Բելառուսի նախագահը հայտարարել է, որ երկրի անկախությունն ավելի թանկ է, քան ռուսական նավթը " />

Լուկաշենկոն՝ Մոսկվայի հետ կոնֆլիկտի մասին. Ռուսատսանը մտավախություն ունի, որ ԲԵլառուսը կշրջվի դեպի Արևմուտք

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ երկրի անկախությունն ավելի թանկ է, քան ռուսական նավթը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի և Ռուսաստանի հարաբերություններում վերջերս նկատվող լարվածության աճը բացատրել է նրանով, որ Մոսկվան իբր խուսափում է, որ երկիրը դեպի Արևմուտք կշրջվի: Այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է փետրվարի 3-ին «Երկար զրույց նախագահի հետ» հանդիպմանը:

«Սրացումը տեղի է ունենում այն պատճառով, որ Ռուսաստանի մոտ տագնապ է առաջացել, որ Բելառուսը կգնա դեպի Արևմուտք», – ասել է Բելառուսի նախագահը: Սակայն միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ երկրի շրջադարձը դեպի Արևմուտք «համաձայնեցված դիրքորոշում է, որին ինձ մղել է իմ ընկեր Պուտինը»:

Լուկաշենկոն խոսել է նաև նավթի և գազի գնի վերաբերյալ Մոսկվայի և Մինսկի միջև վեճերի մասին և հայտարարել է, որ երկրի համար դժվար կլինի առանց ռուսական նավթի, սակայն «ազատությունն ու անկախությունը շատ շահութաբեր են, և ոչ մի փողով կամ թվերով չեն գնահատվում», և «անկախությունը, ազնվությունը, մեր պատմական անցյալն ավելի թանկ են, քան նավթը»:

Լուկաշենկոն հասկացնել է տվել նաև, որ էներգակիրների գների շուրջ վեճն է հենց ստիպել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը փետրվարի 1-ին որոշում կայացնել Բելառուսի սահմանին սահմանային գոտի մտցնելու մասին: Բելառուսն ու Ռուսաստանը ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ են, երկրների միջև մարդկանց և ապրանքի ազատ տեղաշարժի ռեժիմ է գործում:

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ ռուսական ռազմական ավիաբազայի ստեղծման անհրաժեշտություն Բելառուսում չկա:


Կարդալ ավելին JAMnews-ում