Հանրաքվեի հիմնական բաղադրիչների մասին տեղեկատվություն և շահագրգռված կողմերի մեկնաբանությունները" />

Լեռնային Ղարաբաղում հանրաքվե կանցկացվի նոր սահմանադրության վերաբերյալ: Այն կփոխի և անվանումը

Հանրաքվեի հիմնական բաղադրիչների մասին տեղեկատվություն և շահագրգռված կողմերի մեկնաբանությունները

Լուսանկարը՝ "ՌԻԱ-Նովոստի"-ից

Լեռնային Ղարաբաղում վաղը՝ 2017թ-ի փետրվարի 20-ին հանրաքվե կանցկացվի նոր սահմանադրության և նոր անվանման մասին:

Առաջարկում ենք տեղեկատվություն հիմնական տարրերի մասին, մասնավորապես.

  • կառավարման ձևի փոփոխության,
  • անվանման փոփոխության մասին,
  • Հայաստանի և Ադրբեջանի գնահատականները,
  • միջազգային կառույցների գնահատականները:

Կառավարման նոր մոդել

Նոր Սահմանադրությունը, որը հանրաքվեի է դրվում, կենտրոնացված նախագահական կառավարման համակարգի ստեղծում է ենթադրում:

Տվյալ պահին չճանաչված հանրապետությունում կառավարման համակարգը կիսանախագահական է՝ 2006թ-ին ընդունված գործող Սահմանադրության համաձայն:

Ղարաբաղում նախագահական իշխանության ուժեղացման անհրաժեշտության մասին սկսեցին խոսել 2016թ-ին՝ ինչպես կարծում են շատ փորձագետներ, Հայաստանում 2015թ-ի դեկտեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեի ուղղակի ազդեցության տակ:

Հայաստանում այն ժամանակ հակառակ գործընթացն էր. երկիրը նախագահական կառավարման համակարգից անցում կատարեց դեպի խորհրդարանականը: Սակայն, հնարավոր է, այդքան էլ հակառակ գործընթաց չէր: Հայաստանի ընդդիմությունը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխության նպատակն իրականում նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման համար պայմաններ ստեղծելն էր, որի կառավարման երկրորդ և վերջին ժամկետը լրանում է 2018թ-ին: Նոր Սահմանադրությունը նրան հնարավորություն տվեց պահպանել նրա իշխանությունը որպես խորհրդարանի խոսնակ, վարչապետ կամ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ:

2016թ-ի մայիսին Լեռնային Ղարաբաղում հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է նոր Սահմանադրության նախագիծ մշակեր Հայաստանի օրինակով կառավարման խորհրդարանական ձևին անցում կատարելու համար:

Սակայն շուտով ամեն ինչ փոխվեց, և հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հակառակ հայեցակարգը մշակեց, որը պետք է նախագահի իշխանությունն ուժեղացնի:

Ղարաբաղի մի քանի պաշտոնյաներ և հասարակությունում շատերը հայտարարեցին, որ այդ որոշումը թելադրված էր 2016թ-ի ապրիլին շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմով, որը երկուհարյուրից ավել մարդու կյանք խլեց երկու կողմից էլ: Արդյունքում՝ Ղարաբաղում հայտարարեցին, որ կառավարման խորհրդարանական համակարգն ընդունելի չէ «փաստացի պատերազմական դրության մեջ գտնվող Ղարաբաղի համար»:

Ղարաբաղում ընդդիմադիրները, սակայն, խոսում են, որ սահմանադրական բարեփոխումներն անցկացվում են, որ հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանին հնարավորություն տրվի իշխանության ղեկին մնալու:

Նրա նախագահության ժամկետը սպառվում է 2017թ-ի հուլիսին: Նոր Սահմանադրության համաձայն՝ հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն միայն 2020թ-ին, իսկ 2017թ-ին նախագահին խորհրդարանը կընտրի: Այսպիսով, Բակո Սահակյանը, որը նախագահի պաշտոնն է զբաղեցնում 2007թ-ից, տեսականորեն հնարավորություն է ստանում իշխանության ղեկին մնալու մինչև 2030թ-ը:

Անվանման փոփոխություն

Նոր սահմանադրության նախագծում, որի ճակատագիրը վաղը հանրաքվեն կորոշի, որպես առաջին կետ նշված է Արցախի Հանրապետությունը:

Սակայն երկու Սահմանադրություններն էլ՝ և՛ գործողը, և՛ նորն ընդունում են և Լեռնային Ղարաբաղ, և Արցախ անվանումների օգտագործումը:

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյան.

«Իրականցվում է այն, ինչի մասին մենք խոսում էինք տարիներ շարունակ. ժամանակն է վերադառնալու մեր պատմական իսկական հայկական անվանմանը: Եվ դա իր արտահայտումն է գտել նոր Սահմանադրության նախագծի առաջին հոդվածում»:

Մեկնաբանություններ Հայաստանից

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր Թվիթերում գրել է.

«Սահմանադրական հանրաքվեն Լեռնային ղարաբաղի կարգավիճակը չի որոշում: ԼՂ կարգավիճակը որոշվել է անկախության մասին հանրաքվեով»:

 

Screen Shot 2017-02-18 at 6.26.47 PM

«Ես սկզբունքային տարբերություն չեմ տեսնում այդ վերանվանման մեջ: Արցախը որպես հանրապետության անվանումն օգտագործվում է և՛ նոր սահմանադրության նախագծում, և՛ գործող սահմանադրությունում: Երկու սահմանադրություններն էլ թույլ են տալիս երկու անվանումները», – Բի-Բի-Սի-ին ասել է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Հայկական ուսումնասիրությունների «Անի» հիմնադրամի համակարգող Թաթուլ Հակոբյանի խոսքով, վերանվանումը ոչինչ չի փոխում.

«Ինչպես մինչև հիմա երկու անվանումներն օգտագործվել են, այդպես էլ օգտագործվելու են: Հնարավոր է, որ մեր հայկական քննարկումների ժամանակ ավելի ճիշտ է Արցախ անվանումն օգտագործել: Սակայն ինչ անուն էլ մենք տանք, միջազգային կառույցներում Ղարաբաղը կմնա Ղարաբաղ»:

Մեկնաբանություններ Ադրբեջանից

Ադրբեջանի ԱԳՆ, պաշտոնական հայտարարություն.

«Ապօրինի «հանրաքվեն», որը ծրագրվում է անցկացնել Ադրբեջանի ժամանակավորապես օկուպացված տարածքներում, Ադրբեջանի Սահմանադրության, ինչպես նաև միջազգային նորմերի և սկզբունքների խախտում է և չի կարող իրավական ուժ ունենալ… Այս սադրիչ քայլը, ինչպես նաև Ադրբեջանի անքակտելի մասի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի անվանումը փոխելու փորձերը ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ այս ռազմական հակամարտության քաղաքական լուծմամբ»:

Եվրաինտեգրացիայի հարցերով ադրբեջանական ազգային հասարակական կոմիտեի անդամ Թորգուլ Ջուվարլին «Կավկազսկի ուզելին» տված մեկնաբանությունում նշել է.

«Ցանկացած միակողմ քայլեր, որոնք սպառնալիքի տակ են դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափի շրջանակում ընթացող գործընթացը, վճռականորեն մերժվում են: Դե յուրե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է համարվում, և դա արտահայտված է ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում: Մյուս կողմից, «հանրաքվեի» անցկացումն ադրբեջանական բնակչության բացակայության պայմաններում խաթարում է դրա ժողովրդավարության սկզբունքը:

Ղարաբաղյան հակամարտությունից առաջ տարածաշրջանի բնակչության մեկ քառորդից ավելն ադրբեջանցիներ էին: Այն պայմաններում, որ նրանք զրկված են կամքի արտահայտման գործընթացին մասնակցելու հնարավորությունից, ցանկացած քվեարկության արդյունքներ լեգիտիմություն չունեն: Ժամանակակից եվրոպական ժողովրդավարության գլխավոր սկզբունքը բոլորին ժողովրդավարությանը մասնակցելու հնարավորություն տրամադրելն է: Այս դեպքում այդ սկզբունքը խախտված է»:

ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման հարցերով Մինսկի խմբի մեկնաբանությունը

«Չնայած համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե

ֆակտո իշխանություններն այդպիսի ընթացակարգի օգտագործումը դիտարկում են որպես բնակչության հասարակական կյանքը ձևավորելու փորձ, նրանք ընդգծում են, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն: Հետևաբար համանախագահները չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակին վերաբերող», – ասված է միջնորդների՝ ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարությունում:

Ռուսաստանի մեկնաբանությունը

«Մենք Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում որպես անկախ պետություն: Ելնում ենք այն հանգամանքից, որ նրա կարգավիճակը պետք է որոշվի Մինկի գործընթացի շրջանակներում անցկացվող քաղաքական բանակցությունների ճանապարհով:

Այդ պատճառով, մենք չեն համարում, որ խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել նշված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից»,հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը:

  • Ըստ նախնական տվյալների՝ ընտրացուցակում ներառված ընտրողների թիվը կազմում է ավելի քան 102 հազար մարդ: Մոտ 280 ընտրատեղամաս կբացվի հանրապետության բոլոր շրջաններում, ինչպես նաև Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում:
  • Նոր Սահմանադրության նախագծում նախկինի պես 12 գլուխ կլինի, սակայն 146 հոդվածի փոխարեն կլինի 175 հոդված: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից լրագրողներին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր հոդվածների հիմնական մասը վերաբերելու է մարդու իրավունքներին:
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք:
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որը գլխավորում է ղարաբաղյան կարգավորման խաղաղ ճանապարհների որոնումը, ստեղծվել է 1992թ-ին: Համանախագահները Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն են: Մինսկի խմբի անդամ են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև հայաստանն ու Ադրբեջանը:
Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում