Հայաստանում շարունակվում են կոռուպցիոն բացահայտումները: Սկանդալների էպիկենտրոնում են հայտնվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարազատները " />

Լրագրողները Երևանի քաղաքապետի եկամուտների մասին հետաքննություն են անցկացրել և նյութերը փոխանցել ԱԱԾ-ին

Հայաստանում շարունակվում են կոռուպցիոն բացահայտումները: Սկանդալների էպիկենտրոնում են հայտնվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարազատները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոռուպցիոն հետաքննության կենտրոնում է հայտնվել, որն անցկացրել են լրագրողները: Համացանցում հրապարակված 20-րոպեանոց տեսանյութում մանրամասն ներկայացվում է Մարգարյանի ունեցվածքը, մեքենաները և լրացուցիչ եկամտի տարբեր աղբյուրները:

Դրա հեղինակները հաշվել են, որ Տարոն Մարգարյանին իր աշխատավարձի պարագայում 210 տարի պետք կլիներ նման կարողություն դիզելու համար: Շուտով հրապարակվելու է հետաքննության երկրորդ մասը:

Ինքը Մարգարյանը դեռևս չի մեկնաբանել այդ տեսանյութը:

Այսօր քաղաքապետարանի առջև փոքրաթիվ բողոքի ակցիա տեղի ունեցավ, որի մասնակիցները պահանջում էին քաղաքապետի հրաժարականը:

Լրագրողական հետաքննության նյութերն արդեն փոխանցվել են Ազգային անվտանգության ծառայությանը:

Իր հերթին, ԱԱԾ-ից հաղորդում են նաև այլ կոռուպցիոն բացահայտումների մասին: Սկանդալների էպիկենտրոնում Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ շրջապատն է:

•  Խոշոր կոռուպցիոն բացահայտում Հայաստանում. հայտնի պատգամավորը ենթադրաբար գրպանել է զինվորի մթերաբաժինը

Գեներալ Մանվել Գրիգորյանի աղմկահարույց ձերբակալությունից հետո ԱԱԾ-ն հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընկերությունը հարկեր չի վճարել: Երևանի կենտրոնում ձերբակալվեց նրա մյուս եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Իրավապահ մարմինները հաղորդում են, որ նրան կասկածում են զենքի ապօրինի պահպանման համար:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան կարծում է, որ խոսքը գնում է օրինականության վերականգնման մասին.

«Այս ամենը նման չէ վենդետայի: Եթե հայտնի հասարակական և քաղաքական գործիչը, արցախյան պատերազմի մասնակիցն օրենք է խախտել, և նրան կալանավորել են… Դա ի՞նչ վենդետա է: Զինվորի մթերաբաժինը գողանալն ու Էջմիածնի կեսը փակ գոտու վերածելը [խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է – JAMnews], իհարկե դա վենդետա չէ: Դա արդարության վերականգնում է»:

Փորձագետը կարծում է, որ, ըստ էության, կատարվում է հեղափոխության ակտիվիստների պահանջներից մեկը՝ կոռուպցիայի դեմ պայքարը.

 «Հեղափոխությունն օլիգարխիայի, կոռպուցիայի, իշխանության և բիզնեսի սերտաճման դեմ էր: Այդ պատճառով էլ ետհեղափոխական այս փուլում բոլորն այնպիսի բացահայտումների են սպասում, ինչպես Մանվել Գրիգորյանի դեպքն էր: Բոլորը սպասում են բացահայտումների և կոռուպցիոներների պատժին»:

Ստեփան Գրիգորյանն ընդգծում է, որ բացահայտումները պետք է շարունակվեն և հասնեն երկրի նախկին ղեկավարությանը.

«Չպետք է լինեն անձեռնմխելի անձինք: Նախկին նախագահները նույնպես կարող են քննչական գործողությունների կանչվել: Պարտադիր չէ՝ որպես մեղադրյալ: Կարող են կանչվել որպես վկա: Հեղափոխությունը դրանից կշահի»:

ja


Կարդալ ավելին JAMnews-ում