Եթե կան սպանվածներ, ուրեմն կան նաև մարդասապաններ: Գրող Ռուտա Վանագայտեն նրանց անուններն է նշել" />

Լիտվացիներ, որոնք սպանել են հրեաներին: Հոլոքոստի մասին գիրքը ցնցել է Լիտվան

Եթե կան սպանվածներ, ուրեմն կան նաև մարդասապաններ: Գրող Ռուտա Վանագայտեն նրանց անուններն է նշել

Խաչերի սարն ուխտագնացության վայր է Լիտվայում: Այն տեղակայված է Շյաուլյայ քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Չնայած արտաքին նմանությանը՝ Խաչերի սարը գերեզմանոց չէ: Ըստ ժողովրդական հավատալիքի՝ նրան, ով խաչ կտեղադրի սարին, հաջողությունը կուղեկցի: Այստեղ ենթադրաբար միաժամանակ 50 հազարից ոչ պակաս խաչ է լինում

Լիտվացի գրող Ռուտա Վանագայտեն գիրք է հրապարակել «Մերոնք» անվամբ. այն նվիրված է այն դերին, որը խաղացել են լիտվացիները Լիտվայի հրեա բնակչության ոչնչացման գործում Երկրորդ աշխրհամարտի տարիներին:

Գիրքը վայրկենական բեսթսելեր է դարձել: Սակայն հեղինակը շատերի համար թշնամու է վերածվել, որը վարկաբեկել է իր հայրենիքը:

Այժմ Ռուտա Վանագայտեն ապրում են մշտական լարվածության պայմաններում նրա հասցեին հնչող սպառնալիքների պատճառով: Նրանից անգամ երես են թեքել հին ընկերները:

Այն մասին, թե ինչպես է առաջացել «Մերոնք» գրքի գաղափարն, արդյոք չի ափսոսում, որ գրել է այն, Ռուտա Վանագայտեն պատմել է ռուսական «Նովայա գազետային»:

– Դպրոցում ասում են. «Հիտլերցիները սպանել են ավելի քան 200 հազար լիտվացի հրեաների», ստորակետ, «որոշ վիժվածքներ նրանց աջակցել են», ստորակետ, «սակայն (!) շատ լիտվացիներ հրեաներին փրկել են» և վերջ: Դա դասավանդվում է 45 րոպեում: Երբ ես սովորում էի, «հրեաների» փոխարեն ասում էին. «խորհրդային քաղաքացիների»… Եվ մենք շարունակում ենք խորհրդային ավանդույթն անկախ Լիտվայում՝ չիմանալ ճշմարտությունն ու հրաժարվել դրանից:

– Երբ խորհրդային զորքերն օկուպացրել են Լիտվան, այնտեղ 150 հազար զինվոր է եղել: Երբ եկել են գերմանացիները, Կարմիր բանակը սկսել է արևելք ուղղվել, և ողջ գերմանական բանակը նրա հետևից է գնացել: Իսկ Լիտվայում ընդամենը 600 գերմանացի է մնացել: 600:

Երեք ամսվա ընթացքում 200 հազար մարդ է սպանվել: 20 հազար լիտվացի աշխատում էր գերմանացիների համար: Գերմանացիներն անգամ ներկա չեն եղել շատ գնդակահարությունների: Սակայն հեշտ է ամեն ինչ գերմանացիների վրա գցելը:

– Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է մարդու գլխին կրակել: Եվ այնուամենայնիվ, ես փորձում էի հասկանալ նրանց. Ահա նա սկզբում պահպանում է ցանկապատը, հետո՝ սինագոգը, որտեղ հրեաներին հավաքել էին, հետո նրանց ուղեկցորդում է… հետո նա արդեն փոսի մոտ է, և նրան հրացան են տալիս… Եվ ահա նա կրակում է: Նրանց գիտակցության մեջ հրեաներն արդեն մարդիկ չէին, նրանք կամ համար էին, կամ տիզ… Չէ՞ որ հակասեմիտիզմ կար, պրոպագանդա կար: Մարդը թույլ է: Նա հարմարվում է: Նրա հիմնական բնազդը կենդանի մնալն է:

– Ահա հայտնի ռեժիսոր Նյակրոշյուսը, նա իմ ամենամոտ ընկերն է: Ընկերն էր: Իսկ հիմա արդեն ընկեր չէ. այդ գրքի պատճառով: Դա ծանր էր: Մենք միասին սովորել ենք, շատ բաների միջով անցել, ընկերություն ենք արել 40 տարի: Սակայն երբ ես ասացի, որ գրում եմ այդ գիրքը, նա բղավեց. դու հայրենիքիդ կդավաճանես: Եվ վերջ: Մենք դադարեցրինք մեր հարաբերությունները:

Ես վախենում էի, որ ինձ դատի կտան, քանի որ գրքում ես մարդասպանների ազգանուններ եմ նշում:

– Սակայն ոչ ոք դատի չտվեց: Ես վախենում էի ֆիզիկական հաշվեհարդարից. մեքենայով տուն է գալիս, լուսարձակներով լուսավորում էի անտառը, որպեսզի տեսնեմ, ամեն ինչ կարող է լինել… Ես գիտեի, որ կյանքս կփչացնոմ այդ գրքով: Հետո ի՞նչ:

– Սակայն կային նաև ուրիշներ: Ընդհանրապես անծանոթներ: Մոտենում էին փողոցում: Շնորհակալություն հայտնում: Ասում էին, որ արտասվել են կարդալիս: Որ կռվել են իրենց ծնողների հետ: Նրանք ասել են, որ ինձ Պուտինը փող է տվել, իսկ հրեաները ստացել են այն, ինչ պետք է: Իսկ սրանք վրդովվել են. «Այդ ինչպե՞ս, ինչ պետք է: Ինչպե՞ս կարելի է մարդկանց սպանել»: Լիտվան իրոք կիսվել է:

– Սեպտեմբերի 23-ը Լիտվայում Հրեաների ցեղասպանության օրն է: Եվ միշտ քաղաքական գործիչները մի տեղ են գնում՝ Պոնարի: Ծաղկեպսակ են դնում, ինչ-որ բան ասում և մեկնում: Եվ վերջ: Ամեն տարի նույն բանը:

Իսկ այդպիսի 227 վայր կա: Դրանցից շատերն անգամ դժվար է գտնել:

– Եվ անցյալ տարի ես Ֆեյսբուքում առաջարկել էի, որ մարդիկ գնան և գտնեն այդ վայրերն իրենց հարևանությամբ, այնտեղ քար դնեն, մոմ վառեն: 20-30 րոպեի ընթացքում յուրաքանչյուր լիտվացի կարող է հասնել այդպիսի տեղ:

– 7 վայրից մարդիկ արձագանքեցին: Արդեն ինչ-որ սկիզբ է:

Ռուտա Վանագայտեն գերեզմանոցներից մեկի մոտ: Այստեղ 1767 մարդ է թաղված, նրանցից 551-ը երեխաներ են: Փոսի շրջագծով քարեր են դրված: Լուսանկարը՝ հեղինակի/Նովայա գազետա

Կարդալ ավելին JAMnews-ում