Այսպիսի եզրակացության են եկել հայաստանյան վերլուծաբանները ՌԴ ԱԳ նախարարի այցի ավարտին տեղի ունեցած ասուլիսյան ելույթից" />

«Լավրովը Երևանում հայտարարել է ղարաբաղյան գործընթացը սառեցնելու մասին»

Այսպիսի եզրակացության են եկել հայաստանյան վերլուծաբանները ՌԴ ԱԳ նախարարի այցի ավարտին տեղի ունեցած ասուլիսյան ելույթից

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյան, JAMnews

Երևանում երկօրյա այցով գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի հետ հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ:

«Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բոլոր բաղադրիչներն առկա են: Դրանք ներառված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007թ-ից, 2009թ-ից, 2011թ-ից հանձնված են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ամրագրված են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներ: Դրանք բանակցային սեղանին են՝ իրենց ամբողջության մեջ:

Այդ բաղադրիչները մեկ փաթեթի մեջ են, և շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը ու ասել՝ եկե՛ք այս հիմքի վրա պայմանավորվենք, որովհետև այդ դեպքում հավասարակշռող բաղադրիչները դուրս են մնում, և չենք ստանա այն արդյունքը, որը մենք՝ բոլորս մտադիր ենք ստանալ»,- ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:

Սերգեյ Լավրովը դրական է համարում, որ և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի նախագահները Ժնևում տեղի ունեցած իրենց վերջին հանդիպումը օգտակար են գնահատել իրենց երկրների համար.

«Բայց շատ կարևոր է, որ այդ դրական վերաբերմունքը մեզ օգնի ըստ էության առաջ շարժվել կարգավորման ուղղությամբ: Համանախագահները զբաղվում են սրանով: Օրեր առաջ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում հանդիպումներ ունեցան երեք համանախագահների հետ:

Մենք այժմ ամերիկացի ու ֆրանսիացի մեր գործընկերների հետ կվերլուծենք, թե որտեղ ենք, կփորձենք ինչ-որ ակտիվ ջանքեր գործադրել, որպեսզի պայմաններ ստեղծենք կարգավորման համար: Ես չափից դուրս լավատեսություն չէի արտահայտի, խնդիրը բարդ է, և մեր բանակցությունների ողջ փորձն ասում է, որ, ցավոք, դրանք շուտ չեն ավարտվի»:

Հայաստանյան վերլուծաբաններն արդեն հասցրել են մեկնաբանել Լավրովի ուղերձները:

«Ըստ էության, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է ղարաբաղյան գործընթացը կամ խնդիրը սառեցնելու, կամ առնվազն սառեցման գործընթացի մասին, որ փորձում են առաջ տանել Վաշինգտոնը, Մոսկվան և Փարիզը: Խնդիրն այն է, որ հակառակ դեպքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մտահոգություն կարտահայտեր այն կապակցությամբ, որ կողմերը դանդաղ են գնում առաջ, որ հակամարտության կարգավորումը ձգվում է, ինչը մեծացնում է լարվածության հավանականությունը»,- գրել է 1in.am լրատվական կայքի վերլուծաբան Արամ Ամատունին:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ նշել է, որ Լավրովի հայտարարություններում որևէ նոր բան չկա: Ըստ նրա՝ եթե կողմերը ցանկանային լուծել հակամարտությունը, ապա միայն հայտարարություններով չէին սահմանափակվի: Այնինչ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը օգտագործում են որպես հարթակ՝ միմյանց հետ երկխոսելու, իրենց քաղաքական իմիջն ու դերը բարձրացնելու համար:

Ռուսաստանի արտգործնախարարն երեկ Երևան է ժամանել Բաքվից, որտեղ ևս երկօրյա պաշտոնական այցով էր գտնվում:

Մինչև տարածաշրջան այցելելը Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այցի նպատակը երկու երկների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է: Այս առիթով նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Այսօր հայ-ռուսական հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային: Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, որովհետև այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում առանձնանում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության լայն կոորդինացմամբ, միջազգային հարթակներում արգասաբեր համագործակցությամբ, տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում շատ լավ փոխգործակցությամբ», – ասել է նախագագահ Սերժ Սարգսյանը:

Ազգային պատկերասրահում Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը բացել են «Հայաստան-Ռուսաստան. դարերով փորձված բարեկամություն» խորագրով պատմական լուսանկարների և փաստաթղթերի ցուցահանդեսը:

Related Posts

25 տարվա պայքար

25 տարվա պայքար

Ադրբեջան-Ռուսաստան. ինչո՞ւ ոչ մի կերպ չի ստացվում ընկերություն անել

Ադրբեջան-Ռուսաստան. ինչո՞ւ ոչ մի կերպ չի ստացվում ընկերություն անել

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումն ու դրա հետևանքները

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումն ու դրա հետևանքները

Իտալիայի ոստիկանությունը փորձել է ձերբակալել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորին

Իտալիայի ոստիկանությունը փորձել է ձերբակալել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորին

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով մահացել են HALO Trust կազմակերպության երեք ականազերծող, երկուսը վիրավորվել են

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով մահացել են HALO Trust կազմակերպության երեք ականազերծող, երկուսը վիրավորվել են

Հայաստանը հակահայկական է համարել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ընդունած հռչակագիրը

Հայաստանը հակահայկական է համարել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ընդունած հռչակագիրը

Հայաստանի 4-րդ՝ սահմանափակ լիազորություններով նախագահը ստանձնեց իր պաշտոնը

Հայաստանի 4-րդ՝ սահմանափակ լիազորություններով նախագահը ստանձնեց իր պաշտոնը

Հայաստանի նախագահն ակնարկել է, որ զենքի գնման հարցում Հայաստանը չի սահմանափակվելու միայն Ռուսաստանով

Հայաստանի նախագահն ակնարկել է, որ զենքի գնման հարցում Հայաստանը չի սահմանափակվելու միայն Ռուսաստանով

Հայաստանում կասկածում են, որ Ռուսաստանը դադարելու է Ադրբեջանին զենք վաճառել

Հայաստանում կասկածում են, որ Ռուսաստանը դադարելու է Ադրբեջանին զենք վաճառել

Հայաստանում փնտրում են օտար լեզուների իմացությամբ, հեղինակություն վայելող, անկուսակցական նախագահի թեկնածու

Հայաստանում փնտրում են օտար լեզուների իմացությամբ, հեղինակություն վայելող, անկուսակցական նախագահի թեկնածու

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը կընդլայնվի

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը կընդլայնվի


Կարդալ ավելին JAMnews-ում