդը։ Ի՞նչ է այս ամենը նշանակում և ի՞նչ սպասել

Լուսանկարը՝ Պատրիկ Սալաթի, JAMnews

Լուսանկարը՝ Պատրիկ Սալաթի, JAMnews

Լուսանկարը՝ Պատրիկ Սալաթի, JAMnews

Ռուսթավելի պողոտա էին եկել տասնյակ հազարավոր մարդիկ՝ ակնհայտորեն ավելի շատ, քան նախորդ ակցիային, որը դաժանորեն ցրեցին հատուկ նշանակության ուժերը:

Շատ ցուցարարներ եկել էին մեկ աչքը վիրակապով փակած՝ որպես զորակցության նշան այն մարդկանց, ովքեր կորցրել են տեսողությունը ակցիան ցրելիս օգտագործված ռետինե փամփուշտներից:

Այս անգամ ակցիան ընթացել է խաղաղ և առանց էքսցեսների: Ելույթ ունեցող որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների բազմությունը սուլել է: Եվ խոսել շարունակել են քաղաքական ակտիվիստները և երիտասարդության ներկայացուցիչները:

Ուշ գիշերը մարդիկ ցրվել են. մասնակիցները պայմանանվորվել են կրկին հավաքվել հունիսի 22-ին՝ ժամը 19:00-ին:

Իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ցուցարարների պահանջներին:Ակցիայի մասնակցիները կհավաքվեն ամեն օր, մինչև որ իրենց պահանջները կատարվեն

 


Կարդալ ավելին JAMnews-ում