Նարդարան ավանը հայտնի է ոչ միայն կրոնապաշտությամբ " />

Լոլիկներով տասը դիմանկար Ադրբեջանից

Նարդարան ավանը հայտնի է ոչ միայն կրոնապաշտությամբ

Նարդարանը Բաքվի մոտ գտնվող ավան է։ Տեղի բնակիչները հայտնի են իրենց կրոնապաշտությամբ։ Բացի այդ, այստեղից Բաքվի շուկաներ են առաքվում երկրի ամենահամեղ լոլիկները։ 77-ամյա Սադիղը կյանքի մեծ մասը լոլիկ է աճեցնում։

«Ես ջերմոց ունեմ՝ 1970-ականներից սկսած։ Այն ժամանակ ջերմոցներն ապակուց և քարերից էին, դրանց կառուցումը շատ փող և ուժ էր պահանջում։ Իմ ավագ եղբայր Շարիֆը գյուղում առաջինն էր, որ պոլիէթիլենային ջերմոց դրեց։ Բոլոր գյուղացիները սկսեցին հետևել «նորույթի» ճակատագրին՝ կաճի՞ բանջարեղենը, թե՞ ոչ։ Աճեց։ Եվ բոլորը քանդեցին իրենց քարե ջերմոցները»։

Քառասուն տարի առաջ տարածված էր «Նուգբար» տեսակն, ասում է Սադիղը։ Այդ լոլիկները շատ արագ էին հասունանում։ «Հետո բոլորը սկսեցին «Ղարաթաղ» տնկել»։ Արտաքուստ դրանք խոշոր էին, տգեղ։ Փոխարենը՝ շատ հյութեղ։ Ջերմոցների հայտնվելուն պես այդ տեսակներն էլ տարածված չէին։ Ջերմոցներում չեն աճում, մարդկանց համար դա շահեկան չէր։ Այժմ տնկում եմ հիմնականում «Դրենտո» տեսակը։

«Դրենտոյի» հիմնական առավելությունները պտղաբերությունն ու ջերմակայունությունն է։ Պինդ տեսակ է, Մոսկվա կարելի է ուղարկել»։

«Մի բան է լոլիկները փետրվարին տնկելը, դրանք խոշոր են լինում, մեկ այլ բան է՝ հունիսին։ Լոլիկները գեղեցիկ չեն և քիչ են։ Քանի որ այդ պտուղները «գարնան շունչը» չեն զգում»։

Դադիղն ասում է, որ լոլիկները սիրում են մեղմ ջերմաստիճան, այդ պատճառով էլ ամառը՝ մեռյալ սեզոն է։ Ֆերմերները հաճախ են ջրում բանջարեղենը և մեծ քանակությամբ պարարտանյութ են օգտագործում, քանի որ շոգին լոլիկները «չեն ուզում» աճել։ Ցելոֆանի վրա ջերմոցներում կիր են քսում, որպեսզի ավելի քիչ արև ընկնի։

«Այս ջերմոցում մոտավորապես հազար տնկի կա, այստեղից կարելի է մոտ երկու տոննա լոլիկ հավաքել»։

Սադիղը լոլիկը վաճառում է վերավաճառողներին։ Ինչպես ադրբեջանցի ֆերմերների մեծ մասը, նա չի ուզում վաճառքով ինքնուրույն զբաղվել․

«Պետք է կշեռք, շուկայում տեղ գնել։ Այդ ամենի համար ժամանակ է ծախսվում։ Իսկ եթե վերավաճառողի հետ ես աշխատում, ամեն ինչ ավելի պարզ է։ Բացի այդ, լոլիկի հաշվին շատերն են աշխատանք ունենում՝ ես, վերավաճառողը, շուկայում վաճառողը, բեռնատարի վարորդը»։

Այն հարցին, թե արդյոք փոխհատուցվում են ծախսերը, Սադիղը հպարտությամբ պատասխանում է, որ դեռ երբեք կորուստներ չի ունեցել։ «Իսկ հարևանս մի անգամ չափազանց շատ պարարտանյութ տվեց, և լոլիկները հենց ճյուղերի վրա փտեցին»։

«Պատահում է, որ տեսնում ես կարմիր հյութեղ լոլիկ, կտրում ես, մեջը ուտելու ենթակա միջուկ չէ։ Մեր հողում ուտիճներ կան՝ նեմատոդներ, որոնք վնասում են լոլիկների արմատներն՝ առաջացնելով ոչ մեծ «պալարներ»։ Այդ հիվանդությունը լոլիկների համար իսկական «քաղցկեղ» է, արմատներին թույլ չի տալիս սնվել»։

Ինչպե՞ս շուկայում տարբերել հիվանդ լոլիկն առողջից։ Սադիղն ասում է՝ ոչ մի կերպ։ Չես իմանա, մինչև չկտրես։

«Ինչպես մարդը չի կարող ապրել առանց դեղերի, այդպես էլ՝ լոլիկները։ Պտուղների վրայի այս սպիտակ հետքերը դեղն է։ Դե, որպեսզի գիշերաթիթեռը պտուղը չուտի։

Իսկ երբ լոլիկի հյութեղ մասը կանաչ է, դա դեղերից չէ, ինչպես շատերը կարծում են, այլ պարզապես մի քիչ տհաս է»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում