Զոհերի հիշատակը հարգել են Փարիզում, Ստրասբուրգում, Բեռլինում, Վիեննայում և այլուր" />

Ի հիշատակ չեչենների և ինգուշների արտաքսման զոհերի Եվրոպայում ակցիաներ անցկացվեցին

Զոհերի հիշատակը հարգել են Փարիզում, Ստրասբուրգում, Բեռլինում, Վիեննայում և այլուր

Փարիզում, Ստրասբուրգում, Բեռլինում, Վիեննայում և այլ եվրոպական քաղաքներում 1944թ-ին Ստալինի կողմից չեչեններին և ինգուշներին արտաքսելու օրվա՝փետրվարի 23-ի կապակցությամբ հիշատակման ակցիաներ անցկացվեցին:

Կենտրոնական ակցիան այդ տարի անցել է Ստրասբուրգում, որտեղ չեչեններ էին հավաքվել ողջ Եվրոպայից: Ելույթ ունեցողները վրդովմունք հայտնեցին, որ 1944թ-ի արտաքսումը ցեղասպանության ակտ չի ճանաչվել, իսկ Չեչնիային և Ինգուշիային մինչև այսօր չեն վերադարձվել այլ պետություններին փոխանցված հողերը: Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ բռնաճնշված ժողովուրդների ամբողջական վերականգնում այդպես էլ տեղի չունեցավ, – հաղորդում է «Կավկազ. ռեալիի» պարբերականը:

Փարիզում ի հիշատակ արտաքսման զոհերի մոտ երեսուն մարդ էր հավաքվել Հանրապետության հրապարակում:

Բելգիայում հիշատակման ակցիային մոտ 250 մարդ էր հավաքվել: Բեռլինում փոքր ակցիա է անցկացվել Բրանդենբուրգյան դարպասների մոտ, որը կազմակերպել էր «Գերմանական-կովկասյան կոմիտեն»:

Եվս մեկ ակցիա է անցկացվել Վիեննայում: Դրա մասնակիցները՝ մի քանի տասնյակ մարդ, վանկարկում էին՝ «Ազատություն Չեչնիային», աղոթում, «1944թ-ի ցեղասպանություն» գրառմամբ պաստառներ և լուսանկարներ էին պարզել:

Սգո միջոցառումներ անցկացվեցին Ինգուշիայում: Չեչնիայում ողբերգական տարելիցը չէին նշում. 2011 թ-ին Չեչնիայի  նախագահ Ռամզան Կադիրովը հրամանագիր է ստորագրել  սգո միջոցառումների օրը մայիսի 10-ին տեղափոխելու մասին  (ի հիշատակ  2004 թ-ի մայիսի 9-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում զոհված Չեչնիայի նախագահ Ահմադ Կադիրովի մահվան):

“Չեչևիցա” գործողությունը, որի ընթացքում Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ի տարածքից  չեչեններն ու ինգուշները վտարվեցին դեպի Ղազախստան և Կենտրոնական Ասիա, իրականացվել է 1994 թ-ի փետրվարի 23-ից մինչև մարտի 9-ը: Որպես հետապնդումների պատճառ հայտարարվեցին զանգվածային դասալքությունը, պատերազմի ժամանակ զորակոչից խուսափելը և խորհրդային թիկունքում զինված ապստամբության նախապատրաստումը: Արտաքսման ժամանակ Չեչնիայից և Ինգուշիայից գրեթե 500 հազար մարդ է տեղահանվել:

Հայրենիք վերադառնալ  ինգուշները և չեչենները սկսեցին միայն 1957 թ-ին. բռնաճնշումների ենթարկված ժողովուրդների վերականգնման մասին ԽՍՀՄ օրենքնընդունվեց միայն 1989 թ-ին:

Գնահատականների համաձայն՝  ԽՍՀՄ  ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ստորաբաժանումների ջանքերով, ինչպես նաև աքսորավայրերում ցրտի և զրկանքների հետևանքով զոհվել է 100 հազար չեչեն և ինգուշ:


Կարդալ ավելին JAMnews-ում