Թե ինչպես էին Ռուսաստանում բողոքում Ուկրաինայի պատերազմի դեմ " />

«Խաղաղություն» բառը լսելիս ձեռքս գնում է դեպի ատրճանակը»

Թե ինչպես էին Ռուսաստանում բողոքում Ուկրաինայի պատերազմի դեմ

«Նովայա գազետայի» հեղինակ Յան Շենկմանը հիշում է ռուսական հակապատերազմական շարժման պատմությունը ուկրաինական հակամարտության սկզբից մինչև հիմա:

Հակապատերազմական ակցիաները Մոսկվայում սկսվել են դեռևս մինչև ակտիվ մարտական գործողությունները և անգամ մինչև Ղրիմի հանրաքվեն: Առաջինը 2014թ-ի մարտի 2-ի չարտոնված ցույց էր: Ակտիվիստները «Ոչ ինտերվենցիային» կարգախոսով թռուցիկներ էին բաժանում: Մոտ 50 մարդ էր եկել պաստառներով և առանց պաստառների, ՕՄՕՆ-ը մոտ երեք անգամ ավել էր:

Արդեն այն ժամանակ պացիֆիստական գործողությունները ժողովրդի կողմից ընկալվում էին որպես ուկրաինամետ: «Դա ցույց է ի աջակցություն Ուկրաինայի», – ասում էին անցորդները՝ դեմքերը խոժոռելով: Ոչ թե պատերազմի դեմ, այլ ի պաշտպանություն այլ երկրի: Եվ կրկին ՕՄՕՆ-ը հայտնվեց:

Նույն օրը Պետերբուրգում անցկացվեց հակապատերազմական ցույց: Այնտեղ մոտ 400 մարդ էր հավաքվել: Համառուսական մասշտաբով խաղաղության բազմահազար երթերին դեռ կես տարի մնում էր: Առաջին երթը կայացավ ընդամենը սեպտեմբերին:

Այդ ժամանակ էլ մեկնարել է հակա-հակապատերազմական շարժումը: Այդ պահից ցանկացած պացիֆստական ակցիա զուգակցվելու է «Խաղաղության երթը մարդասպանների աջակիցների երթ է» պաստառներով խոժոռ մարդկանցով: Նրանք քիչ են, սակայն, ի տարբերություն պացիֆիստների, նրանք լրջորեն տրամադրված են կռիվ անել:

Պատերազմը դադարեցնելու և զորքերը դուրս բերելու պահանջները սկսեցին ուղեկցել յուրաքանչյուր բողոքի ցույց: Զանգվածային հակապատերազմական շարժումը դարձավ բողոքի շարժման մի մասը, որն էլ արդյունքում կլանեց այն: Այսօր պատերազմը դադարեցնելու պահանջը թուլանում է իշխանությունը փոխելու պահանջի ֆոնին:

Ռուսաստանում հատկաապես հիմա խաղաղության մասին չեն մտածում: Երբ ավարտվեց պրոպագանդիտական պատերազմի ակտիվ փուլը, փոքրամասնությունը հստակ ուկրաինամետ դիրքորոշում զբաղեցրեց, նրան դիմակայում են ուռա-հայրենասերները, իսկ մեծամասնությանը մեկ է: Շատերն անգամ չգիտեն, որ պատերազմ է ընթանում:

Բոլոր պացիֆիստական ակցիաներն այս երեքուկես տարվա ընթացքում ուղղված էին, ըստ էության, ոչ թե պատերազմի դեմ, այլ փոխադարձ ատելության: Հիմնական թեզը. մենք չենք կարող ետ կանչել զորքերը, սակայն մենք կարող ենք միմյանց ավելի լավ վերաբերվել և շարունակել շփվել, իսկ ատելությունը միայն սնում է պատերազմը: Թեզը ծայրահեղ միամիտ, ոչ հերոսական է:

Միամիտ էր «Նովայա գազետայի» «Այնտեղից այստեղ շնորհավորանքներ» ակցիան 2014-ի դեկտեմբերին: Այդ ժամանակ երկու երկրների 30 երաժիշտներ շնորհավորեցին միմյանց Ամանորի առթիվ և ջերմ խոսքեր ասացին: Շևչուկը, Սկրիպկան, Սուրգանովան, Ջամալան… Շատ դիտումներ եղան, այդ մասին գրեցին բոլոր լրատվամիջոցները որպես առաջին ռուս-ուկրաինական հակապատերազմական նախագծի:

Մարդիկ զարմանում էին, որ նման բան ընդհանրապես հնարավոր է. նրանք կրակում են, իսկ մենք խոսում ենք միմյանց հետ:

Ոչ 2015-ին, ոչ 2016-ին այդ փորձը կրկնել չհաջողվեց: Բարեհոգությունը սպառվեց երկու կողմից էլ, սակայն մեր ակցիային հետևեցին տասնյակ երկխոսային այլ նախաձեռնություններ:

Գրեթե միակ մարդն, ում հաջողվեց երկխոսություն ապահովել, թեկուզև ոչ մեծ մասշտաբների, Վարյա Դարևսկայան էր: 2015թ-ից նա տրցակներով նամակներ է տանում Մոսկվայից Դոնեցկ, Լուգանսկից Կիև, Կիևից Գորլովկա… Մարդիկ, որոնք, թվում է, պետք է մեծապես ատեին միմյանց, գրում են. «Սիրելիներ, թանկագիններ, ներեցեք մեզ, մենք խաղղություն ենք ուզում»: Նրան հաջողվեց ներգրավել ուկրաինական լրատվամիջոցներին, մասամբ նամակները հրապարակվում էին թերթերում: Փաստացի դա խաղաղության փոստ է:

Այդ ամենը ոստիկանական պրեսինգի է ենթարկվում: Կիևում ես այսպիսի կատակ եմ լսել. ««Խաղաղություն» բառը լսելիս ձեռքս տանում եմ դեպի ատրճանակը»:

Բոլոր ակցիաներն այժմ պետք է պլանավորել դատարանի դահլիճի հաշվարկով: 2016թ-ի գարնանը ոստիկանության ավտոբուսները Մոսկվայի կենտրոնում ընկել էին «ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» շարժական ցուցհանդեսի ետևից: Այդպես հետապնդում են ահաբեկիչներին և խռովարարներին, իսկ նրանք ընդամենը պացիֆիստ նկարիչներ էին: Նրանք նույնիսկ հինգերորդ շարասյուն չեն կարող կոչվել. ոչ մեկից ոչինչ չէին պահանջում, ոչ ոքի չէին մեղադրում:

Այդպիսին է հակապատերազմական շարժման պատմությունն այսօրվա դրությամբ. կալանքներ, հակաքաղաքական անգաժավորվածություն, անհաջողությունների շարք, չհասկացվածության ծով: Եվ մի խումբ մարդիկ, որոնք ջղաձիգ ճիգերով փորձում են միավորել կազմալուծվող տարածությունը:


Կարդալ ավելին JAMnews-ում