Համայնքի պաշտոնական հայտարարությունը․ «Մենք պատրաստ ենք հայկական կողմի հետ երկխոսել»" />

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը նոր ղեկավար ունի․ ի՞նչ է դա նշանակում

Համայնքի պաշտոնական հայտարարությունը․ «Մենք պատրաստ ենք հայկական կողմի հետ երկխոսել»

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը գլխավորել է արտգործնախարարության երիտասարդ աշխատակից Թուրալ Գյանջալիևը։ Վերջին ինը տարվա ընթացքում այդ պաշտոնը զբաղեցնում էր Բայրամ Սաֆարովը։

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հասարակական միավորում է Ադրբեջանոմ, որը ներկայացնում է ղարաբաղյան հակամարտությունից առաջ Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակվող ադրբեջանցիների շահերը։ Համայնքը ստեղծվել է 1992թ-ին Ղարաբաղի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։

• Կանխատեսումներ Բաքվից այն մասին, թե արդյոք Հայաստանում իշխանության փոփոխությունը կազդի Ղարաբաղի հետ կապված իրավիճակի վրա

Ի՞նչ է նշանակում «Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են եկել»

Ներկա պահին ադրբեջանական համայնքի ներգրավվածությունը բանակցային գործընթացին սահմանափակվում է միայն միջազգային միջնորդների հետ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներով։ Այդ գործընթացին նրանք ակտիվ մասնակցություն չեն ունենում, ինչպես նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները։

Այնուամենայնիվ, դեկտեմբերի 20-ի համագումարի արդյունքում համայնքը պաշտոնական հայտարարություն է արել, որում, մասնավորապես, նշել է․

«Որպես այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկը պետք է խթանվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի շրջանի երկու համայնքների միջև։ Շրջանի ադրբեջանական համայնքը պատրաստ է կառուցողական երկխոսության։ Այն կոչ է անում միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին իրենց ներդրումը կատարել հակամարտութան կարգավորման գործում և կապ պահպանել շրջանի ադրբեջանական և հայկական համայնքների միջև»։

Ի՞նչ է նշանակում համայնքի նոր ղեկավարի նշանակումը

Համայնքի ղեկավարության փոփոխությունը կարելի է նշանակալից իրադարձություն համարել, նախևառաջ, այն պատճառով, որ 38-ամյա Թուրալ Գյանջալիևը երիտասարդ պրոֆեսիոնալ դիվանագետ է, ի տարբերություն 68-ամյա Բայրամ Սաֆարովի։ Եվ այն, որ նա գլխավորել է համայնքը, մի մտքի է հանգեցնում, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են «շփվել» Ղարաբաղի հայերի հետ։ Համենայնդեպս, այդպես են կարծում փորձագետները։

JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաև․

«Հետաքրքիր է, որ երիտասարդ պրոֆեսիոնալ դիպլոմատի «ընտրությունը» կայացել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ օրը։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ «երկար ժամանակ անց առաջին անգամ հաջողվել է փոխըմբռնման գալ» ռեզոնանս էր առաջացրել մեդիադաշտում և հասարակությունում։

Ինչպես հայտնի է, Հայաստանի նոր առաջնորդ Փաշինյանի հիմնական առաջարկներից մեկն այն է, որ Ղարաբաղի հայերն ինքնուրույն օղակ լինեն բանակցային գործընթացում։ Փաշինյանը կարծում է նաև, որ ինքն, ի տարբերություն Հայաստանի նախորդ ղեկավարներից, որոնք սերտորեն կապված էին Ղարաբաղի հետ, բարոյական իրավունք չունի ներկայացնելու Ղարաբաղի հայերին։

Այսինքն՝ նշված «փոխըմբռնման» կետերից մեկը կարող է Բաքվի համաձայնությունը լինել բանակցային գործընթացին ղարաբաղի հայերի մասնակցությանը՝ Երևանից անկախ։ Սակայն Ադրբեջանը պատրաստ չէ ուղիղ բանակցություններ վարել ԼՂՀ հետ որպես հավասարը՝ հավասարի, այդ պատճառով էլ ենթադրվում է այդ բանակցություններում նաև Ղարաբաղի ադրբեջանցիներին ներգրավելը»։

Եվ Ղարաբաղի համայնքի նոր ղեկավար Թուրալ Գյանջալիևը կատարյալ համապատասխանում է այդ նպատակին։ Նա ծնունդով Շուշիից է, միաժամանակ ԱԳՆ աշխատակից է, այսինքն՝ նրան, ցանկության դեպքում, կարելի է նաև որպես և պաշտոնական դեմք ներկայացնել, և որպես հասարակական գործիչ»։

Ղարաբաղում ծնված լրագրող Ասաֆ Գուլիև․

«Ղարաբաղի շուրջ լուրջ գործընթացներ են սկսվում։ Դրա շուրջ վերջին նորությունները հիմքեր են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը համաձայն է Լեռնային Ղարաբաղի հայերի հետ բանակցություններին։ Դա նշանակում է, որ հակամարտության լուծման համար անհրաժեշտ բանակցությունները մեռյալ կետից սկսել են շարժվել»։

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, 2019թ-ի հունվարին նա հանդիում է պլանավորում իր հայ գործընկերոջ հետ։

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում