Այնուամենայնիվ, Մոսկվան շարունակում է «բաց» մնալ այդ հարցով երկխոսության համար" />

Լավրով. Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու շուրջ աշխատանքն անիրական է, եթե չկան դիվանագիտական հարաբերություններ

Այնուամենայնիվ, Մոսկվան շարունակում է «բաց» մնալ այդ հարցով երկխոսության համար

Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման շուրջ աշխատելն անիրական է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Այս մասին «Իզվեստիա» թերթի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ի պատասխան այն հարցի՝ արդյոք Մոսկվան պատրաստ է չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, Լավրովը  որպես օրինակ բերել է Եվրամիության և Վրաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկման դեպքը՝ նշելով, որ Բրյուսելը և Թբիլիսին այդ ուղղությամբ մեծ աշխատանք են տարել: Միաժամանակ, Լավրովը նշել է, որ «նման ծավալուն աշխատանք տանել Ռուսաստանի և Վրաստանի միջև՝ անիրական կլինի՝ Սահակաշվիլիի վարչակարգի կողմից խզվածդիվանագիտական հարաբերությունների պայմաններում»:

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումը՝ փոխադարձության սկզբունքով:

«Մենք շարունակում ենք բաց մնալ այս հարցով համատեղ բազմակողմանի աշխատանքների համար»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ 2015թ. դեկտեմբերին Ռուսաստանը զգալիորեն ազատականացրել է Վրաստանի քաղաքացիների մուտքը իր տարածք: Այսօր նրանք կարող են առանց սահմանափակումների այցելել Ռուսաստան՝ մասնավոր անձի, կազմակերպության կամ մշտական բնակություն ունեցող օտարերկրացու հրավերով:

Լավրովի խոսքով՝ անցյալ տարվա ընթացքում Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատան՝ Ռուսաստանի շահերի բաժնում տրամադրված այցագրերի թիվը գրեթե կրկնապատկվել է: Այս պահին նախապատրաստվում են վիզային պարզեցումներ երկու երկրների միջև չվերթեր իրականացնող օդանավերի անձնակազմերի համար:

 

  •   2001թ. Ռուսաստանը, անվտանգության նկատառումներից ելնելով, վիզային ռեժիմ սահմանեց Վրաստանի հետ: Վիզային ռեժիմը չէր վերաբերում Աբխազիայի ևՀարավային Օսիայի բնակիչներին (2004թ. կարճ ժամանակով՝ նաև Աջարիայի բնակիչներին): ՌԴ-ի համար պարզեցված վիզային ռեժիմ սահմանեց նաև Վրաստանը:
  • 2002թ.-ից Ռուսաստանը սկսեց Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի (Հարավային Օսիա) բնակիչներին տալ Ռուսաստանի քաղաքացիություն: Այսօր երկու շրջաններում էլ բնակչության 90 տոկոսն ունի Ռուսաստանի քաղաքացիություն:
  • 2008թ. Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությանճանաչման:
  • 2010թ. Վրաստանը 90 օրվա այցելության համար առանց վիզայի ռեժիմ սահմանեց ռուսական Հյուսիսային Կովկասի բնակիչների համար: Ռուսաստանի մյուս բնակիչները կարող էին այցազգիր ստանալ Վրաստան մուտք գործելու պահին:
  • 2012թ. փետրվարին Վրաստանը չեղարկեց վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար:
  • 2015թ. դեկտեմբերին Ռուսաստանը պարզեցրեց վիզային ռեժիմը Վրաստանի հետ: Ըստ նոր կարգի՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը ՌԴ իմիգրացիոն մարմիններում ունի ձևակերպված հրավեր Ռուսաստանի ցանկացած քաղաքացու կողմից (ոչ միայն մոտ ազգականի, ինչպես նախկինում էր), կարող է ստանալցանկացած տեսակի այցագիր, բացի տուրիստականից:
  • Անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չբացառեց, որ Վրաստանի քաղաքացիների համար կարող է չեղարկվել վիզային ռեժիմը:

Կարդալ ավելին JAMnews-ում