Տարին մեկ Վրաստանի այս շրջանը հյուրեր է ընդունում ամբողջ երկրից" />

Լելո

Տարին մեկ Վրաստանի այս շրջանը հյուրեր է ընդունում ամբողջ երկրից

Տարին մեկ անգամ Գուրիայի Շուխութի գյուղն ամբողջ երկրի ուշադրության կենտրոնում է հայտնվում: Միակ տեղական հյուրանոցը չի կարողանում լուծել եկվորների հարցը: Զատիկին միակ փողոցը փակվում է, և բոլոր բնակիչները, բազմաթիվ զբոսաշրջիկներ, վրացի և արտասահմանցի լրագրողներ հավաքվում են մեկօրյա տոնախմբության, որի գլխավոր միջոցառումը լելո խաղն է:

Շուկա

«Խռովարար գուրիացին» գտնվում է Լանչխութի քաղաքի կենտրոնում: Դեռևս խորհրդային տարիներին տեղադրված քանդակն ինչ-որ կերպ ապամոնտաժել էին, սակայն հետագայում տեղի հասարակությունը որոշել է այն վերադարձնել: Լանչխութցիները հուշարձանը զբոսաշրջային դիտարժան վայր են համարում:

Վայրը, որտեղ կայանալու է տոնախմբությունը, նախօրեին ընկղմվում է լռության մեջ:

Լելո խաղի ավանդույթը ձևավորվել է Օսմայնան կայսրության ժամանակաշրջանում, երբ գուրիացիների փոքրաթիվ բանակը հաղթանակ է տարել բազմաթիվ թուրք զորքերի դեմ: Խաղը կազմակերպվել և անցկացվել է այդ նշանավոր հաղթանակի պատվին:

Լելոն հաճախ անվանում են «ռեգբի՝ առանց կանոնների», թեև այդ խաղում ինչ-որ կանոններ այնուամենայնիվ կան:

Խաղին մասնակցում է երկու թիմ՝ Զեմո (Վերին) Շուխութին և Կվեմո (Ներքին) Շուխութին: Խաղացողների թիվը որոշակի չէ. որքան սիրտդ ուզի, և որքան շատ են խաղացողներն, այնքան ավելի լավ՝ թիմի համար, քանի որ դա բարձրացնում է հաղթնակի շանսերը:

Լելոյի գնդակը լցված է ավազով և թեփով, պետք է 16 կգ կշռի:

Խաղը սկսվում է գյուղի կենտրոնում: Խաղացողները պետք է գնդակը հասցնեն հակառակ կողմում գտնվող գետակի մոտ: Նրանց միջև տարածությունը մոտավորապես 500մ է: Գետակների միջև ընկած տարածությունն, այդ թվում՝ այգիները, բանջարանոցները, խաղադաշտ են համարվում:

Հաղթանակած է համարվում այն թիմը, որը գնդակը կհասցնի հակառակ կողմում գտնվող գետակի մոտ: Հաղթողը ստանում է պատվավոր իրավունք տանելու այն գնդակը, որով խաղում էին, վերջերս մահացած գյուղացու գերեզմանին:

Եթե խաղացողներից որևէ մեկը ծանր վնասվածք է ստանում, մնացածները ձեռքերը վեր են բարձրացնում՝ իմաց տալով այդ մասին: Այդ դեպքում խաղը դադարեցվում է, մինչև որ տուժածին հանում են խաղից: Մրցամարտում արգելված հնարքներ չկան, ցանկացած միջոց կարող է կիրառվել, այդ պատճառով էլ վնասվածքներ բավականին հաճախ են լինում: 2015թ-ին նույնիսկ ողբերգություն տեղի ունեցավ. վնասվածքներից միջին տարիքի մի տղամարդ մահացավ: Սակայն խաղը շարունակվեց:

Խաղացողները պետք է ամբողջությամբ սթափ լինեն:

Տոնախմբության նախապատրաստությունը վաղօրոք է սկսվում: Խաղին պատրաստվում են բոլոր տեղացի ակտիվիստները, մշակույթի և սպորտի հետ առնչություն ունեցողները: Մարզվում են երեխաները, թիմերը, երաժշտական կոլեկտիվները փորձեր են անում, իսկ տեղի արտադրողներն ավելացնում են վաճառքի համար նախատեսված ապրանքի ծավալը:

Լանչխութիի «Հեծյալներ» խումբը փորձ է անում քաղաքային թատրոնի շենքում: Տոնին նրանք կատարում են «Կրիմանչուլին»՝ յուրահատուկ կատարմամբ բացառիկ գուրիական երգը:

Մեկ օր առաջ տեղացիները հավաքվում են և հանդիպում Զատկի ավանդական պատարագին: Այն տևում է ողջ գիշեր, դա ուղղափառների ամենազգալի տոնն է: Զուգահեռ հավատացյալները քննարկում և համաձայնեցնում են կայանալիք խաղի վերջին մանրամասները:

Քահանան Զատկի պատարագն է անցկացնում:

Հաջորդ օրը մունիցիպալիտետի բոլոր աշխատակիցները հավաքվում են այնտեղ, որտեղ պետք է կայանա խաղը, իսկ 11:00-ին սկսվում է միջոցառումը

Պատրաստվել սկսում են վաղ առավոտից

Լելո խաղի «հրապարակը» պահպանում է ոստիկանությունը

զգային կոխի՝ չիդաոբայի սիրահարները և ժյուրին:

Եվ երեխաները, և մեծերն այս օրվան պատրաստվում են մի ամբողջ տարի

Կայացել է ֆուտբոլային խաղ Շուխութիի և Լանչխութիի թիմերի միջև:

Շախմատի և նարդու մրցաշար

Հաղթողների պարգևատրումը

Այս տարի լելոն սկսվել է երեկոյան 5-ին, քանի որ շատ շոգ էր: Մրցամարտը տևել է մոտ 3 ժամ՝ մի քանի դադարներով և գրեթե մեկժամյա խառնաշփոթով. գնդակը (դրա հետ մեկտեղ նաև որոշ խաղացողներ) մնացել էր ջրատարում: Արդյունքում խաղն ավարտվեց Զեմո (Վերին) Շուխութիի թիմըի հաղթանակով

Խաղը սկսվում է այն բանից, որ տեղի քահանան գնդակը եկեղեցուց բերում է գյուղի կենտրոն

Հրացանից արձակած կրակոցն ազդարարում է խաղի մեկնարկը

Թիմերից յուրաքանչյուրում ավելի քան 100 խաղացող կա: Հստակ թիվը ոչ ոքի հայտնի չէ

Լելո այնքան մարդ է խաղում, որ գնդակը երբեմն անհետանում է տեսադաշտից: Երբ ինչ-որ մեկին հաջողվում է տեսնել, թե ում մոտ է գնդակը, ցույց է տալիս գործընկերներին, և բոլորը նետվում են այդ ուղղությամբ՝ փորձելով խլել գնդակը:

Խաղացողները ձգտում են պահպանել անվտանգության կանոններն, այնուամենայնիվ,  կոտրվածքներն ու խաթարված շնչառությունը հազվադեպ բան չեն:

Խաղի մասնակիցներին սատարելու և նրանց երկրպագելու են գալիս մարդիկ ամբողջ շրջանից և նույնիսկ երկրից:

Մոտավորապես 3-ժամյա դիմակայությունից հետո գնդակը հաառակորդի գետակի մոտ կարողացավ հասցնել Զեմո (Վերին) Շուխութիի թիմը:

Հաղթողները տոնում են հաղթանակը

Գնդակը տարան գերեզմանոց: Ավանդույթի համաձայն՝ այն կթողնեն հարգված համագյուղացու գերեզմանին: Այդ ընտրությունը երկու թիմերի խաղացողները որոշում են խաղից առաջ տեղի ունեցած ընդհանուր հավաքի ժամանակ

Այս տարի գնդակը տարել են Կոտե Օրագվելիձեի գերեզմանին, որը Կվեմո (Ներքին) Շուխութիի գյուղացի էր

Օրն ավարտվում է հացկերույթով, որը կազմակերպվում է գերեզմանոցում: Այն կազմակերպում են միահամուռ կերպով խաղի մասնակիցների ընտանիքները: Կենացներ են բարձրացվում նախորդ խաղերի, նրա մասնակիցնրի, մահացած հարազատների և ընկերների համար  


Կարդալ ավելին JAMnews-ում